«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊեՏՐՈՍՅԱՆ
4 սեպտեմբերի 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 սեպտեմբերի 1997 թվականի N 365
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՏՔԻ ՆՈՐ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության մուտքի նոր արտոնագրերը գործածության մեջ մտցնելու անհրաժեշտությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության մուտքի գործող արտոնագրերի հետ միաժամանակ 1997 թվականի սեպտեմբերի 5-ից գործածության մեջ մտցնել Հայաստանի Հանրապետության մուտքի նոր արտոնագրերը:
2. Սահմանել Հայաստանի Հանրապետություն մուտքի գործող արտոնագրերի գործածության ժամկետը մինչև 1997 թվականի հոկտեմբերի 31-ը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի սեպտեմբերի 4-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |