«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 մարտի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մարտի 1999 թվականի N 148
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 782 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական գործունեության զարգացումը և համայնքների բյուջեների տարեկան հաշվետվությունների աուդիտի իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության աուդիտորական գործունեության կանոնադրությունը և լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 782 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
ա) հանել որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական գործունեության կանոնադրության 50-րդ կետի «գ» ենթակետը և Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական գործունեության լիցենզավորման կարգի 2-րդ կետի «գ» ենթակետը.
բ) որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական գործունեության կանոնադրության 6-րդ կետի «ա» ենթակետը և 12-րդ կետի «թ» ենթակետը «հիմնադիրների» բառից հետո լրացնել «(մասնակիցների)» բառով:
2. Սահմանել, որ բյուջետային հիմնարկների և համայնքների բյուջեների աուդիտի մասնագիտացման համար տրված որակավորման վկայականներն ու աուդիտորական գործունեության լիցենզիաները մնում են գործողության մեջ մինչև դրանցում սահմանված ժամկետը լրանալը և համարվում են համարժեք «ընդհանուր աուդիտ» մասնագիտացմանը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |