«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
25 ապրիլի 1996թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ապրիլի 1996 թվականի N 121
քաղ. Երևան
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19 հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել մասնագիտական հիվանդությունների ցանկը (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի ապրիլի 25-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հաստատված է |
Ց Ա Ն Կ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
| ||
Հիվանդությունների անվանումն ըստ հիվանդածին գործոնների |
Վտանգավոր ու վնասակար նյութերը և աշխատանքային գործոնները, որոնց ազդեցությունը կարող է հանգեցնել մասնագիտական հիվանդությունների առաջացման |
Մասնագիտությունների ու բնագավառների օրինակները |
| ||
1 |
2 |
3 |
|
I. ՔԻՄԻԱԿԱՆ ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋԱՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Սուր և քրոնիկական թունավորումներ ու դրանց հետևանքները | Թունավոր նյութեր` նախնական հումք, միջանկյալ, կողմնակի և վերջնական արդյունքներ | Թունավոր նյութերի վերամշակման, ստացման, կիրառման (ներառյալ լաբորատոր) հետ կապված ցանկացած աշխատանքներ |
Շնչառական օրգանների թունային ախտահարում` քթաըմպանակոկորդաբորբ (ռինոֆարինգոլարինգիտ), էռոզիա, քթի միջնապատի թափածակում, շնչափողաբորբ (տրախեիտ), բրոնխաբորբ (բրոնխիտ), թոքակարծրախտ (պնևմոսկլերոզ) և այլն | Ազոտական թթու, ամոնիակ, ազոտի օքսիդներ, իզոցիանատներ, սիլիցիումի օրգանական միացություններ, սելեն, ֆորմալդեհիդ, ֆթալային անհիդրիդ: Ծծումբ, ֆտոր, քրոմ ու դրանց միացություններ և այլն | 2-րդ սյունակում նշված նյութերի վերամշակման, ստացման, կիրառման (ներառյալ լաբորատոր) հետ կապված ցանկացած աշխատանքներ |
Թունային սակավարյունություն (անեմիա) | Արոմատիկ շարքի ամինոնիտրո և քլոր միացություններ, բենզոլ և դրա ածանցյալներ, բենզոլային, հոմոլոգներ, հեքսամեթիլենդիամին, քլորօրգանական պեստիցիդներ, կապար ու դրա ոչ օրգանական միացություններ և այլն | 2-րդ սյունակում նշված նյութերի վերամշակման, ստացման, կիրառման (ներառյալ լաբորատոր) հետ կապված ցանկացած աշխատանքներ |
Թունային լյարդաբորբ (հեպատիտ) | Արոմատիկ շարքի, ամինոնիտրո- և քլոր- միացություններ, բենզոլ և դրա ածանցյալներ (ստիրոլ), ճարպային շարքի ածխաջրածինների հալոիդաածանցյալներ, հիդրազին և դրա միացություններ, պեստիցիդներ (քլորօրգանական), ֆտոր և դրա միացություններ, քլորոպրեն | 2-րդ սյունակում նշված նյութերի վերամշակման, ստացման, կիրառման (ներառյալ լաբորատոր) հետ կապված ցանկացած աշխատանքներ |
Թունային երիկամապաթիաներ (նեֆրոպաթիաներ) | Բետա-նաֆտոլ, կադմիում, քառաքլորային ածխածին | 2-րդ սյունակում նշված նյութերի վերամշակման, ստացման, կիրառման (ներառյալ լաբորատոր) հետ կապված ցանկացած աշխատանքներ |
Նյարդային համակարգի թունային ախտահարում` բազմանյարդապաթիա (պոլինևրոպաթիա), ուղեղապաթիա (էնցեֆալոպաթիա), նևրոզանման վիճակներ | Արոմատիկ շարքի ամինոնիտրո և քլորմիացություններ, հեքսամեթիլենդիամին, բենզոլ և դրա ածանցյալներ (բենզոլի հոմոլոգներ, ստիրոլ), ճարպային շարքի հալոիդաածանցյալ ածխաջրածիններ, հիդրազին և դրա միացություններ, մանգան, պեստիցիդներ, սնդիկ և դրա միացություններ, ծծմբածխածին, տետրաէթիլկատար, քլորոպրեն և այլն | 2-րդ սյունակում նշված նյութերի վերամշակման, ստացման, կիրառման (ներառյալ լաբորատոր) հետ կապված ցանկացած աշխատանքներ |
Աչքի թունային ախտահարում` ա) ոսպնյակի պղտորում (կատարակտ) |
Տրինիտրոտոլուոլ | 2-րդ սյունակում նշված նյութի վերամշակման, ստացման, կիրառման (ներառյալ լաբորատոր) հետ կապված ցանկացած աշխատանքներ |
բ) շաղկապենաբորբ (կոնյունկտիվիտ), եղջերաշաղկապենաբորբ (կերատոկոնյունկտիվիտ) | Ազոտական թթու, ամոնիակ, ազոտի օքսիդներ, իզոցիանատներ, ծծումբ և դրա միացություններ, ֆորմալդեհիդ, ֆտոր ու դրա միացություններ և այլն | 2-րդ սյունակում նշված նյութերի վերամշակման, ստացման, կիրառման (ներառյալ լաբորատոր) հետ կապված ցանկացած աշխատանքներ |
Ոսկրերի թունային ախտահարում` ոսկրանոսրացում (օստեոպորոզ), ոսկրակրծախտ (օստեոսկլերոզ), ծնոտների մեռուկացում | Դեղին ֆոսֆոր, ֆտոր և դրանց միացություններ | 2-րդ սյունակում նշված նյութերի վերամշակման, ստացման, կիրառման (ներառյալ լաբորատոր) հետ կապված ցանկացած աշխատանքներ |
Մաշկային հիվանդություններ` հպումային մաշկաբորբ (դերմատիտ), ֆոտոմաշկաբորբ (ֆոտոդերմատիտ), եղնգախտ (օնիխիա), հարեղգնախտ (պարօնիխիա), մելանոմաշկախտ (մելանոդերմիա), բշտիկաբորբ (ֆոլիկուլիտներ), վերնամաշկախտ (էպիդերմիա) |
Նավթի, քարածխի և թերթաքարերի թորման արդյունքներ (բենզին, կերոսին, քսայուղեր, կրեզոլ, լիզոլ, գուդրոն, մազութ, ասֆալտ, կուպր և դրա թորուկներ), քլորացված նավթալիններ, թթուներ, հիմքեր, օրգանական լուծիչներ, հիդրոսուլֆիդ, քլորակիր, ծանր մետաղների աղեր, մկնդեղ, ֆորմալին, սոսինձ, ծարիր ու դրա միացություններ և այլն | Քիմիական նավթավերամշակման, մեքենաշինական, մետալուրգիական, կահույքի, կաշե-հումքի, կաշվի, սննդամթերքի վերամշակման արտադրություններ: Նավթաբեռնանավերի մաքրում, թունելագործություն, շինբարեկարգման և այլ աշխատանքներ |
Մետաղական տենդ, ֆտորոպլաստային (տեֆլոնային) տենդ | Գունավոր մետաղների (ցինկ, պղինձ, նիկել, կոբալտ, մոլիբդեն և այլն), ծարիրի խտացման արեոզոլներ, երկրորդային պոլիմերիզացման (ֆտորոպլաստներ) աերոզոլներ | Գունավոր մետաղների, պլաստմասաների (ֆտորոպլաստների) արտադրություն և դրանց վերամշակում |
II. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱԵՐՈԶՈԼՆԵՐԻ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ||
Թոքափոշախտեր (պնևմոկոնիոզներ)` սիլիցիումախտ (սիլիկոզ), սիլիկատախտեր (սիլիկատոզներ), մետաղակոնիոզներ, ածխափոշախտեր (կարբոկոնիոզներ) և թոքափոշախտեր (պնևմոկոնիոզներ)` օրգանական ու խառը փոշուց | Ազատ կամ կապված վիճակում սիլիցիումի երկթթվուկ պարունակող փոշու, ածխային փոշու (բազալտ, տուֆ, ածուխ, կոքս, մուր, գրաֆիտ և այլն), խառը փոշիների, մետաղների և դրանց օքսիդների փոշիների, եռակցման աերոզոլի, պլաստմասաների, օրգանական և արհեստական հանքային թելերի փոշու երկարատև ներշնչում | Հանքերում, հանքահորերում, լեռնահանքային և ածխային արդյունաբերության հարստացուցիչ և վերամշակող ֆաբրիկաներում կատարվող աշխատանքներ, ոչ հանքային ապրանքների և նյութերի (ազբեստի և այլ սիլիկատների) հանույթ ու վերամշակում: Ազբեստ, ազբոցե-ազբոցեմենտ պարունակող նյութերի, հրակայուն, հղկող, ապակյա, ճենապակյա, հախճապակյա իրերի, մրի, գրաֆիտի արտադրություն և կիրառություն: Մետաղների ձուլման, մշակման և պլաստմասաների արտադրություն: Սորուն նյութերի աղացման, եռակցման և այլ տեսակի աշխատանքներ, որոնք հանգեցնում են փոշու արտազատման: |
Բիսինոզ | Բուսական` բամբակի, վուշի և ջուտի փոշու երկարատև ներշնչում | Տեքստիլ արտադրությունում բամբակի, վուշի, ջուտի վերամշակում |
Քրոնիկական (փոշային, թունափոշային) բրոնխաբորբ (բրոնխիտ) | «Պնևմոկոնիոզներ» և «Բիսինոզ» հիվանդությունների 2-րդ սյունակում նշված փոշիների, ինչպես նաև հացահատիկի ալյուրի, բրդի, մազի, ծխախոտի, թղթի, շաքարի և այլ փոշիների երկարատև ներշնչում: Գոլորշիացված վիճակում թունավոր նյութերի երկարատև ներշնչում | 2-րդ սյունակում նշված գործոնների հետ կապված բոլոր տեսակի աշխատանքները |
III. ՖԻԶԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ||
Իոնիզացնող ճառագայթումից առաջացած հիվանդություններ | Արտաքին իոնիզացնող ճառագայթման միանվագ, կարճատև ընդհանուր ազդեցություն ճառագայթման կամ ռադիոակտիվ նյութերի և դրանց միացությունների նշանակալի քանակությունների ներթափանցում օրգանիզմ | Ռադիոակտիվ նյութերի և իոնիզացնող աղբյուրների հետ կապված ցանկացած աշխատանքներ |
Սուր կամ քրոնիկական ճառագայթային հիվանդություն | Մասնագիտական ճառագայթման համար թույլատրելի քանակությունները գերազանցող իոնիզացնող ճառագայթման ազդեցություն ամբողջ օրգանիզմի վրա | Ռադիոակտիվ նյութերի և իոնիզացնող ճառագայթման աղբյուրների հետ կապված աշխատանքներ |
Սուր կամ քրոնիկական տեղական ճառագայթային ախտահարումներ | Ներթափանցող ճառագայթման արտաքին տեղական ազդեցություն, ռադիոակտիվ նյութերի ազդեցություն | Ռադիոակտիվ նյութերի և իոնիզացնող ճառագայթման աղբյուրների հետ կապված աշխատանքներ |
Ոչ իոնիզացնող ճառագայթման ազդեցությունից առաջացած (վեգետատիվ-անոթային դիստոնիա, ասթետիկ, ասթենավեգետատիվ և հիպոթալամիկ համախտանիշներ) հիվանդություններ | Գերբարձր հաճախականության /ԳԲՀ/, կոգերենտ, մոնոքրոմատիկ, ռադիոընդգրկույթի էլեկտրամագնիսային ճառագայթումների երկարատև ազդեցություն | ԳԲՀ ռադիոընդգրկույթի էլեկտրամագնիսային ճառագայթման աղբյուրների, օպտիկական քվանտային գեներատորների ուսումնասիրման հետ կապված ցանկացած աշխատանքներ |
Լազերային ճառագայթումից առաջացած մաշկի տեղական այրվածքներ և աչքի եղջերաթաղանթի, ցանցաթաղանթի ախտահարումներ | Լազերային ճառագայթման տեղական ազդեցություն | Օպտիկական քվանտային գեներատորների ուսումնասիրման հետ կապված աշխատանք |
Թրթռումային (վիբրացիոն) հիվանդություն | Երկարատև և պարբերաբար ազդող արտադրական թրթռումներ, որոնք ազդում են ամբողջ օրգանիզմի վրա, կամ ձեռքերի վրա` անմիջական շփումից | Թրթռում առաջացնող ձեռքի մեքենաներով կատարվող աշխատանքներ և աշխատատեղեր, ուր գործում են թրթռում առաջացնող հզոր մեքենաներ |
Կոխլեար նևրիտ | Արտադրական աղմուկի երկարատև ազդեցություն | Արտադրական և այլ բնագավառների ուժգին աղմուկի ազդեցության հետ կապված աշխատանքներ |
Ձեռքերի անգիոնևրոզ կամ զգայաշարժական (սենսոմոտոր), բազմանյարդապաթիա (պոլինևրոպաթիա) | Գերձայնի անմիջական հաղորդում ձեռքերին | Գերձայնային դեֆեկտոսկոպների, բժշկական և այլ սարքավորումների հետ կապված աշխատանքներ |
Էլեկտրաակնաբորբ (էլեկտրոօֆտալամիա) | Ինտենսիվ ուլտրամանուշակագույն ճառագայթում | Ուլտրամանուշակագույն ուժգին ճառագայթման պայմաններում գազաեռակցման և էլեկտրաեռակցման հետ կապված աշխատանքներ |
Ոսպնյակի պղտորում (կատարակտ) | Ինֆրակարմիր, ուլտրամանուշակագույն ԳԲՀ, ռենտգենյան, պրոտոնային, նեյտրոնային և գամմա-ճառագայթների ամբողջական ազդեցություն օրգանիզմի վրա |
Դարբնամամլոցային, էլեկտրաեռակցման, թերմիկ ապակյա իրերի պատրաստման աշխատանքներ: Մետալուրգիայում ինֆրակարմիր ճառագայթման հետ կապված աշխատանքներ և այլն |
Ապաճնշական (կեսոնային) հիվանդություն և դրա հետևանքներ | Բարձր մթնոլորտային ճնշում, դեկոմպրեսիայի ընթացքում | Ջրասուզակային և ուրիշ աշխատանքներ մթնոլորտային բարձր ճնշման պայմաններում` կեսոններում, բարոխցիկներում և այլն |
Գերտաքացում (ջերմային հարված, ջրաղային փոխանակության խանգարումներ) | Բարձր ջերմություն և ինտենսիվ ջերմային ճառագայթում աշխատանքային վայրում | Խորը հանքերում, ձուլման, մարտենային, թերթագլանման, խողովակագլանման արտադրամասերում կատարվող աշխատանքներ, արտադրական վառարանների վերանորոգում, կրակարանների ու հնոցների մաքրում, բարձր ջերմաստիճանի պայմաններում ապակու եփում և այլ աշխատանքներ |
Սերտաճող ներզարկերակաբորբ(էնդրատերիիտ), վեգետատիվ-սենսոր բազմանյարդապաթիա (պոլինևրոպաթիա), անոթապաթիա (անգիոպաթիա), բազմանյարդարմատապաթիա (պոլիռադիկուլոնևրոպաթիա) | Ցածր ջերմության աշխատանքային վայրում | Խոնավ, ճահճահոտ միջավայրի ցածր ջերմաստիճանի պայմաններում հանքաքարի, նավթի հանույթի, փայտամթերման, տորֆավերամշակման, երկրաբանական աշխատանքներ (ձկնորսական նավերի վրա, ձկնամսակոմբինատներում, սառցարաններում և հավերժական սառցակալումների վայրերում) |
Եղեգնասնուցախանգարում (օնիխոդիստրոֆիա), մեխանիկական վերնամաշկախտներ (էպիդերմոսներ) և այլն |
Մորթափառի մշակում, ջերմաստիճանային օդերևութաբանական գործոններ | Ձկնեղենի վերամշակման աշխատանքներ նավերում և առափնյա ձեռնարկություններում, կաշվի և մորթու մշակման արտադրություն: Գյուղատնտեսական, դաշտային աշխատանքներ |
IV. ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ԿԱՊՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԳԵՐԼԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ | ||
Կորդինատորային նևրոզներ, այդ թվում` գրելասպազմ | Շարժումների բարձր համաձայնեցում պահանջող և բարձր տեմպով կատարվող աշխատանքներ | Ստեղնավոր սարքերի և երաժշտական գործիքների վրա կատարվող աշխատանքներ, սղագրություն, ձեռագրային, մեքենագրական, գծագրական, փորագրման, պատճենահանման աշխատանքներ և այլն |
Ծայրամասային նյարդային համակարգի և հենաշարժական ապարատի հիվանդություններ, մենանյարդապաթիաներ (մոնոնյարդապաթիաներ), բազմանյարդապաթիաներ (պոլինյարդապաթիաներ), այդ թվում` կոմպրեսիոն և վեգետասենսոր նյարդապաթիաներ (նևրոպաթիաներ), պարանոցային և գոտկասրբոսկրային նյարդարմատաբորբեր (ռադիկուլիտներ), քրոնիկական մկանաթելքախտեր (միոֆիբրոզներ) մկանափակեղբորբեր (միոֆասցիտներ), ջլաբնոցաբորբեր (տենդովագինիտներ), նեղացնող կապանաախտեր (ստենոզացնող լիգամենտոզներ), ստիլիոիդոզներ, սողնակվող մատ և այլն, ուսի էպիկոնդիլյոզներ, ուսաթիակային հարհոդախտեր (պերիարթրոզներ) բարձիկաբորբեր (բուրսիտներ), ձևախախտող ոսկրախտեր (դեֆորմացնող օստեոարթրոզներ), այդ թվում` ողահոդախտեր (սպոնդիլոարթրոզ), ասեպտիկ ոսկրամեռուկացում (օստեոնեկրոզներ) | Տեղական (լոկալ) մկանային լարվածության, բարձր տեմպով կատարվող շարժումների, ներվաբների, մկանների, կապանների, ջլերի վրա ճնշելու, դրանց տրավմատիզացիայի, տեղափոխման ջանքերի գործադրմամբ` ձեռքերով ծանրություն պահելու, բարձրացնելու, տեղափոխելու հետ կապված աշխատանքներ: Մարմնի հաճախակի թեքումների, հարկադրական աշխատանքային դիրքում գտնվելու (ծնկած, պպզած, պառկած, առաջ թեքված, կախված) հետ կապված աշխատանքներ | Ստեղնավոր մեքենաների և երաժշտական գործիքների վրա կատարվող աշխատանքներ: Ձեռքերով կթելու, հղկման, հորատման, դարբնոցային, գակալման, կնտման, կաղապարման, ներկման, կրկեսային և մեծ բեռնատարության (այդ թվում` գյուղատնտեսական) մեքենաների վարորդական աշխատանքներ: Թունելագործական և հանքահորային աշխատանքներ` միկրոկլիմայական անբարենպաստ պայմաններում |
Արգանդի և հեշտոցի պատերի իջեցում և արտանկում | Երկարամյա (10 տարուց ավելի), հերթափոխում` ժամանակի 50 տոկոսից ավելի ծանրության բարձրացում և տեղափոխում, զուգորդված հարկադրական աշխատանքային դիրքի հետ, միայն մինչև 40 տարեկան կանանց մոտ, եթե ծննդաբերություններից կոնքի հատակի մկանների վնասվածությունը բացակայում է | Բեռների տեղափոխման ժամանակ ջանքերի գործադրմամբ ձեռքերով կատարվող աշխատանքներ |
Ոտքերի երակների արտահայտված վարիկոզային լայնացում | Կանգնած հարկադրական աշխատանքային դիրքում երկարատև գտնվելը | Երկարատև կանգնելու` ստատիկ լարվածության, կամ ծանր բեռներ տեղափոխելու հետ կապված աշխատանքներ |
Ձայնային ապարատների գերլարվածությունից առաջացած հիվանդություններ` քրոնիկական կոկորդաբորբեր (լարինգիտներ), անոթաշարժիչ մենաաճարաբորբ (վազոմոտոր մոնոխոնդրիտ), ձայնային ծալքերի «հանգույցներ», ձայնային ծալքերի հպումային խոցեր, ձայնաղավաղում (ֆոնասթենիա) | Ձայնալարերի երկարատև լարվածություն | Մանկավարժական, ռադիոհեռուստահաղորդավարական, վոկալ-խոսակցական և նմանատիպ այլ աշխատանքներ |
Զարգացող կարճատեսություն | Տեսողական գերլարվածություն` կապված մոտ տարածությունից մանր առարկաների և տարբեր նիշերի զանազանման հետ | Քարտեզագրություն, ժամագործություն, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի երեսակում և որակի հսկողություն, սրբագրական աշխատանքներ` օպտիկական գործիքներով և այլն |
Թոքափքանք (թոքերի էմֆիզեմա) | Արտաշնչման համակարգային լարվածություն աշխատանքի ընթացքում | Փողային գործիքներով նվագելու հետ կապված աշխատանքներ, ապակե իրերի մեխանիկական փչում |
Նևրոզներ | Հոգեկան հիվանդ մարդկանց երկարատև անմիջական սպասարկում | Հոգեբուժական հիմնարկների բուժական անձնակազմի և հոգեկան ոչ լիարժեք երեխաների հատուկ դպրոցների մանկավարժական և սպասարկող անձնակազմի աշխատանքներ |
V. ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ||
Վարակային և մակաբույծ հիվանդություններ, որոնք համապատասխանում են այն վարակին, որի հետ աշխատողը շփվում է աշխատանքի ժամանակ (տուբերկուլյոզ, բրուցելյոզ, խլախտ, սիբիրյան խոց, տզային ուղեղաբորբ (էնցեֆալիտ), թռչնավարակ (օրնիթոզ), տոքսոպլազմոզ, վիրուսային լյարդաբորբ (հեպատիտ), մաշկի միկրոզներ, Ռոզենբախի էրիզիպիլոիդ, քոս, սիֆիլիս և այլն | Շփում վարակիչ հիվանդների, իրերի կամ հիվանդությունների տարածիչների հետ, հիվանդ կենդանիների, կենդանական և բուսական ծագման նյութերի (կաշի, բուրդ, ցցամազ, ձիու մազ, միս, կաշվի ու մորթու հումքի օգտաթափոնք, հացահատիկ, բամբակ և այլն) հետ, կրծողների և նրանցից վարակված մակերեսների հետ` ստորգետնյա պայմաններում | 2-րդ սյունակում նշված գործոնների հետ կապված աշխատանքներ |
Դիսբակտերիոզ, մաշկի և լորձաթաղանթների կանդիդոմիկոզ, ընդերային կանդիդոզ | Հակաբիոտիկներ, սնկափառեր, սպիտակուցավիտամինային խտանյութեր, կերային խմորիչներ, համակցված կերեր | 2-րդ սյունակում նշված գործոնների հետ կապված աշխատանքներ |
VI. ԱԼԵՐԳԻԿ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ||
Անաֆիլակտիկ շոկ, շաղկապենաբորբ (կոնյունկտիվիտ), քթաբորբ (ռինիտ), քթաըմպանաբորբ (ռինոֆարինգիտ), քթաըմպանակոկորդաբորբ (ռինոֆարինգոլարինգիտ), բրոնխային հեղձուկ (բրոնխիալ ասթմա), արտածին ալվեոլիտ, մաշկախտեր (դերմատոզներ), թունաալերգիկ լյարդաբորբ (հեպատիտ) և այլ օրգան-համակարգերի ալերգիկ ախտահարումներ | Ալերգներ. ա) քիմիական` սինթետիկ պոլիմերներ, խեժեր, լաքեր, ներկեր, լվացող միջոցներ, մետաղներ և դրանց միացություններ (քրոմ, նիկել, կոբալտ, մանգան, բերիլիում, պլատին, ցիրկոնիում, արծաթ, ոսկի, մոլիբդեն և այլն), ֆորմալդեհիդ, էպիքլորհիդրին, սկիպիդար, եթերային յուղեր, քլորամին, ֆթալային և մալերային անհիդրիդներ, հեքսամեթիլենդիամին, դինիտրոքլորբենզոլ, ցիանիդներ, յուղատոգորիչներ, կապտաքս, թիուրամ, նիազոն Դ. քլորացված նավթալիններ, ֆուրաններ, ամիններ, ակրիլոնիտրիլ, էթիլեմիններ, դիամներ, պեստիցիդներ և այլն). բ) դեղորայքային` վիտամիններ, հակաբիոտիկներ, նովոկային, նեյրոլեպտիկներ, բրոմի ֆուրացիլինային շարքի պատրաստուկներ, սուլֆանիլամիդներ և այլն. գ) կենսաբանական` շիճուկներ, վակցինաներ, հորմոններ, ֆերմենտներ, միկրոբային, սնկային կուլտուրաներ, սպիտակուցավիտամինային խտանյութեր, համակցված կերեր, միջատների և որդերի թույներ, կենդանական և բուսական ծագման փոշիներ և այլն |
Ցանկացած բնույթի աշխատանքներ, որոնք առնչվում են օրգանիզմում ալերգիացում առաջացնող նյութերի հետ |
VII. ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ||
Մաշկի ուռուցքներ` հիպերկերատոզներ, էպիթելային ուռուցքներ (էպիթելիոմաներ), պտկանման ուռուցքներ (պապիլոմաներ), քաղցկեղ, լեյկոկերատոզներ | Քարածխի, նավթի, թերթաքարերի թորման նյութեր, (խեժ, կուպր, ֆենանտրեն, անտրացեն, ամինոանտրացենային յուղ, ազոմիացությունների ածանցյալներ, գուդրոն, պարաֆին և այլն), իոնիզացնող ճառագայթում | Նշված նյութերի և իոնիզացնող ճառագայթումների ազդեցության հետ կապված ամեն տեսակի աշխատանքներ |
Բերանի խոռոչի և շնչառական օրգանների ուռուցքներ | Նիկելի, քրոմի, մկնդեղի միացություններ, քարածխային խեժեր, ազբեստ, ասֆալտ, ռադիոակտիվ հանքերի փոշու և մակերեսին ածխաջրածիններ կլանած փոշու ներշնչում | Նիկելի, մկնդեղի, քրոմի միացությունների ստացման և կիրառության հետ կապված աշխատանքներ, ռադիոակտիվ հանքերի, ազբեստի, ազբեստ պարունակող նյութերի հետախուզում, արդյունահանում և մշակում, արհեստական նռնաքարերի ստացման և դրանից առարկաների պատրաստման հետ կապված աշխատանքներ, ասֆալտապատում |
Լյարդի ուռուցքներ |
Վինիլ-քլորիդ, երկարատև շփում լյարդն ախտահարող ռադիոակտիվ նյութերի (պոլոնիում, թորիում, պլուտոնիում) հետ | Ռադիոքիմիական և այլ արտադրություններում կատարվող աշխատանքներ |
Ստամոքսի քաղցկեղ | Քրոմի 6-արժեք միացություններ | Քրոմի արտադրության հետ կապված աշխատանքներ |
Լեյկոզներ | Բենզոլ, տարբեր տեսակի իոնիզացնող ճառագայթումների ազդեցություն | Բենզոլի և իոնիզացնող ճառագայթումների աղբյուրների հետ կատարվող աշխատանքներ |
Միզապարկի ուռուցքներ` պտկանման ուռուցքներ (պապիլոմա), քաղցկեղ | Ոսկրերն ախտահարող ռադիոակտիվ նյութերի (ռադիում, ստրոնցիում, պլուտոնիում) հետ երկարատև շփում | 2-րդ սյունակում նշված նյութերի հետ` արդյունաբերության տարբեր բնագավառներում կատարվող աշխատանքներ |
Ոսկրերի ուռուցքներ | Ոսկրերն ախտահարող ռադիոակտիվ նյութերի (ռադիում, ստրոնցիում, պլուտոնիում) հետ երկարատև շփում | Ռադիոքիմիական արտադրություններում, ռադիոլոգիական և ռադիոքիմիական լաբորատորիաներում կատարվող աշխատանքներ |
Հիվանդությունների հայերեն անվանումներից հետո փակագծերում բերված են դրանց լատիներեն անվանումները:
* - Ծանոթություն -