«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
30 հունվարի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունվարի 1998 թվականի N 42
քաղ. Երևան
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԱՆՁՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՎԻՐԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Անշարժ գույքի պետական գրանցման համար պետական տուրքի գանձման լիազորությունը պատվիրակել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության ձեռնարկություններին:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության հետ համատեղ անշարժ գույքի պետական գրանցման համար պետական տուրքի գանձումն իրականացնելու հետ կապված ծախսերի փոխհատուցման նպատակով սահմանել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության ձեռնարկությունների կողմից գանձվող վճարների չափը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |