Գլխավոր տեղեկություն
Համար
N 296
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.05.1995-01.01.1996)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.05.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
30.05.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.05.1995
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 մայիսի 1995 թվականի N 296

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ, ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ, ՆՊԱՍՏՆԵՐԻ ԵՎ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով կարգավորվող գների և սակագների աճի հետևանքով բնակչության սոցիալական պաշտպանվածության լրացուցիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. 1995 թվականի հունիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում աշխատավարձի նվազագույն չափը սահմանել 540 դրամ:

Նվազագույն աշխատավարձի նկատմամբ բազմապատիկ գործակցով չվարձատրվող բյուջետային հիմնարկների աշխատողներին փաստացի վճարվող աշխատավարձերը (ներառյալ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված բոլոր տեսակի լրացուցիչ վարձատրությունները) ավելացնել 430 դրամի չափով:

Ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերը սահմանել`

աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում` 3,19 դրամ.

աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում`

36-ժամյա աշխատանքային շաբաթ` 3,51 դրամ.

30-ժամյա աշխատանքային շաբաթ` 4,20 դրամ:

2. Նվազագույն աշխատավարձի նկատմամբ 1,0-ից մինչև 6,8 բազմապատիկ գործակցով վարձատրվող բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձերին սահմանել լրացուցիչ հավելումներ, համաձայն հավելվածի:

3. Չաշխատող և կենսաթոշակ չստացող անձանց աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման գումարներին, ինչպես նաև աշխատողի մահվան դեպքում նրա ընտանիքի անդամներին տրվող փոխհատուցման գումարներին սահմանել հավելում` 430 դրամի չափով:

4. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բոլոր տեսակի կենսաթոշակների փաստացի վճարվող չափերին (ծնողազուրկ յուրաքանչյուր երեխային տրվող կենսաթոշակին) սահմանել 430 դրամի չափով հավելում` այն ավելացնելով կենսաթոշակին:

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բոլոր տեսակի կենսաթոշակների փաստացի վճարվող չափերին սահմանել 430 դրամի չափով հավելում` այն ավելացնելով կենսաթոշակին:

Այն անձանց, ովքեր միաժամանակ կենսաթոշակ են ստանում սոցիալական ապահովության և այլ մարմիններից, կենսաթոշակին սահմանված հավելումը տրվում է այն մարմնի կողմից, որտեղից կենսաթոշակառուն ստանում է աշխատանքային տարիքային, աշխատանքային հաշմանդամության կամ երկարամյա ծառայության կենսաթոշակ:

5. Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների կրթաթոշակի չափը սահմանել 2215 դրամ, իսկ ավարտական կուրսերի ուսանողների համար` 2263 դրամ, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների (այդ թվում` քոլեջների) սովորողների կրթաթոշակի չափը` 2120 դրամ, 10 ամսից պակաս ուսման տևողությամբ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների սովորողների կրթաթոշակի չափը` 2070 դրամ:

Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների քննաշրջանի արդյունքով միայն «գերազանց» գնահատականներ ունեցող ուսանողների կրթաթոշակը սահմանել 2310 դրամ: Անկախ գերատեսչական համակարգից, ասպիրանտների կրթաթոշակը սահմանել 2830 դրամ, իսկ դոկտորանտներինը` 3430 դրամ:

6. Պետական բուհերի և միջնակարգ մասնագիտական հաստատությունների (այդ թվում` քոլեջների) բժշկական ցուցումով ակադեմիական արձակուրդում գտնվող ուսանողներին և սովորողներին վճարել ամսական 540 դրամի չափով նպաստ` ուսումնական հաստատությունների հաշվին:

7. Մինչև 17 տարեկան (պետպատվերով սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար` մինչև 18 տարեկան, բացի 10 ամսից ավելի ուսման տևողությամբ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների սովորողներից) երեխաների համար տրվող ամենամսյա նպաստների չափերը սահմանել.

նպաստի իրավունք ունեցող`

առաջին երեխայի համար` 870 դրամ.

երկրորդ երեխայի համար` 965 դրամ.

երրորդ երեխայի համար` 1058 դրամ.

չորրորդ երեխայի համար` 1160 դրամ.

հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար` 1254 դրամ:

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում նշված նպաստի չափը սահմանել.

նպաստի իրավունք ունեցող`

առաջին երեխայի համար` 957 դրամ.

երկրորդ երեխայի համար` 1062 դրամ.

երրորդ երեխայի համար` 1164 դրամ.

չորրորդ երեխայի համար` 1276 դրամ.

հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար` 1380 դրամ:

8. Մինչև երեխայի 2 տարին լրանալը նրա խնամքի համար մասնակի վճարովի արձակուրդում գտնվելու դեպքում ամսական նպաստի չափն ավելացնել 430 դրամով` այն սահմանելով 1300 դրամ:

9. Մինչև 17 տարեկան (պետպատվերով սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար` մինչև 18 տարեկան, բացի 10 ամսից ավելի ուսման տևողությամբ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների սովորողներից) երեխաներ ունեցող միայնակ մայրերի ամենամսյա նպաստի չափն ավելացնել 430 դրամով` այն սահմանելով 1300 դրամ:

10. Գործազուրկի կարգավիճակ ստացած և մինչև 2 տարեկան երեխա ունեցող մայրերին երեխայի խնամքի համար վճարվող ամսական նպաստի չափն ավելացնել 430 դրամով` այն սահմանելով 1300 դրամ:

11. Երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող միանվագ նպաստի չափը սահմանել 3200 դրամ:

12. Նպաստառու գործազուրկների նպաստների փաստացի վճարվող չափերին սահմանել հավելում` 430 դրամի չափով:

13. Ձեռնարկություններում (անկախ սեփականության ձևից) աշխատողների աշխատանքի վարձատրության նվազագույն չափն ապահովվում է ձեռնարկությունների սեփական եկամուտների հաշվին:

14. 1995 թվականի հունիսի 1-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների և կրթաթոշակների չափերի բարձրացման մասին» N 166 որոշման 1-ին, 2, 5, 6, 7, 8, 9, 10, 11 և 13-րդ կետերը: 

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ կառավարության 1995 թ.
մայիսի 30-ի N 296 որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ 1,0-6,8 ԲԱԶՄԱՊԱՏԻԿ ԳՈՐԾԱԿՑՈՎ ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻՆ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԸ

 

Բազմապատիկ
գործակիցը
Նոր նվազագույն
աշխատավարձի նկատմամբ
հաշվարկված պաշտոնային
դրույքաչափը (դրամ)
Հավելման չափը
(դրամ)
Ընդամենը
աշխատավարձը
(դրամ)

1

2

3

4

1.0

540

2000

2540

1.1

594

1966

2560

1.2

648

1927

2575

1.3

702

1888

2590

1.4

756

1854

2610

1.5

810

1815

2625

1.6

864

1776

2640

1.7

918

1742

2660

1.8

972

1708

2680

1.9

1026

1669

2695

2.0

1080

1630

2710

2.1

1134

1596

2730

2.2

1188

1557

2745

2.3

1242

1518

2760

2.4

1296

1484

2780

2.5

1350

1445

2795

2.6

1404

1406

2810

2.7

1458

1372

2830

2.8

1512

1333

2845

2.9

1566

1294

2860

3.0

1620

1260

2880

3.1

1674

1221

2895

3.2

1728

1187

2915

3.3

1782

1148

2930

3.4

1836

1109

2945

3.5

1890

1075

2965

3.6

1944

1036

2980

3.7

1998

1002

3000

3.8

2052

963

3015

3.9

2106

924

3030

4.0

2160

890

3050

4.1

2214

851

3065

4.2

2268

812

3080

4.3

2322

773

3095

4.4

2376

734

3110

4.5

2430

695

3125

4.6

2484

656

3140

4.7

2538

622

3160

4.8

2592

583

3175

4.9

2646

544

3190

5.0

2700

510

3210

5.1

2754

481

3235

5.2

2008

447

3255

5.3

2862

418

3280

5.4

2916

384

3300

5.5

2970

355

3325

5.6

3024

326

3350

5.7

3078

292

3370

5.8

3132

263

3395

5.9

3186

234

3420

6.0

3240

200

3440

6.1

3294

171

3465

6.2

3348

137

3485

6.3

3402

108

3510

6.4

3456

84

3540

6.5

3510

60

3570

6.6

3564

41

3605

6.7

3618

27

3645

6.8

3672

8

3680

 

*) Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության հանրակրթական դպրոցներում, հատուկ և օժանդակ գիշերօթիկ դպրոցներում ու մանկատներում աշխատող մանկավարժների աշխատավարձերին ավելացնել Հայաստանի Հանրապետության նախագահի 1994 թ. նոյեմբերի 24-ի հրամանագրի 2-րդ կետով սահմանված հավելումը` 120 դրամի չափով:

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.07.2001, N 588 02.07.2001, N 296
29.12.1995, N 367 01.01.1996, N 296
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան