Գլխավոր տեղեկություն
Համար
N 13
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.02.1998-15.12.2004)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.10.31/25(123)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.01.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.01.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.01.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.02.1998

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
9 հունվարի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հունվարի 1998 թվականի N 13
քաղ. Երևան

 

ԲՌՆԱԴԱՏՎԱԾԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՄ ՆՐԱՆՑ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԻՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ ՏՎՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց կամ նրանց առաջին հերթի ժառանգներին վկայականներ տվող հանձնաժողովի կազմը համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի նոյեմբերի 29-ի «Բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց կամ նրանց առաջին հերթի ժառանգներին վկայական տալու կարգի մասին» N 551 որոշման 2-րդ կետը` հանձնաժողովի կազմը հաստատելու մասով, իսկ «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 1998 թվականի
հունվարի 9-ի N 13 որոշման

 

 

 

 

Կ Ա Զ Մ

 

ԲՌՆԱԴԱՏՎԱԾԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՄ ՆՐԱՆՑ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԻՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ ՏՎՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ժ. Խառատյան

- ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

 

Դ. Հարությունյան

- ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ

   
Հ. Հարությունյան - ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի առաջին տեղակալ
   
Գ. Գրիգորյան - ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի առաջին տեղակալ
   
Գ. Մաթևոսյան - ՀՀ գերագույն դատարանի նախագահի տեղակալ
   
Ռ. Գրիգորյան - ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար, օպերատիվ հարցերի
նախարար

Շ. Կարամանուկյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
09.12.2004, N 1687-Ա 15.12.2004, N 13
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան