040.0057.010497
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
1 ապրիլի 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 ապրիլի 1997 թվականի N 57
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 7-Ի N 4 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունվարի 7-ի «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի «ա» և «է» կետերով նախատեսված արտոնություններից օգտվող կազմակերպությունների ցանկերը հաստատելու մասին» N 4 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշմամբ հաստատված «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի «է» կետով նախատեսված արտոնություններից օգտվող կազմակերպությունների ցանկը լրացնել «Պարմանի» համազգային ուսանողական բարեգործական հիմնադրամ» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |