Գլխավոր տեղեկություն
Համար
N 36
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.03.1997-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.03.10/4
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.03.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.03.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.03.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.03.1997

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
10 մարտի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 մարտի 1997 թվականի N 36
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 581 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական գործունեության ժամանակավոր կանոնադրությունը հաստատելու մասին» N 581 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական գործունեության ժամանակավոր կանոնադրության 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Աուդիտորական գործունեությամբ կարող են զբաղվել սահմանված կարգով աուդիտորական գործունեության լիցենզիա ու պետական գրանցում ստացած ձեռներեցները և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բոլոր կազմակերպական-իրավական տեսակի ձեռնարկությունները` անկախ սեփականության ձևից (բացառությամբ բաց բաժնետիրական ընկերությունների)».

բ) հանել ժամանակավոր կանոնադրության 8-րդ կետի երկրորդ պարբերությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Սարգսյան