«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 սեպտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 սեպտեմբերի 1998 թվականի N 545
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 51 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի «Համայնքի սեփականության գույքի ցանկը սահմանելու մասին» N 51 որոշման մեջ կատարել լրացումներ` համաձայն N 1 հավելվածի:
2. «Բժշկական ամբուլատորիա» պետական փակ բաժնետիրական ընկերությունների բոլոր բաժնետոմսերը սեփականության իրավունքով անհատույց հանձնել համապատասխան համայնքներին` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզպետներին` համայնքների ղեկավարների և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համատեղ երկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման N 1 հավելվածում նշված համայնքների սեփականության գույքի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնման-ընդունման գործընթացը:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` շարունակել N 2 հավելվածում նշված համայնքներին հանձնվող «Բժշկական ամբուլատորիա» պետական փակ բաժնետիրական ընկերությունների ֆինանսավորումը` Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված ծավալներով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի սեպտեմբերի 4-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Հավելված N 1 |
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի «Համայնքի սեփականության գույքի ցանկը սահմանելու մասին» N 51 որոշման մեջ կատարվող լրացումների
1. Որոշման N 3 հավելվածում Դալարիկ համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «պետական բնակելի ֆոնդ և պետական ոչ բնակելի տարածքներ» տողից հետո լրացնել «Դալարիկ» զինավան` կցակառույց շենքերով» տողով:
2. Որոշման N 5 հավելվածում Ստեփանավան համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «բնակելի ֆոնդն սպասարկող պետական ձեռնարկություններ և կազմակերպություններ» տողից հետո լրացնել «Շինարար» պետական ձեռնարկություն» տողով:
3. Որոշման N 6 հավելվածում`
ա) Աբովյան համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «քաղաքային մարզահամալիր» տողից հետո լրացնել «ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» տողով.
բ) Արգել համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «ներհամայնքային նշանակության ջրամատակարարման համակարգ» տողից հետո լրացնել «Հայկվարցբնագույնքարեր» ձեռնարկության կաթսայատուն» տողով:
4. Որոշման N 8 հավելվածում`
ա) Առաջաձոր համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «վարչական շենք» տողից հետո լրացնել «նախկին խորհտնտեսության ճաշարանի շենք» տողով.
բ) Վարդանիձոր համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «գերեզմանատներ» տողից հետո լրացնել «Կոմունա» տնտեսությունից Մարալզամիի օժանդակ տնտեսությանը հանձնված գույք» տողով:
Հայաստանի Հանրապետության |
Շ. Կարամանուկյան |
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
այն համայնքների, որոնց սեփականության իրավունքով անհատույց հանձնվում են «Բժշկական ամբուլատորիա» պետական փակ բաժնետիրական ընկերությունների բոլոր բաժնետոմսերը
1. |
ՀՀ Արագածոտնի մարզ |
Փարաքար | |
Մերձավան | |||
Կարբի | Ակնալիճ | ||
Փարպի | Խորոնք | ||
Սասունիկ | |||
Ոսկեվազ | 4. | Գեղարքունիքի մարզ | |
Ագարակ (Աշտարակի շրջ.) | |||
Բյուրական | Լճափ | ||
Ուջան | Նորատուս | ||
Կոշ | Գանձակ | ||
Արուճ | Լճաշեն | ||
Օշական | Ծովինար | ||
Արագած (Ապարանի շրջ.) | Գեղհովիտ | ||
Մաստարա | Վերին Գետաշեն | ||
Ներքին Բազմաբերդ | Դպրաբակ | ||
Արագած (Թալինի շրջ.) | Շորժա | ||
Քուչակ | Շատվան | ||
Շենավան | Գեղամասար | ||
2. | ՀՀ Արարատի մարզ | 5. | ՀՀ Լոռու մարզ |
Մրգավան | Գուգարք | ||
Վերին Դվին | Շահումյան | ||
Արալեզ | Ջրաշեն | ||
Ոսկետափ | Կաթնաղբյուր | ||
Նոր կյանք | Արևաշող | ||
Լուսառատ | Կուրթան | ||
Ավշար | Գյուլագարակ | ||
Սուրենավան | Գարգառ | ||
Այնթափ | Ագարակ | ||
Արբաթ | Ուռուտ | ||
Խաչփառ | Լեջան | ||
Ռանչպար | Արևածագ | ||
Նորաբաց | Աքորի | ||
Սիս | Ճոճկան | ||
Օձուն | |||
3. | ՀՀ Արմավիրի մարզ | Մեծ Այրում | |
Շնող | |||
Բամբակաշատ | |||
Նոր Արտագես | 6. | ՀՀ Կոտայքի մարզ | |
Ժդանով (Մայիսյան) | |||
Սովետական | Լեռնանիստ | ||
Արևիկ | Մեղրաձոր | ||
Հացիկ | Առինջ | ||
Արաքս (Էջմիածնի շրջ.) | Բյուրեղավան | ||
Բաղրամյան (Էջմիածնի շրջ.) | Բուժական | ||
Դալարիկ | |||
Լեռնագոգ | 7. | ՀՀ Տավուշի մարզ | |
Արշալույս | |||
Արագած | Գանձաքար | ||
Ոսկեհատ | Կողբ | ||
Գրիբոյեդով |
Բերդավան | ||
Հայթաղ | Մոսեսգեղ | ||
Ջրառատ |
|||
Նորակերտ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի |
Շ. Կարամանուկյան |