«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 հունիսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունիսի 1998 թվականի N 396
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 161 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգի մասին» N 161 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունվարի 26-ի N 23 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված կարգի N 2 ցանկի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն |
Սևանա լճում արդյունագործական ձկնորսություն |
ընդերքի երկրաբանական ուսումնասիրություն | |
ընդերքի երկրաբանական ուսումնասիրության և օգտակար հանածոների արդյունահանման տեխնոլոգիական նախագծային աշխատանքների կատարում»: |
2. Սույն որոշմամբ նախատեսված` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվողները պարտավոր են այդպիսի գործունեությունը շարունակելու համար մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը ստանալ համապատասխան լիցենզիա:
|
Ա. Դարբինյան |