«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 նոյեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 նոյեմբերի 1998 թվականի N 724
քաղ. Երևան
«ԻՋԵՎԱՆՅԱՆ ԳՈՐԳԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-Ի N 381 ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Հաշվեկշռային մեթոդով 1316094 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Իջևանյան գորգեր» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Իջևանյան գորգեր» բաց բաժնետիրական ընկերության:
1.2. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 19-ի N 381 որոշման «Իջևանյան գորգեր» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել`
ա) սրճարան-տաղավարը (քաղ. Իջևան, Վասիլյան 4) և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցնել նրա աշխատավորական կոլեկտիվին` որպես «փոքր» օբյեկտ.
բ) Ենոքավանի օժանդակ տնտեսությունը (Տավուշի մարզ, գ. Ենոքավան), Խոզամարագի օժանդակ տնտեսությունը (քաղ. Իջևան, Խոզամարագի հանդամաս), 3 անասնագոմերի անավարտ շինարարության օբյեկտները (քաղ. Իջևան, Սպիտակ ջուր հանդամաս), ֆիրմային խանութի անավարտ շինարարության օբյեկտը, պանսիոնատի և սնուցող ջրագծի անավարտ շինարարությունը և դրանք մասնավորեցնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
1.3. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 331470 հազ. դրամ, որը համապատասխանում է 331470 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
1.4. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 226892 հազ. դրամ, որը համապատասխանում է 226892 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով (Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 25-ի N 311 որոշմամբ աշխատավորական կոլեկտիվին լրացուցիչ բաժնեմաս վերապահելու արդյունքում ընկերության պետական բաժնեմասը կազմում է 68,45 տոկոս):
1.5. «Իջևանյան գորգեր» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մրցույթով մասնավորեցնելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):
1.6. «Իջևանյան գորգեր» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 984624 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 716677 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 20415 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 3174 հազ. դրամ.
ֆինանսական պարտավորությունների դիմաց հաշվեգրված տոկոսների գծով 54872 հազ. դրամ.
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 918 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 188568 հազ. դրամ:
1.7. Մրցութային հանձնաժողովին`
ա) մրցութային առաջարկների հստակեցման նպատակով ուղղակի բանակցություններ վարել մրցույթի մասնակիցների հետ և կազմակերպել մրցույթի անցկացումը.
բ) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների և մրցույթի հաղթողին որոշելու կարգի վերաբերյալ.
գ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
1.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
ներդրումների չափը.
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
1.9. Մրցույթի երաշխիքային վճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական հիմնադրամի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած երաշխիքային վճարի չափը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
1.10. Մրցույթի հաղթողը մասնավորեցվող բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
1.11. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով (մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը) և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 19-ի «Իջևանյան գորգեր» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասի մասնավորեցման, Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 381 որոշման 1.1-ին, 1.3 - 1.6-րդ կետերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի նոյեմբերի 19-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Հաստատված է |
Կ Ա Զ Մ
«ԻՋԵՎԱՆՅԱՆ ԳՈՐԳԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Պ. Ղալթախչյան | - ՀՀ սեփականաշնորհման նախարար (հանձնաժողովի նախագահ) | |
Հ. Գևորգյան | - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար | |
Է. Մուրադյան | - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ |