ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
17 ապրիլի 2008 թ. |
N 1 |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
Նկատի ունենալով, որ «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք) մեքենայացված խաղերի շահագործումը շահումով խաղ որակելու կամ չորակելու հետ կապված հարաբերությունները տարաբնույթ ընկալման տեղիք են տալիս, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջներով` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը պաշտոնապես պարզաբանում է.
Օրենքի 5-րդ հոդվածի համաձայն շահումով խաղի կամ խաղատան կազմակերպումը եկամուտ (շահույթ) ստանալու նպատակով նույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված շահումով խաղի (ցանկացած մեքենայացված կամ կենդանի խաղ, որը որևէ կերպ ստեղծում է շահման հնարավորություն) իրականացման համար սարքավորումների տեղադրումն ու շահագործումն է կամ շահումով խաղին խաղացողների մասնակցության այլ կերպ հնարավորության ստեղծումն է:
Օրենքի 2-րդ հոդվածի համաձայն շահումով խաղ է համարվում ցանկացած մեքենայացված կամ կենդանի այն խաղը, որը որևէ կերպ ստեղծում է շահման հնարավորություն:
Օրենքի վերը նշված դրույթների տառացի մեկնաբանության արդյունքում ստացվում է, որ ցանկացած խաղալիք շահելու հնարավորություն տվող խաղ ևս համարվում է շահումով խաղ և ենթակա է լիցենզավորման: Սակայն նման մեկնաբանությունը հակասում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով ամրագրված վարչարարության հիմնարար սկզբունքներին: Մասնավորապես, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի.
ա) 5-րդ հոդվածի համաձայն վարչարարություն իրականացնելիս վարչական մարմիններին արգելվում է միայն ձևական պահանջների պահպանման նպատակով անձանց ծանրաբեռնել պարտականություններով կամ մերժել նրանց որևէ իրավունք տրամադրելը, եթե նրանց վրա դրված պարտականությունները բովանդակային առումով կատարված են,
բ) 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն հայեցողական լիազորություն իրականացնելիս (վարչական մարմնի կողմից մի քանի հնարավոր իրավաչափ լուծումներից որևէ մեկը ընտրելիս) վարչական մարմինը պարտավոր է առաջնորդվել մարդու և քաղաքացու` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, վարչարարության իրականացման համաչափության և կամայականության արգելքի սկզբունքներով, ինչպես նաև հետապնդել օրենքով կանխորոշված այլ նպատակներ,
գ) 7-րդ հոդվածի համաձայն վարչական մարմիններին արգելվում է անհավասար մոտեցում ցուցաբերել միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ, եթե առկա չէ դրանց տարբերակման որևէ հիմք: Վարչական մարմինները պարտավոր են անհատական մոտեցում ցուցաբերել էապես տարբեր փաստական հանգամանքների նկատմամբ: Եթե վարչական մարմինը որևէ հայեցողական լիազորություն իրականացրել է որոշակի ձևով, ապա միանման դեպքերում հետագայում ևս պարտավոր է իր այդ հայեցողական լիազորությունն իրականացնել նույն ձևով: Վարչական մարմինն այդ սահմանափակումից կարող է հրաժարվել, եթե գերակա շահի առկայության պատճառով նա հետագայում մտադիր է մշտապես ընդունել մեկ այլ հայեցողական որոշում,
դ) 8-րդ հոդվածի համաձայն վարչարարությունը պետք է ուղղված լինի ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակին, և դրան հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր:
Վերը նշվածի հիման վրա պաշտոնապես պարզաբանում ենք «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.
Մնացած ցանկացած մեքենայացված խաղ համարվում է շահումով խաղ:
Սույն պաշտոնական պարզաբանման պաշտոնական հրապարակման պահից ուժը կորցրած ճանաչել 15 մայիսի 2006 թվականի Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի N 13 (222) տեղեկագրում հրապարակված ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի պաշտոնական պարզաբանումը:
Նախարար |
Վ. Խաչատրյան |