040.0129.02.03.98
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահի պաշտոնակատար Ռ. Քոչարյան
2 մարտի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մարտի 1998 թվականի N 129
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 195 ԵՎ N 196 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 24-ի «Վանաձորի քիմիական գործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» N 195 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. «Վանաձորի քիմիական գործարան» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել`
ա) NN 2, 3, 4 հանրակացարանները (քաղ. Վանաձոր), կուլտուրայի և հանգստի այգին (քաղ. Վանաձոր), «Լոռի» մարզային ակումբը, և դրանք երկամսյա ժամկետում սահմանված կարգով հանձնել Վանաձորի քաղաքային համայնքին` սեփականության իրավունքով.
բ) հրշեջ մասի շենքը, գույքը (այդ թվում` 2 հրշեջ ավտոմեքենա), և դրանք երկամսյա ժամկետում սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության տնօրինությանը»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 24-ի «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» N 196 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել`
ա) հանրակացարանը, և այն երկամսյա ժամկետում սահմանված կարգով հանձնել Վանաձորի քաղաքային համայնքին` սեփականության իրավունքով.
բ) «Առվակ» պանսիոնատը, և այն երկամսյա ժամկետում սահմանված կարգով հանձնել Լոռու մարզպետարանի տնօրինությանը»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մարտի 2-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |