ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
12 դեկտեմբեր 2022 թ. |
N 93-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 17-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Առողջապահության նախարարի 2008 թվականի սեպտեմբերի 24-ի «Մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտի, երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտի վարման ուղեցույցը հաստատելու մասին» թիվ 17-Ն հրամանի հավելված 1-ի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Ամբուլատոր բժշկական քարտերը պահպանվում են ԱԱՊ հաստատության մատենավարման (գրանցման) բաժնում, այդ նպատակով առանձնացված գրապահարաններում (գրադարակներ) կամ ԱԱՊ բժիշկների աշխատասենյակներում` նշագրված գրապահարաններում:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. Ավանեսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 դեկտեմբերի 2022 թվական: