«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
17 հոկտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հոկտեմբերի 1998 թվականի N 638
քաղ. Երևան
«ԾԻԾԵՌՆԱԿ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ («ԱՐՄԻՆՏՈՒՐ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ «ԾԻԾԵՌՆԱԿ» ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ) ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Ծիծեռնակ» միջազգային երիտասարդական տուրիստական կենտրոնի («Արմինտուր» պետական ձեռնարկության «Ծիծեռնակ» դուստր ձեռնարկություն) կազմից առանձնացնել Սևանի մասնաճյուղը` որպես գույքային համալիր` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցնելու համար:
2. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Ծիծեռնակ» միջազգային երիտասարդական տուրիստական կենտրոնը («Արմինտուր» պետական ձեռնարկության «Ծիծեռնակ» դուստր ձեռնարկություն) վերակազմավորել «Ծիծեռնակ» պետական փակ բաժնետիրական ընկերության:
3. «Ծիծեռնակ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ամբողջությամբ մասնավորեցնել միջազգային մրցույթով` վերակազմավորելով «Ծիծեռնակ» բաց բաժնետիրական ընկերության:
4. «Ծիծեռնակ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 1120,6 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 57,0 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 84,1 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 119,5 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 860,0 հազ. դրամ:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 11-ի «Երևան» հյուրանոց» ՓԲԸ-ի, «Սպիտակի թռչնաֆաբրիկա» ՊՁ-ի, «Արմինտուր» ՊՁ-ի «Ծիծեռնակ» ԴՁ-ի, Երևանի «Հայգորգ» ՓԲԸ-ի և Վայոց ձորի մարզպետարանի առողջարանի (անավարտ շինարարության օբյեկտ) պետական գույքի միջազգային մրցույթով մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների մասին» N 358 որոշմամբ ստեղծված և կազմը հաստատված մրցութային հանձնաժողովին`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
բ) մրցութային առաջարկների հստակեցման նպատակով մրցույթի տեղեկագրի հրապարակումից հետո ուղղակի բանակցություններ վարել մրցույթի հավանական մասնակիցների հետ.
գ) «Ծիծեռնակ» միջազգային երիտասարդական տուրիստական կենտրոնը («Արմինտուր» պետական ձեռնարկության «Ծիծեռնակ» դուստր ձեռնարկություն) «Ծիծեռնակ» պետական փակ բաժնետիրական ընկերության վերակազմավորվելուց հետո երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.
դ) նախատեսել մրցույթի հաղթողի հետ հողահատկացումների հարցի շուրջ բանակցությունների վարում` գործարար ծրագրի առկայության դեպքում:
6. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
մասնավորեցումից հետո առաջին երեք տարվա համար ներդրումների չափը.
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի թիվը, նվազագույն աշխատավարձը:
7. Մրցույթի մասնակիցը պետք է պատրաստ լինի կատարելու մրցութային առաջարկում նշված պարտավորությունները` համաձայն իր ներկայացրած գործարար ծրագրի և սեփականաշնորհման պայմանագրի նախագծի: Մրցույթի մասնակցի կողմից ներկայացվող գործարար ծրագիրը և սեփականաշնորհման պայմանագրի նախագիծը, որոնք ենթակա են քննարկման մրցութային հանձնաժողովի և գնորդի կողմից, պետք է կցված լինեն մրցութային առաջարկին, որում դրա մասին պետք է լինի հստակ ծանուցում:
8. Մրցույթի հաղթողն ընկերության պետական բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության կողմից մրցույթի արձանագրության պատճենն իրեն ուղարկվելու երեք ամսվա ընթացքում:
9. Գնորդը պարտավոր է կատարել պետական փակ բաժնետիրական ընկերության ֆինանսական պարտավորությունները` մասնավորեցումից հետո մեկ ամսվա ընթացքում:
10. Վճարումները կատարվում են Հայաստանի Հանրապետության արժույթով:
11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հոկտեմբերի 17-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |