Գլխավոր տեղեկություն
Համար
N 147
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.03.1992-10.06.1999)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.03.1992
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.03.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.06.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 մարտի 1992 թվականի N 147

քաղ. Երևան

 

ՀԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՄԽ-Ի 1990 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 90 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Ընդունել պատգամավորների Գյումրիի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի հետ, և հանրապետության երկրաշարժից տուժած բնակավայրերում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների հաշվառման ու բնակելի տարածությունների հատկացման ընթացքում ծագած հարցերի կարգավորման նպատակով ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի և ՀԱՄԽ-ի 1990 թվականի փետրվարի 23-ի «Հայկական ԽՍՀ երկրաշարժից տուժած բնակավայրերում քաղաքացիների հաշվառման և բնակարանների հատկացման կարգի մասին ժամանակավոր կանոնադրության մեջ փոփոխություններ մտցնելու մասին» N 90 որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

16. Երկրաշարժից տուժած բնակավայրերում առաջին հերթին բնակելի տարածությունները հատկացվում են հետևյալ հերթականությամբ`

ա) երկրաշարժի հետևանքով I խմբի հաշմանդամ դարձած անձանց.

բ) երկրորդ համաշխարհային պատերազմի I խմբի հաշմանդամներին և սահմանված կարգով նրանց հավասարեցված անձանց.

գ) մանկությունից հաշմանդամ ունեցող ընտանիքներին.

դ) զինծառայողների թվից I խմբի հաշմանդամներին.

ե) աշխատանքի I խմբի հաշմանդամներին.

զ) երկրաշարժի հետևանքով լրիվ որբացած անչափահասներին.

է) կերակրողներից մեկին կորցրած և անչափահաս երեխա ունեցող, ինչպես նաև երեք և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին.

ը) միայնակ ծերերին.

թ) միայնակ մայրերին.

ժ) որբ երեխա որդեգրած անձանց.

ի) երկրաշարժի հետևանքով II խմբի հաշմանդամ դարձած անձանց.

լ) երկրորդ համաշխարհային պատերազմի II խմբի հաշմանդամներին և սահմանված կարգով նրանց հավասարեցված անձանց.

խ) աշխատանքի II խմբի հաշմանդամներին.

ծ) զինծառայողների թվից II խմբի հաշմանդամներին.

կ) երկրաշարժի հետևանքով զոհ ունեցող ընտանիքներին.

հ) որոշ ծանր քրոնիկ այն հիվանդություններով տառապող անձանց, որոնք թվարկված են օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված հիվանդությունների ցանկում.

ձ) «Հերոսուհի մայր» կոչմանն արժանացած մայրերին.

ղ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության պարտականությունները կատարելիս զոհված ռազմիկների ընտանիքներին.

ճ) երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված կամ անհայտ կորած ռազմիկների (պարտիզանների) և սահմանված կարգով նրանց հավասարեցված անձանց ընտանիքներին.

մ) երկրորդ համաշխարհային պատերազմի III խմբի հաշմանդամներին և սահմանված կարգով նրանց հավասարեցված անձանց.

յ) պետական կամ հասարակական պարտականությունները կատարելիս կամ արտադրության մեջ դժբախտ պատահարի հետևանքով զոհված անձանց ընտանիքներին.

ն) սահմանված կարգով հաստատված ցուցակի համաձայն աշխատանքի վնասակար պայմաններով աշխատանքներում 10 և ավելի տարի բարեխղճորեն աշխատած բանվորներին ու ծառայողներին.

շ) հերոսներին.

ո) փառքի, աշխատանքային փառքի, «ՍՍՀՄ զինված ուժերում հայրենիքին ծառայելու համար» բոլոր երեք աստիճանների շքանշաններով պարգևատրված անձանց.

չ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության պարտականությունները կատարելիս խեղման կամ հիվանդության հետևանքով հաշմանդամ ճանաչված ռազմիկներին.

պ) քաղաքացիական և երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակաշրջանում և այլ մարտական գործողությունների ժամանակ գործող բանակի կազմում գտնված անձանց, քաղաքացիական և երկրորդ համաշխարհային պատերազմների պարտիզաններին, ինչպես նաև մարտական գործողություններին մասնակցած մյուս անձանց.

ջ) այն քաղաքացիներին, որոնց նախկինում նշանակվել են միութենական և հանրապետական նշանակության անհատական կենսաթոշակներ.

ռ) ընտանիքներին` երկվորյակներ ծնվելու դեպքում.

ս) արտադրության ոլորտում 15 և ավելի տարի աշխատած բանվորներին և ծառայողներին.

վ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված մյուս դեպքերում:

Այն ընտանիքների, որոնց վրա տարածվում են սույն կետի «ղ», «ճ» և «յ» ենթակետերի գործողությունը, անդամների թվին են դասվում` զոհվածի կամ անհայտ կորածի խնամքի տակ գտնվող անձինք, որոնց այդ կապակցությամբ կենսաթոշակ է վճարվում. ծնողները. ամուսինը, որը նորից չի ամուսնացել` անկախ նրա կենսաթոշակ ստանալուց. զավակները, որոնք իրենց ընտանիքը չունեն կամ թեև ունեն իրենց ընտանիքը, բայց հաշմանդամ են դարձել մինչև չափահաս դառնալը, ինչպես նաև իրենց ընտանիքներն ունեցող զավակները, որոնց երկու ծնողները զոհվել են կամ անհայտ կորել, կամ ունեցել են մեկ ծնող, որը զոհվել է կամ անհայտ կորել:

Բնակտարածության առաջնահերթ ստանալու իրավունքը տրվում է այն ընտանիքին, որի կազմում կա այդ արտոնությունից օգտվող անձ, անկախ նրանից, թե ընտանիքի անդամներից ով է դիմել վերցնելու հաշվառման:

2. Թույլատրել պատգամավորների քաղաքային և շրջանային խորհուրդների գործկոմներին` ելնելով տեղական պայմաններից, խորհուրդների հետ համաձայնեցնելով, մասնակի փոփոխություններ կատարել սույն որոշմամբ հաստատված բնակելի տարածությունների հատկացման հերթականությունում:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.06.1999, N 432 10.06.1999, N 147
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան