ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 սեպտեմբերի 1993 թվականի N 498
քաղ. Երևան
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ԱՆՁԱՆՑ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության առաջարկությունը և հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ օտարերկրյա պատվիրակությունների և առանձին անձանց ընդունելության և սպասարկման հետ կապված նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների կողմից կատարվող ծախսերի նորմերը (չափերը), համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ օտարերկրյա պատվիրակությունների և առանձին անձանց ընդունելության և սպասարկման հետ կապված ծախսերը հաստատվում են նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների կողմից և մտցվում համապատասխան նախարարության, պետական վարչության ու գերատեսչության ապարատի պահպանման ծախսերի նախահաշվի մեջ:
3. Նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների ղեկավարներին` սահմանել հսկողություն օտարերկրյա պատվիրակությունների և առանձին անձանց ընդունելության և սպասարկման նպատակով պետական միջոցների ճիշտ ու խնայողաբար օգտագործման նկատմամբ:
4. Թույլատրել նախարարություններին, պետական վարչություններին և գերատեսչություններին սույն որոշման 1-ին կետով չնախատեսված դեպքերում օտարերկրյա պատվիրակությունների և առանձին անձանց ընդունելության համար ծախսերը կատարել մեկ մարդու համար` օրական մինչև 350 ռուբլու սահմաններում, տվյալ նախարարության, պետական վարչության և գերատեսչության ծախսերի նախահաշվի հաշվին:
5. Իրավունք վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, գների փոփոխմանը զուգընթաց, օտարերկրյա պատվիրակությունների և առանձին անձանց ընդունելության և սպասարկման միջոցների ծախսերի նորմերում կատարել համապատասխան փոփոխություններ:
Հայաստանի Հանրապետության ՓՈԽվարչապետ |
Վ. ՉԻՏԵՉյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
ՀԱՎԵԼՎԱԾ |
Ն Ո Ր Մ Ե Ր
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ԱՆՁԱՆՑ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ
1. Հյուրանոցի վարձ (օրական մեկ մարդու համար) | փաստացի կատարված ծախսերի չափով |
2. Սննդի վարձ (օրական մեկ մարդու համար) | տվյալ ժամանակաշրջանում հանրապետությունում գործող գործուղման ծախսերի նորմերի չափով |
3. Կուլտսպասարկումներ (օրական մեկ մարդու համար, ներառյալ թարգմանիչները և ուղեկցող անձինք) | 200 ռ. |
4. Թարգմանիչների աշխատանքի վարձատրություն (օրական) | 250 ռ. |
5. Տրանսպորտից օգտվելու վարձը կատարվում է ըստ այն քաղաքի, շրջանի գործող տարիֆների, որտեղ ընդունվում է պատվիրակությունը |
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ:
1. Հյուրանոցում տեղերի ամրագրումների հետ կապված ծախսերը նախատեսվում են սույն նորմերով, որոնք սահմանված են այն քաղաքի, շրջանի հյուրանոցի մեկ օրվա վարձի չափով, որտեղ տվյալ պատվիրակությունը օգտվում է հյուրանոցից:
2. Ավտոմոբիլային տրանսպորտով պատվիրակությունների սպասարկման ծախսերը նախատեսվում են ժամային վարձատրության հաշվարկով.
պատվիրակության ղեկավարի համար` մարդատար ավտոմեքենայով օրական 12-ժամյա աշխատանքի համար. պատվիրակության անդամների համար` պատվիրակության մինչև 10 մարդու առկայության դեպքում մարդատար ավտոմեքենայով յուրաքանչյուր 5 հոգու համար 10-ժամյա աշխատանքի համար:
10 մարդուց ավելի պատվիրակության դեպքում` ավտոբուսով (ուղևորատարությունից ելնելով) օրական 10-ժամյա աշխատանքի համար:
3. Հինգ մարդուց ավելի պատվիրակության դեպքում նրան ուղեկցող անձանց և թարգմանիչների թիվը պետք է որոշվի պատվիրակության հինգ հոգուց ոչ ավելի անդամների համար մեկ թարգմանչի, ուղեկցողի հաշվով:
4. Պաշտոնական նախաճաշի, ճաշի, ընթրիքի (ընդունելության կազմակերպում) համար ծախսերը կատարվում են օրական 1600 ռուբլի` մեկ մարդու համար:
5. Նշված նորմերը ենթակա են ինդեքսավորման:
