ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մարտի 1994 թվականի N 139
քաղ. Երևան
ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԱԳՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՈՒ ԲՅՈՒՋԵԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. 1994 թվականի ապրիլի 1-ից դադարեցնել ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիք ներմուծող ձեռնարկություններից, կազմակերպություններից և անհատ ձեռներեցներից հաստատագրված վճարներ գանձելը:
2. Ավտոմոբիլային բենզին և դիզելային վառելիք ներմուծող և առևտրագնման գործունեություն իրականացնող ձեռնարկությունների, կազմակերպությունների և անհատ ձեռներեցների հարկումը կատարել Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության համաձայն:
3. Նավթամթերք վաճառող բոլոր ձեռնարկություններին, կազմակերպություններին և անհատ ձեռներեցներին թույլատրել նավթամթերքի վաճառքն իրականացնել ինչպես համապատասխան տարողություններ և պայմաններ ունեցող նախարարությունների, գերատեսչությունների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների, պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների միջոցով, այնպես էլ ինքնուրույնաբար, սահմանված կարգով հատկացված համապատասխան տեղերում:
4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը, համապատասխան տարողություններ ունեցող նախարարություններին, ձեռնարկություններին, պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին` նավթամթերք ներմուծող և վաճառող ձեռնարկություններին ու կազմակերպություններին սահմանված կարգով վարձակալությամբ տրամադրել լցավորման կայաններ, հատկացնել տարողություններ, ավտոցիստեռններ, պայմաններ ստեղծել նավթամթերքի բեռնաթափման և վաճառքի համար:
5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչություն ներկայացնել ամենամսյա տեղեկատվություն հանրապետություն ներմուծվող նավթամթերքի քանակի, տեսակի և պատկանելության վերաբերյալ:
6. Պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին` նավթամթերք վաճառող բոլոր ձեռնարկություններին, կազմակերպություններին և անհատ ձեռներեցներին դրա վաճառքի համար հատկացնել համապատասխան տեղեր` ելնելով անվտանգության և հակահրդեհային կանոնների պահպանման պահանջներից:
7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունիսի 18-ի «Ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքի ներմուծման և առևտրագնման գործունեություն իրականացնող ձեռնարկություններից (անկախ սեփականության ձևից) բյուջե գանձումների մասին» N 356 որոշումը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |