040.0592.18.12.97
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 1997 թվականի N 592
քաղ. Երևան
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում առևտրի կանոնակարգման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում առևտրի կանոնները (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 24-ի «Հանրային սննդի կազմակերպման, գյուղատնտեսական արտադրանքի և սպառողական ապրանքների շուկաներում առևտրի կանոնների մասին» N 300 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետը.
բ) որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում առևտրի կանոնների, սպառողական ապրանքների շուկաներում առևտրի կանոնների, կենցաղային սպասարկման հիմնական կանոնների, հանրային սննդի կազմակերպման կանոնների, մեծածախ առևտրի հիմնական կանոնների հաստատումից հետո ապահովել դրանց լուսաբանումը»:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ |
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ
1. Սույն կանոններով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կազմակերպական-իրավական բոլոր տեսակի ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների կողմից գյուղատնտեսական արտադրանքի (մթերքի) շուկա կազմակերպողների (այսուհետև` շուկայի կազմակերպիչ) և այդ շուկաներում վաճառողների կողմից առևտրի կազմակերպման և իրականացման կանոնները:
2. Սույն կանոններում օգտագործվող հիմնական հասկացությունները`
գյուղատնտեսական արտադրանքի շուկա (այսուհետև` շուկա)` վաճառողների և գնորդների համար որոշակի կահավորանք ունեցող վայր (շենք, շինություն կամ առանձնացված ցանկապատված տարածք), որտեղ իրականացվում է գյուղատնտեսական արտադրանքի առուծախ.
շուկայի վաճառող` գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսություն, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող կամ նրանց կողմից լիազորված անձ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավաբանական անձ, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություն կամ անհատ ձեռներեց:
3. Շուկան կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Շուկայի կազմակերպիչն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոններով:
5. Գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում թույլատրվում է գյուղատնտեսական արտադրանքի վաճառքը` համաձայն սույն կանոնների N 1 հավելվածի:
6. Շուկայի կազմակերպիչը պարտավոր է`
ա) շուկայում գյուղատնտեսական արտադրանքի վաճառքի համար վաճառատեղ հատկացնելիս առաջնությունը տալ գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսության, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող կամ նրանց կողմից լիազորված անձանց.
բ) շուկայի մուտքի մոտ փակցնել ցուցանակ, որտեղ նշվում են շուկայի կազմակերպչի ֆիրմային անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը, իրավաբանական հասցեն և աշխատանքային ռեժիմը.
գ) ապահովել շուկայի տարածքի հատակածածկված լինելը.
դ) շուկայի վաճառողներին ապահովել վաճառք կատարելու համար անհրաժեշտ պայմաններով, պարտադիր նվազագույն առևտրատեխնոլոգիական սարքավորումներով և գույքով` համաձայն սույն կանոնների N 2 հավելվածի.
ե) պահպանել շուկայի և դրան հարող տարածքի սանիտարահիգիենիկ և հակահրդեհային անվտանգության կանոնները.
զ) շուկայի գործունեության ընթացքում իր իրավասության սահմաններում ապահովել վաճառողների և սպառողների իրավունքների պաշտպանությունը.
է) ապահովել մսի ու մսի ենթամթերքի, կաթի ու կաթնամթերքի և ձվի որակի նախնական ստուգումն անասնաբույժի կողմից, իսկ դրանց վաճառքը թույլատրել համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում.
ը) ապահովել շուկայի պահեստ հանձնված գյուղատնտեսական արտադրանքի որակի և քանակի պահպանումը` համաձայն պայմանագրի.
թ) վաճառողներին տեսանելի տեղում փակցնել սույն կանոնները, իր կողմից մատուցվող ծառայությունների ցանկն ու դրանց գնացուցակները:
7. Շուկայի վաճառողը պարտավոր է ունենալ`
ա) գյուղատնտեսական արտադրանքն իրեն պատկանելու փաստը հիմնավորող` համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանք, իսկ գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ չզբաղվող շուկայի վաճառողը (տնտեսավարող սուբյեկտ)` պետական գրանցման վկայական.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքների համապատասխանության սերտիֆիկատներ:
8. Շուկայի վաճառողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր կողմից վաճառվող գյուղատնտեսական արտադրանքի որակի համար:
9. Շուկայի վաճառողը շուկայի կազմակերպչի հետ կնքվող պայմանագրին համապատասխան կարող է օգտվել շուկայում մատուցվող այլ ծառայություններից:
10. Գյուղատնտեսական արտադրանքի առևտրի այն նորմերը, որոնք չեն սահմանված սույն կանոններով, կարգավորվում են մանրածախ և մեծածախ առևտրի հիմնական կանոններով ու ապրանքային հիմնական խմբերի մանրածախ և մեծածախ առևտրի կանոններով:
11. Շուկայի կազմակերպչի և շուկայի վաճառողի կողմից սույն կանոնների խախտումն առաջացնում է պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
12. Սույն կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է պետական կառավարման համապատասխան լիազորված մարմինը:
Հավելված N 1 |
Ց Ա Ն Կ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ՎԱՃԱՌՔԸ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ*
Ծածկագիրը |
Անվանումը, նկարագիրը |
Ծածկագիրը |
Անվանումը, նկարագիրը |
1 |
2 |
3 |
4 |
0201 |
տավարի թարմ և պաղեցրած միս |
0202 |
տավարի սառեցրած միս |
0203 |
խոզի թարմ և պաղեցրած միս |
0203 21 |
խոզի սառեցրած միս |
0204 |
ոչխարի, գառան ու այծի թարմ և պաղեցրած միս |
0204 30 |
ոչխարի և գառան սառեցրած միս |
0204 50 |
այծի սառեցրած միս | ||
0205 |
ձիու (նժույգ), էշի ու ջորու թարմ, պաղեցրած և սառեցրած միս և սննդային ենթամթերք | ||
0206 |
խոշոր եղջերավոր անասունների, խոզի, ոչխարի, այծի թարմ և պաղեցրած սննդային ենթամթերք |
0206 |
խոշոր եղջերավոր անասունների, խոզի, ոչխարի, այծի սառեցրած սննդային ենթամթերք |
0207 | ընտանի թռչնի թարմ ու պաղեցրած միս և սննդային ենթամթերք (ընտանի հավ, բադ, սագ, հնդուհավ, խայտահավ) | 0207 | ընտանի թռչնի սառեցրած միս և սննդային ենթամթերք (ընտանի հավ, բադ, սագ, հնդուհավ, խայտահավ) |
0208 | ճագարի, նապաստակի, աղավնու թարմ և պաղեցրած միս | 0208 | ճագարի, նապաստակի, աղավնու սառեցրած միս ու սննդային ենթամթերք |
0209 | խոզի ու ընտանի թռչնի թարմ և պաղեցրած ճարպ | 0209 | խոզի և ընտանի թռչնի սառեցրած ճարպ |
0210 | միս և մսի ենթամթերք` աղացած, աղը դրած, աղաջրում, չորացրած (բաստուրմա, սուջուխ), ապխտած, կիսաապխտած, երշիկեղեն ամեն տեսակի (ապխտած կամ կիսաապխտած մսամթերք): Սննդային ալյուր` մսից կամ մսի ենթամթերքից | ||
0301 | ձուկ` կենդանի | ||
0302 | ձուկ` թարմ և պաղեցրած | ||
0303 | ձուկ` սառեցրած | ||
0304 | ձկան ֆիլե` թարմ և պաղեցրած | 0304 | ձկան ֆիլե` սառեցրած |
0305 | ձուկ` չորացրած, աղը դրած կամ աղաջրում, ապխտած, ձկան ալյուր | ||
0306 | խեցգետնազգիներ` կենդանի | 0306 | խեցգետնազգիներ` մասնատված կամ չմասնատված, պաղեցրած, սառեցրած, չորացրած, աղը դրած կամ աղաջրում, ալյուր` խեցգետնազգիներից |
0307 | փափկամորթ (մոլյուսկ)` կենդանի | 0307 | փափկամորթ (մոլյուսկ)` մասնատված կամ չմասնատված, պաղեցրած, սառեցրած, չորացրած, աղը դրած կամ աղաջրում, և այլ ջրային անողնաշարավորներ |
0401 | կաթ` թարմ (չխտացրած, առանց շաքարի ու քաղցրացնող նյութերի) | ||
0402 | կաթ` խտացրած, շաքար ու քաղցրացնող նյութեր ավելացրած կամ առանց դրանց | ||
0403 | մածուն, յոգուրտ, կեֆիր, թթվասեր` թարմ, սերուցք, թան | 0403 | թթվասեր` խտացրած, շաքար ու քաղցրացնող նյութեր ավելացրած կամ առանց դրանց |
0404 | կաթի շիճուկ` խտացրած, չխտացրած, շաքարով կամ առանց շաքարի | ||
0405 | տնական կարագ | 0405 | գործարանային արտադրության կարագ և այլ կաթնային ճարպեր |
0406 | շոռ | 0406 20 | պանիր` մանրեցրած (փոշով) |
0406 10 | պանիր` շիճուկային (աղաջրային), թերհաս, թերեփ | 0406 30 | պանիր` հալեցրած, չմանրեցրած և առանց փոշու |
0406 40 | պանիր` երկնագույն | ||
0406 90 | պանրի այլ տեսակներ | ||
0407 | թռչնի թարմ ձու` կճեպով | 0407 | թռչնի պահածոյացրած կամ եփած ձու |
0408 | թռչնի ձու` առանց կճեպի, դեղնուցի, չորացրած, սառեցրած | ||
0409 | բնական մեղր | 0409 | բնական մեղր` պահածոյացրած |
0701 | կարտոֆիլ` թարմ | 0701 | կարտոֆիլ` սառեցրած |
0702 | տոմատ (լոլիկ)` թարմ | 0702 | տոմատ (լոլիկ)` սառեցրած |
0703 | սխտոր, սոխ` շաղգամային, սոխ` կանաչ, և այլ սոխազգի բանջարեղեն` թարմ | 0703 | սխտոր, սոխ` շաղգամային, սոխ` կանաչ, և այլ սոխազգի բանջարեղեն` սառեցրած |
0704 | ծաղկակաղամբ, գլուխ կաղամբ` թարմ | 0704 | ծաղկակաղամբ, գլուխ կաղամբ` սառեցրած |
0705 | սալաթազգիներ` թարմ | 0705 | սալաթազգիներ` սառեցրած |
0706 | գազար, շաղգամ, կարմիր ճակնդեղ, բողկ, քոշմորուք և ուտելի այլ արմատապտուղներ` թարմ | 0706 | գազար, շաղգամ, կարմիր ճակնդեղ, բողկ, քոշմորուք և ուտելի այլ արմատապտուղներ` սառեցրած |
0707 | վարունգ` թարմ | 0707 | վարունգ` սառեցրած |
0708 | լոբազգի բանջարեղեն` կճպած կամ չկճպած, թարմ | 0708 | լոբազգի բանջարեղեն` կճպած կամ չկճպած, սառեցրած |
0709 | սմբուկ, արտիճուկ, ծնեբեկ, սունկ, նեխուր, գետնասունկ` թարմ | 0709 | սմբուկ, արտիճուկ, ծնեբեկ, սունկ, նեխուր, գետնասունկ` սառեցրած |
0710 | բանջարեղեն` սառեցրած | ||
0711 | բանջարեղեն` պահածոյացրած` ոչ երկար պահպանման համար (թթվեցրած, աղաջրով և այլն) | 0711 | բանջարեղեն` պահածոյացրած` սննդի մեջ անմիջապես օգտագործելու համար ոչ պիտանի |
0712 | բանջարեղեն` չորացրած, ամբողջական, կտրտված, բլթակներով, մանրեցրած, փոշիացրած, բայց հետագա վերամշակման չենթարկված | ||
0709, 0710, 0711, 0712 |
այս ապրանքային դասակարգիչում «բանջարեղեն» բառը պետք է հասկանալ նաև ուտելի սունկ, դդում, դդմիկ, շաքարային եգիպտացորեն, պղպեղ, մաղադանոս, թարխուն, համեմ, ռեհան և այլ ուտելի բանջարեղեն` թարմ և չորացրած |
||
0713 | լոբազգիներ` չորացրած, սերմնակեղևից մաքրած, ծեծած կամ չծեծած | ||
0802 | ընկուզազգիներ` թարմ և չորացրած, մաքրած կամ չմաքրած (անտառային, շագանակ, նուշ, ընկույզ և այլն) ընկույզ, պիստակ և | 0802 | ընկուզազգիներ` թարմ և չորացրած, մաքրած կամ չմաքրած (կոկոսյան, բրազիլական, անտառային, նուշ, շագանակ, ընկույզ, պիստակ և այլն) |
0803 | բանան (ադամաթուզ)` թարմ և չորացրած | ||
0804 | արմավ (խուրմա), թուզ, նուռ` թարմ և չորացրած | 0804 | անանաս (արքայախնձոր), կիվի, մանգո, ավոկադո` թարմ և չորացրած, մերձարևադարձային և մերձարևադարձային այլ պտուղներ |
0805 | ցիտրուսային մրգեր (նարինջ, կիտրոն, մանդարին, գրեյպֆրուտ և այլն)` թարմ և չորացրած | ||
0806 | խաղող` թարմ և չորացրած (չամիչ) | ||
0807 | ձմերուկ, սեխ` թարմ | 0807 | պապայա` թարմ |
0808 | խնձոր, տանձ, սերկևիլ` թարմ | ||
0809 | ծիրան, բալ, կեռաս, դեղձ, սալոր, դամբուլ, շլոր` թարմ | ||
0810 | ելակ, մոշ, թութ, ազնվամորի, հաղարջ (կարմիր, սև, սպիտակ), լոռամիրգ, չիչխան, հապալաս` թարմ, և վայրի պտուղներ ու հատապտուղներ | ||
0811 | պտուղներ և ընկուզազգիներ` սառեցրած, շաքարով կամ առանց դրա | ||
0812 | պտուղներ և ընկուզազգիներ` պահածոյացրած` ոչ երկար պահպանման համար, բայց սննդի մեջ անմիջապես օգտագործելու համար ոչ պիտանի | ||
0813 | պտուղներ` չորացրած, ընկուզազգիների և չորացրած պտուղների խառնուրդ (բացի` 0801-0806-ը ներառյալ) | ||
0814 | բոստանային մշակաբույսերի կեղևներ` թարմ, չորացրած, պահածոյացրած` կարճատև պահպանման համար, թթվեցրած, աղը դրած (ներառյալ ձմերուկի կեղևը) | 0814 | ցիտրուսային մրգերի կճեպներ, բոստանային մշակաբույսերի կեղևներ` սառեցրած (ներառյալ ձմերուկի կեղևը) |
0901 | սուրճ չբոված կամ բոված | ||
0904 | պղպեղ, չաման` չորացրած, աղացած, մանրեցրած | ||
0907 | մեխակ (ամբողջական պտուղը, ծաղիկը կամ ծաղկեոտիկը) | ||
0910 | դափնետերև` թարմ, չոր | ||
1001 | ցորեն | ||
1002 | աշորա | ||
1003 | գարի | ||
1004 | վարսակ | ||
1005 | եգիպտացորեն | ||
1008 | հնդկացորեն, հաճար, կորեկ, սերինոսահատիկ | ||
1103 | ձավար և հատիկավոր ցորեն | ||
1206 | արևածաղկի սերմ` մանրատված կամ չմանրատված | ||
1905 | լավաշ | ||
1204, 1205, 1206, 1207, 1209, 1212 10 |
սերմեր | ||
ծաղիկներ բնական |
*) N 1 հավելվածի 3-րդ և 4-րդ սյունակներում նշված գյուղատնտեսական արտադրանքի վաճառքը թույլատրվում է միայն տնտեսավարող սուբյեկտներին:
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ՇՈՒԿԱՅԻ ՎԱՃԱՌՈՂԻՆ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՌԵՎՏՐԱՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ
Ստանդարտ չափերի առևտրական վաճառասեղաններ (շենքից դուրս առևտրի պայմաններում`
կոշտ կամ փափուկ ծածկով)
Պահեստասենյակներ` ապրանքների պահպանման համար
Ձեռքի բեռնասայլակներ
Առևտրական կշեռքներ (թաթավոր կշեռքներ` ստանդարտ տարայի լրակազմով (կոմպլեկտ)
Կշռաքարեր` տարբեր քաշերի
Ստանդարտ չափերի սկուտեղներ, վաճառարկղեր (լոտոկներ)` հատով պարենային ապրանքների համար
Սանիտարահիգիենիկ գույք (աղբարկղեր, աղբանոթներ, լվացարաններ և այլն)
Առանձին հսկիչ սլաքավոր կշեռքներ` գնորդների համար
Սառնարանային սարքավորումներ
Հակահրդեհային սարքավորումներ (կրակմարիչներ, հրդեհային դույլեր, հրդեհը ջրով հանգցնելու սարքավորում և այլն)