ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18 մարտի 2010 թ. |
թիվ 1 |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 18-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կնքման հետ կապված հարաբերությունները կարգավորող՝ «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության՝ 2007 թվականի փետրվարի 22-ի թիվ ՀՕ-123-Ն օրենքում (այսուհետ՝ օրենք) միջազգային պայմանագրի կնքում նախաձեռնելու, միջազգային պայմանագրի կնքման նախաձեռնությանն ընթացք տալու, միջազգային պայմանագրի կնքման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահի կամ կառավարության համաձայնություն ստանալու հետ կապված ընթացակարգերը սահմանված են 8-ից 10-րդ հոդվածներով։ Համաձայն օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի՝ օրենքով սահմանված կարգով կնքված միջազգային պայմանագրից բխող միջազգային պայմանագրերի կնքման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահի, կառավարության համաձայնությունն ստանալու՝ օրենքով սահմանված ընթացակարգերը չեն իրականացվում։
Այդ իսկ պատճառով, 18-րդ հոդվածի 2-րդ մասում, որն առնչվում է մինչև նախաստորագրումն օրենքով սահմանված ընթացակարգեր իրականացնելուն, ինչպես նաև այդ ընթացակարգերը չպահպանելու դեպքերին, նշվել են նաև միջազգային պայմանագրից բխող միջազգային պայմանագրերը՝ դրանց կնքման ընթացակարգերի՝ վերը նշված տարբերությունը շեշտելու համար։
Ելնելով վերը նշվածից և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածով, պաշտոնապես պարզաբանում եմ.
Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասում նշված՝ «եթե» շաղկապով սկսված հատվածը վերաբերում է ինչպես դրույթի առաջին հատվածում, այնպես էլ երկրորդ՝ «իսկ» շաղկապով հատվածում նշված միջազգային պայմանագրերին։
Նախարարի տեղակալ՝ |
Շ. Քոչարյան |