ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 մարտի 2010 թվականի N 201-Ա
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 95-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստման և անցկացման նպատակով ստեղծել պետական հանձնաժողով և հաստատել կազմը` համաձայն հավելվածի:
2. Պետական հանձնաժողովին` 10-օրյա ժամկետում ամփոփել և հաստատել Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ցանկը` ծախսերի նախահաշիվը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Երևան |
|
Հավելված մարտի 24-ի N 201-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 95-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
| Տ. Սարգսյան | - ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ) |
| Ա. Գևորգյան | - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար |
| Ս. Նիկոյան | - ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ) |
| Է. Նալբանդյան | - ՀՀ արտաքին գործերի նախարար |
| Հ. Պողոսյան | - ՀՀ մշակույթի նախարար |
| Ա. Աշոտյան | - ՀՀ կրթության և գիտության նախարար |
| Տ. Դավթյան | - ՀՀ ֆինանսների նախարար |
| Հ. Հակոբյան | - ՀՀ սփյուռքի նախարար |
| Վ. Մանուկյան | - ՀՀ հանրային խորհրդի նախագահ (համաձայնությամբ) |
| Ա. Սարգսյան | - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ |
| Գ. Բեգլարյան | - Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ) |
| Ա. Հարությունյան | - Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ (համաձայնությամբ) |
| Լ. Մարտիրոսյան | - ՀՀ Նախագահի օգնական (համաձայնությամբ) |
| Ռ. Մարտիրոսյան | - ՀՀ ԳԱԱ-ի նախագահ |
| Ա. Սիմոնյան | - ԵՊՀ-ի ռեկտոր |
| Ռ. Սաֆրաստյան | - ՀՀ ԳԱԱ-ի արևելագիտության ինստիտուտի տնօրեն |
| Ա. Մելքոնյան | - ՀՀ ԳԱԱ-ի պատմության ինստիտուտի տնօրեն |
| Հ. Դեմոյան | - ՀՀ ԳԱԱ-ի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն |
| Ա. Վիրաբյան | - Հայաստանի ազգային արխիվի տնօրեն |
| Արշակ եպիսկոպոս Խաչատրյան | - Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանապետ (համաձայնությամբ) |
| - ավանդական կուսակցությունների ներկայացուցիչներ | |
| Ա. Կարապետյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) |
(Հավելվածը լրաց. 07.04.10 N 227-Ա)
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |