«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 օգոստոսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 օգոստոսի 1998 թվականի N 538
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 114 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 25-ի «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների հաշվառման և պետական գրանցման մասին» N 114 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
որոշմամբ հաստատված ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների հաշվառման և պետական գրանցման կարգի 5-րդ կետում «հայտի ընդունման օրվանից 15-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` միջոցներ ձեռնարկել ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների սահմանված կարգով հաշվառման և պետական գրանցման գործընթացն ապահովելու համար և յուրաքանչյուր ամիս տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի օգոստոսի 27-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Դարբինյան |