«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 մայիսի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 12110200
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ,
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
| 6 մայիսի 2010 թ. ք. Երևան | N 06-Ն | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂՆԵՐԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՏԵՂԱՎՈՐԵԼՈՒ ՈՒՂԵԳՐԻ ԵՎ ԱՅԴ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՏԵՂԱՎՈՐՎԱԾ ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն ՀՀ կառավարության 2009 թվականի նոյեմբերի 19-ի N 1440-Ն որոշմամբ հաստատված` «Ապաստան հայցողներին ժամանակավոր տեղավորման կենտրոնում տեղավորելու և կենսաապահովման պայմաններ տրամադրելու կարգ»-ի 6-րդ և 18-րդ կետերի`
Հրամայում եմ՝
1. Հաստատել`
1) ապաստան հայցողներին ժամանակավոր տեղավորման կենտրոնում տեղավորելու ուղեգրի ձևը` համաձայն N 1 հավելվածի.
2) ժամանակավոր տեղավորման կենտրոնում տեղավորված ապաստան հայցողների վերաբերյալ գրանցամատյանի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| Հավելված N 1 ՀՀ տարածքային կառավարման նախարարի 2010 թվականի մայիսի 6-ի N 06-Ն հրամանի | 
ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
| ___ _______ 20 թ. | N _______ | 
ՈՒ Ղ Ե Գ Ի Ր
ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂՆԵՐԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՏԵՂԱՎՈՐԵԼՈՒ
                                                    (անուն, ազգանուն, հայրանուն)
 
Տրվում է _________________________________________________ 
 
 
 
ծնված__________________________________________________ 
 
                                                                    (օրը, ամիսը, տարեթիվը, վայրը) 
 
քաղաքացիության երկիրը ______________________________________ 
առ այն, որ նա և նրա ընտանիքի ներքոնշյալ անդամները`
 
______________________________________________________ 
 
 
______________________________________________________ 
 
 
______________________________________________________ 
 
 
______________________________________________________ 
 
 
______________________________________________________ 
 
 
______________________________________________________ 
 
  
 ուղարկվում են բնակության ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոն` հետևյալ հասցեով`____________________________________________ 
| ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ ___________ | ___________ | 
| (ստորագրություն) | (անուն, ազգանուն) | 
| Կ. Տ. | 
| Հավելված N 2 ՀՀ տարածքային կառավարման նախարարի 2010 թվականի մայիսի 6-ի N 06-Ն հրամանի | 
Ձ ԵՎ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՏԵՂԱՎՈՐՎԱԾ ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ
| N | Ապաստան հայցողի և նրա ընտանիքի անդամների անունը, ազգանունը, հայրանունը | Ծննդյան թիվը | Քաղաքա-ցիության պատկա-նելության երկիրը | Կենտրոնում տեղավորելու ուղեգրի համարը, տալու ամիսը, ամսաթիվը, տարեթիվը | Կենտրոնում տեղավորելու օրը | Ապաստանի հայցի վերաբերյալ լիազոր մարմնի ընդունած որոշման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և որոշման համարը | Զբաղեց-րած տարածքի ազատման օրը | Այլ տեղեկու-թյուններ | 
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |