«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 դեկտեմբերի 1995 թվականի N 103
քաղ. Երևան
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Ելնելով Հայկական ատոմային էլեկտրակայանի անընդմեջ աշխատանքի կարևորությունից և, հաշվի առնելով այն հանգամանքը, որ օգտագործված միջուկային վառելիքը Հայաստանի Հանրապետությունից դուրս բերելու համար անհրաժեշտ պայմաններ դեռևս չեն ստեղծվել, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը օգտագործված միջուկային վառելիքը չոր եղանակով պահել Հայաստանի Հանրապետության տարածքում` մինչև դրա տեղափոխման կամ վերամշակման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի դեկտեմբերի 8-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |