Գլխավոր տեղեկություն
Համար
N 185
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.04.1999-17.05.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.04.15/9(75)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.03.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.03.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.03.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.04.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.05.2001

040.0185.30.03.99

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 մարտի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 մարտի 1999 թվականի N 185
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻՆ «ՈՌՈԳՈՒՄ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 1999 ԹՎԱԿԱՆԻՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ԳՈՏԻԱԿԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել ի գիտություն, որ`

ա) «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից 1999 թվականին մատակարարվող մեկ խորանարդ մետր ոռոգման ջրի միջին հաշվարկային արժեքը կազմում է 6 դրամ 32 լումա: Ոռոգման համակարգի 6460,0 մլն դրամ ընդհանուր շահագործման հաշվարկային ծախսերից ոռոգման նպատակով օգտագործվող էլեկտրաէներգիայի արժեքը կազմում է 70,4 տոկոս (4550,0 մլն դրամ).

բ) ոռոգման նպատակով օգտագործվող էլեկտրաէներգիայի արժեքից 2900,0 մլն դրամը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, իսկ 1650,0 մլն դրամը վերաձևակերպվում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության էներգամատակարար ընկերությունների կողմից «Ոռոգման» պետական փակ բաժնետիրական ընկերությանը որպես երկարաժամկետ վարկ.

գ) Հայաստանի Հանրապետության համայնքների ջրօգտագործողների սպառողական ընկերություններին և ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվներին «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից 1999 թվականին մատակարարվող մեկ խորանարդ մետր ոռոգման ջրի միջին սակագինը` հաշվարկային արժեքի 6 դրամ 32 լումայի դիմաց, սահմանվում է 2 դրամ 30 լումա (ներառյալ ավելացված արժեքի հարկը):

2. Հայաստանի Հանրապետության համայնքների ջրօգտագործողների սպառողական ընկերություններին և ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվներին «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության ոռոգման համակարգերի շահագործման մասնաճյուղերը դասակարգվում են երեք սպառողական գոտու` դրանցում ընդգրկելով`

առաջին գոտի` Արտաշատի, Արմավիրի, Ստորին Հրազդանի ջրանցքների և Երևանի, Արփայի ու Նոյեմբերյանի ոռոգման համակարգերի շահագործման մասնաճյուղերը,

երկրորդ գոտի` Արզնի-Շամիրամի, Թալինի, Կոտայքի, Շիրակի ջրանցքների և Ապարան-Արագածի ու Հրազդանի ոռոգման համակարգերի շահագործման մասնաճյուղերը.

երրորդ գոտի` Գավառ-Սևանի, Մարտունու, Վարդենիս-Ճամբարակի, Իջևանի, Տավուշի, Սպիտակ-Գուգարքի, Թումանյանի, Ստեփանավան-Տաշիրի, Սիսիանի, Գորիսի և Կապան-Մեղրու ոռոգման համակարգերի շահագործման մասնաճյուղերը:

3. Հայաստանի Հանրապետության համայնքների ջրօգտագործողների սպառողական ընկերություններին և ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվներին «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից 1999 թվականին մատակարարվող մեկ խորանարդ մետր ոռոգման ջրի համար (ներառյալ ավելացված արժեքի հարկը) ըստ գոտիների սահմանել`

առաջին գոտում ընդգրկված մասնաճյուղերի համար` 2 դրամ 40 լումա,

երկրորդ գոտում ընդգրկված մասնաճյուղերի համար` 2 դրամ 20 լումա,

երրորդ գոտում ընդգրկված մասնաճյուղերի համար` 2 դրամ 10 լումա:

4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության համայնքների ջրօգտագործողների սպառողական ընկերություններին և ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվների կողմից «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության ոռոգման համակարգերի շահագործման մասնաճյուղերի տվյալ ամսին մատակարարած ոռոգման ջրի 85 տոկոսը (նշված սակագներով հաշվարկված) մինչև հաջորդ ամսվա 10-ը վճարվելու դեպքում ոռոգման ջրի վարձը զեղչվում է չվճարված մնացած գումարի չափով:

5. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 4-րդ կետին համապատասխան ջրօգտագործողների կողմից օգտագործված ոռոգման ջրի վարձը վճարվելու դեպքում «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից մատակարարվող մեկ խորանարդ մետր ոռոգման ջրի սակագինը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) ըստ գոտիների կազմում է`

առաջին գոտում` 2 դրամ 4 լումա,

երկրորդ գոտում` 1 դրամ 87 լումա,

երրորդ գոտում` 1 դրամ 79 լումա:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
17.05.2001, N 440 17.05.2001, N 185
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան