«վԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
10 հոկտեմբերի 1995 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հոկտեմբերի 1995 թվականի N 49
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1995 թվականի հունվարի 17-ի «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» որոշման 2-րդ կետի «բ» ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ (ցանկը կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի հոկտեմբերի 10-ից:
|
Հաստատված է |
1. Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1956 թվականի մարտի 19-ի «Հայկական ՍՍՌ կույրերի միավորմանը պատկանող շենքերը տեղական հարկերից և գանձումներից ազատելու մասին» N Պ-101 որոշումը:
2. Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1962 թվականի մայիսի 15-ի «Հաշմանդամ քաղաքացիներին տրանսպորտային միջոցների հարկ վճարելուց ազատելու մասին» N 226 որոշումը:
3. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1968 թվականի դեկտեմբերի 10-ի N 520 որոշմամբ հաստատված բնակարանային-շինարարական կոոպերատիվի օրինակելի կանոնադրության 18-րդ կետը:
4. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1971 թվականի հոկտեմբերի 5-ի N 611 որոշմամբ հաստատված Հայկական ՍՍՀ ֆինանսների մինիստրության կանոնադրության 7-րդ կետի «զ» ենթակետի երկրորդ պարբերությունը: