«Վավերացնում եմ»
Հայաստանի Հսնրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 սեպտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 սեպտեմբերի 1998 թվականի N 590
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 209 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետի 12-րդ պարբերությունը «շենքերի» բառից հետո լրացնել «(բացառությամբ նախագծային, գիտական, գիտահետազոտական ինստիտուտների և հիվանդանոցների շենքերի)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի սեպտեմբերի 19-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Դարբինյան |