Համաձայնեցված է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
11 հոկտեմբերի 2010 թ. N 672-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ
________________ Գ. Խաչատրյան
|
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ` ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ ԴԱՍԱԿԱՐԳՉԻ ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԴԱՍԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով` պաշտոնապես պարզաբանում եմ.
«Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կիրառվող` Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ դասակարգչի (ԱՏԳ ԱԱ) ծածկագրերին ապրանքները դասվում են, եթե այդ ապրանքները դասակարգչի մեկնաբանման կանոններին համապատասխան համարվում են ընդգրկված դասակարգչի համապատասխան ապրանքախմբի ապրանքների ցանկում: Այս կամ այն ապրանքը «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կիրառվող ապրանքախմբի ծածկագրին դասվելու դեպքում` դրա մասով կիրառելի են տվյալ ապրանքախմբի համար օրենքով սահմանվող դրույթները:
Հայաստանի Հանրապետությունում կիրառվում է Անկախ Պետությունների Համագործակցության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ դասակարգիչը, որը հաստատվել է 1995 թվականի նոյեմբերի 3-ին Մոսկվայում ստորագրված «Անկախ Պետությունների Համագործակցության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի մասին» համաձայնագրով` վավերացված Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի հուլիսի 3-ի N ՆՀ-626 հրամանագրով: