«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 փետրվարի 1996 թվականի N 69
քաղ. Երևան
ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի ապրիլի 16-ի N 238 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ձեռնարկություններում արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքի մեջ մտցվող ծախսերի կազմի վերաբերյալ հիմնական դրույթների 14-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 18-ի N 347 որոշմամբ հաստատված բանկերի շահութահարկի վճարման համար եկամուտների և ծախսերի կազմի 35-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել անձնական օգտագործման ավտոմեքենաները ծառայողական նպատակներով օգտագործելու համար տրվող փոխհատուցման ամսական սահմանային նորմա` ավտոմեքենայի հզորության յուրաքանչյուր միավորի (ձիաուժի) հաշվով օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 20 տոկոսի չափով:
2. Սահմանել արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքի մեջ մտցվող ներկայացուցչական ծախսերի առավելագույն չափի նորմատիվ` հաշվետու տարվա արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) իրացումից ստացված հասույթի 0,5 տոկոսի չափով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի փետրվարի 29-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |