«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
2 դեկտեմբերի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 դեկտեմբերի 1997 թվականի N 552
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 183 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 21-ի «Սեփականաշնորհվող կամ ապապետականացվող ձեռնարկությունների գույքի և անավարտ շինարարության օբյեկտների գնահատման կարգի մասին» N 183 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 26-ի N 270 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված կարգի III բաժնի «Հիմնական միջոցների գնահատման կարգը» ենթաբաժնի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Էներգետիկայի բնագավառի արտադրող, փոխադրող և բաշխող ձեռնարկությունների հիմնական միջոցների գնահատման կարգը մշակում են Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությունն ու Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունը և սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը»:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |