040.0393.18.09.97
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
18 սեպտեմբերի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 սեպտեմբերի 1997 թվականի N 393
քաղ. Երևան
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ԿԱԶՄՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21 հոդվածի «գ» կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվող աշխատանքները խոչընդոտող հիվանդությունների ցանկը (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Հաստատված է |
Ց Ա Ն Կ
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ԿԱԶՄՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Հոգեկան հիվանդություններ
մտագարություն (շիզոֆրենիա) |
Քրոնիկական ալկոհոլիզմ
Թմրամոլություն