Գլխավոր տեղեկություն
Համար
N 325
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.10.1996-02.07.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1996/10, հոկտեմբեր 1996
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.10.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.10.1996
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
07.10.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.10.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2001

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«7» ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1996 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հոկտեմբերի 1996 թվականի N 325

քաղ. Երևան

 

ԱՌԱՆՁԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումներ չեն կատարվում հետևյալ եկամուտների նկատմամբ`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունվարի 7-ի «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի «ա» և «է» կետերով նախատեսված արտոնություններից օգտվող կազմակերպությունների ցանկերը հաստատելու մասին» N 4 որոշմամբ հաստատված ցանկով նախատեսված հասարակական, այդ թվում` բարեգործական, կրոնական ու շահույթ ստանալու նպատակ չհետապնդող մյուս կազմակերպությունների միջոցներից դրամական և բնամթերային ձևով ցույց տրվող օգնության գումարների.

բ) պետական սոցիալական ապահովության և պետական սոցիալական ապահովագրության նպաստների, բոլոր տեսակի կենսաթոշակների, որոնք նշանակվում են Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև կենսաթոշակների կամավոր ապահովագրության պայմաններով վճարվող լրացուցիչ կենսաթոշակների.

գ) այն գումարների, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացվում են որպես վնասի փոխհատուցում աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղումների, առողջությանը հասցված այլ վնասի կամ մահվան հետևանքով.

դ) աշխատավարձի մեջ չմտնող փոխհատուցման վճարների (գործուղման օրապահիկի և օրապահիկի փոխարեն վճարների, հատուկ հագուստի, կոշիկի և անհատական պաշտպանության այլ միջոցների, օճառի, կաթի և բուժկանխարգելիչ սննդի արժեքի փոխհատուցման, հատուկ արշավախմբերում գտնվող աշխատողների համար նախատեսված անվճար տրվող կոլեկտիվ սննդի օրաբաժնի արժեքի, փոխադրման կամ այլ բնակավայրերում աշխատանքի անցնելու կապակցությամբ գույքի տեղափոխման ճանապարհածախսի փոխհատուցման վճարների, աշխատողին պատկանող գործիքների, ինչպես նաև անձնական մեքենաների ծառայողական նպատակներով օգտագործման համար փոխհատուցման վճարների)` Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ նախատեսված նորմաների սահմաններում.

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված համապատասխան պարենային բավարարման արժեքի, ինչպես նաև այդ բավարարման փոխարեն վճարվող գումարների.

զ) տարերային աղետների, մյուս արտակարգ իրավիճակների կապակցությամբ տրվող նյութական օգնության, ինչպես նաև այլ օգնության գումարների, որոնք տրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության, գործադիր իշխանության տեղական մարմինների, սոցիալական ապահովագրության ֆոնդի և օտարերկրյա պետությունների կողմից.

է) արյուն ու կրծքի կաթ հանձնելու և դոնորության այլ տեսակների համար ստացված գումարների.

ը) ալիմենտների գումարների.

թ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գործազրկության նպաստների.

ժ) ձեռնարկություններից, հիմնարկներից և կազմակերպություններից տարվա ընթացքում ամսական նվազագույն աշխատավարձի հնգապատիկ չափի սահմաններում ստացված նվերների (իրային պարգևների և ծառայությունների) արժեքի գումարի.

ժա) մրցույթներում և մրցություններում ստացված ոչ դրամական մրցանակների արժեքի` տարվա ընթացքում սահմանված ամսական նվազագույն աշխատավարձի քսանչորսապատիկ չափի սահմաններում.

ժբ) բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին, ասպիրանտներին, միջնակարգ մասնագիտական ու պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական հաստատությունների սովորողներին, հոգևոր ուսումնական հաստատությունների ուսանողներին պետության կողմից վճարվող կրթաթոշակների գումարների.

ժգ) աշխատողներին աշխատանքից ազատելու դեպքում վճարվող արձակման նպաստների գումարների.

ժդ) մահվան կապակցությամբ միանվագ կարգով վճարվող օգնության գումարների:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հուլիսի 6-ի «Կենսաթոշակների հաշվարկման համար անհրաժեշտ ընդհանուր վաստակում հաշվառվող եկամուտների տեսակների մասին» N 469 որոշումը, բացառությամբ 2-րդ կետի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հոկտեմբերի 7-ից:


Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.07.2001, N 588 02.07.2001, N 325
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան