Գլխավոր տեղեկություն
Համար
N 805
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.12.1998-28.06.2001)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.05.23/31(621)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.12.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.12.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.12.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.12.1998

040.0805.16.12.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
16 դեկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 դեկտեմբերի 1998 թվականի N 805
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N 349 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Արթիկ-տուֆ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմավորել «Արթիկ-տուֆ» բաց բաժնետիրական ընկերության, ընկերության կանոնադրությունում սահմանելով 288081 հայտարարված սովորական բաժնետոմս` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.2. «Արթիկ-տուֆ» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել նշված ընկերության գլխամասային ձեռնարկության տարածքում գտնվող հանրակացարանի անավարտ շինարարության շենքը (557,3 հազ. դրամ գնահատված մեծությամբ) մարզադաշտը ( 1331 հազ. դրամ գնահատված մեծությամբ) և դրանք անհատույց օտարել Արթիկի քաղաքային համայնքին:

Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` երկամսյա ժամկետում Արթիկի քաղաքային համայնքի հետ կնքել օտարման պայմանագիր:

1.3. Հաշվեկշռային մեթոդով 357643 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արթիկ-տուֆ» բաց բաժնետիրական ընկերության պետական գույքը մասնավորեցնել ֆոնդային բորսայում նոր բաժնետոմսերը տեղաբաշխելու միջոցով:

1.4. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 276784 հազ. դրամ:

1.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մեկամսյա ժամկետում մրցույթով ընտրված անձանց հետ կնքել ֆոնդային բորսայում բաժնետոմսերն իրացնելու մասին պայմանագիր:

1.6. Ֆոնդային բորսայում տեղաբաշխման ենթակա նոր բաժնետոմսերը 288081 են` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 288081 հազ. դրամ:

1.7. Պետական բաժնետոմսերի արժեքը կազմում է 276784 հազ. դրամ, որը համապատասխանում է 276784 բաժնետոմսերի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.8. Բաժնետոմսերի վաճառքի մեկնարկային գինը սահմանվում է դրանց անվանական արժեքի չափով: Բաժնետոմսերի դիմաց վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության արժույթով:

1.9. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո հրապարակել մամուլում.

բ) բաժնետոմսերի թողարկման ազդագրի գրանցումից հետո մասնավորեցված ու մասնավորեցման գործընթացում գտնվող բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի հավաստագրերի բլանկների տրամադրման կարգին համապատասխան կազմակերպել բաժնետոմսերի հավաստագրերի բլանկների տպագրությունը:

1.10. Բաժնետոմսերի տեղաբաշխման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բրոքերային գործունեություն իրականացնող մրցույթով ընտրված անձը բաժնետոմսերի ազդագիրը հրապարակվելուց հետո 15-օրյա ժամկետում մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հայտարարում է տվյալ ընկերության բաժնետոմսերը տեղաբաշխելու մասին:

1.11. Բաժնետոմսեր թողարկող ընկերության գրանցումը կատարում է Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությունը` բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից հետո 10 օրվա ընթացքում:

1.12. Բաժնետոմսերի տեղաբաշխումն սկսվում է գրանցումից 10 օր հետո և տևում մինչև 100 օր:

1.13. Եթե սույն որոշման 1.12-րդ կետում նշված ժամկետի ցանկացած ժամանակահատվածում տեղաբաշխման ներկայացված բոլոր բաժնետոմսերը տեղաբաշխվել են, ապա բաժնետոմսերի տեղաբաշխումը համարվում է ավարտված:

1.14. Բաժնետոմսերի տեղաբաշխման ժամանակահատվածում չտեղաբաշխված բաժնետոմսերը մնում են որպես հայտարարված բաժնետոմսեր:

1.15. «Արթիկ-տուֆ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 80859 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 16242 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 4558 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 2662 հազ. դրամ.

հաշվարկներ` ստացված կանխավճարների գծով` 16115 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 12825 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 20395 հազ. դրամ, որից`

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի նկատմամբ` 19729 հազ. դրամ.

բանկային կարճաժամկետ վարկեր`4500 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 3562 հազ. դրամ:

1.16. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ընկերության պետական բաժնետոմսերը հանձնել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության տնօրինությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության և այլ երկրների ֆոնդային բորսաներում պետական բաժնետոմսերի վաճառքի միջոցով մասնավորեցվող բաժնետիրական ընկերությունների ցանկը հաստատելու մասին» N 349 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ֆոնդային բորսաներում պետական գույքը նոր բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով մասնավորեցվող բաժնետիրական ընկերությունների ցանկը հաստատելու մասին».

բ) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հաստատել ֆոնդային բորսաներում պետական գույքը նոր բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով մասնավորեցվող բաժնետիրական ընկերությունների ցանկը (կցվում է)».

գ) որոշմամբ հաստատված ցանկի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ֆոնդային բորսաներում պետական գույքը նոր բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով մասնավորեցվող բաժնետիրական ընկերությունների»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի դեկտեմբերի 16-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան