«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հոկտեմբերի 1997 թվականի N 461
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԿԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի գյուղացիական փոխադարձ օգնության բանկի 1997 թվականի հարկվող շահույթը նվազեցնել Ֆրանսիական «Կրեդիտ-Ագրեկոլ» բանկի կոոպերացիայի ֆոնդից այդ ժամանակահատվածում ստացված նվիրատվությունների գումարի չափով:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |