«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
11 մարտի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 մարտի 1997 թվականի N 39
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-Ի N 182 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 20-ի «Փոքր» օբյեկտների տարածքի մեկ քառակուսի մետրի արժեքը և նրա նկատմամբ կիրառվող ուղղիչ գործակիցների նվազագույն և առավելագույն չափերը հաստատելու մասին» N 182 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված «փոքր» օբյեկտների տարածքի մեկ քառակուսի մետրի արժեքը և նրա նկատմամբ կիրառվող ուղղիչ գործակիցների նվազագույն և առավելագույն չափերը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մարտի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 20-ի N 182 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 90 որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Սարգսյան |
Հաստատված է |
«ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԻ ՄԵԿ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐԻ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՆՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ
«Փոքր» օբյեկտների 1 քառ. մ տարածքի արժեքը |
Տարածքի 1 քառ. մետրի նկատմամբ կիրառվող ուղղիչ գործակիցների չափերը | |
նվազագույն |
առավելագույն | |
1 |
2 |
3 |
50 ԱՄՆ-ի դոլար փոխարժեք |
1.0 |
15.0 |
1. Առանձին դեպքերում աղետի գոտու և սահմանամերձ շրջաններում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարության ներկայացմամբ և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է սահմանվել մինչև 0.5 ուղղիչ գործակից:
2. Կիսանկուղային տարածքների արժեքի որոշման համար կիրառվում է տարածքի արժեքի նկատմամբ 0.9, իսկ նկուղայինի համար 0.7 ուղղիչ գործակից, ընդ որում, 2.1 մետրից պակաս բարձրություն ունեցող նկուղային և տեխնիկական հարկի տարածքները գնահատման ենթակա չեն:
3. Հինգ մետրից ավելի բարձրություն ունեցող տարածքների արժեքն ավելացվում է 50 տոկոսով:
_________________
Ծանոթագրություն. ԱՄՆ-ի դոլարի փոխարժեքը հաշվարկվում է օբյեկտի գնահատման պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված կուրսով: