ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հուլիսի 1993 թվականի N 376
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի
N 300 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՐԳԻ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մայիսի 19-ի N 300 որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետի համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մայիսի 19-ի «Անհատ ձեռներեցների, անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների պետական գրանցման կարգի մասին» N 300 որոշմամբ հաստատված կարգի հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ԱՄԵՆԱՄՅԱ ԱՐՏՈՆԱՎՃԱՐԻ (ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՎՃԱՐԻ) ՉԱՓԵՐԸ
Գործունեության տեսակները
|
Արտոնավճարի (եկամտահարկի նվազագույն վճարի) չափը նվազագույն աշխատավարձի նկատմամբ |
1 |
2 |
1. Տնայնագործական-արհեստագործական զբաղմունքների ոլորտ (պատրաստում) |
|
Հագուստի, գլխարկների, մորթեղենի, արդուզարդի առարկաների, մանվածքի, հյուսածո կտորների, գործված և կարված արտադրանքի | 8-ապատիկ |
Զուգագուլպաների | 10-ապատիկ |
Կոշիկի | 12-ապատիկ |
Ջահերի և լուսամփոփների պատրաստում և հավաքում | 10-ապատիկ |
Պոլիէթիլենային տոպրակների, պարկերի, սփռոցների և թղթյա տոպրակների | 7-ապատիկ |
Ավտոմեքենաների պահեստամասերի | 12-ապատիկ |
Պլաստմասսայից իրերի | 7-ապատիկ |
Պիտակների և դրոշմատիպերի | 7-ապատիկ |
Բրուտագործական և խեցեգործական առարկաների, կահույքի, ատաղձագործական այլ իրերի, գորգերի և գորգեղենի | 7-ապատիկ |
Խաղալիքների և հուշանվերների, փայտից, թղթից, ոսկրից, ուռենու շիվերից, ծղոտից, եղեգնափայտիկից և այլ նյութերից իրերի, ձկնորսական սարքերի (բացի այն սարքերից, որոնց օգտագործումն արգելված է) | 5-ապատիկ |
Տնտեսական կահկարասու, այգեբանջարանոցային գույքի, մետաղե մահճակալների և դրանց ցանցերի, մետաղե կենցաղային այլ առարկաների (վառարանների, խողովակների և այլնի), կոշիկի կաղապարների և կրունկների, երկաթբետոնե արտադրանքի (աստիճանների, բլոկների և այլնի), քիվերի և դրանց դետալների, բանալիների, ոչ թանկարժեք մետաղներից իրերի, սանրերի, ակնոցների, հայելիների | 5-ապատիկ |
Թանկարժեք մետաղների, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտադրություն, դրանց օգտագործմամբ առարկաների պատրաստում և վաճառք | 10-ապատիկ |
Արհեստական ծաղիկների և ամեն տեսակի պսակների, շիրմաքարերի, հուշարձանների, սալերի և դրանց փորագրությունների, դագաղների, բոլոր տեսակի երաժշտական գործիքների, պետական դրոշմ (դրոշմակնիք) ունեցող մորթիներից մուշտակեղենի, ամեն տեսակի կենցաղային էլեկտրամեքենաների ու սարքերի | 7-ապատիկ |
Սննդամթերքի (հացաթխում, հրուշակեղենի և մսամթերքի պատրաստում) | 8-ապատիկ |
2. Բնակչության կենցաղային սպասարկման ոլորտ |
|
Զուգագուլպաների և հագուստի գեղարվեստական ձևավորում | 7-ապատիկ |
Դռների և պատուհանների ապակեպատում, ապակիների գեղարվեստական ձևավորում | 7-ապատիկ |
Ավտոմեքենաների և կահույքի պաստառապատում | 8-ապատիկ |
Ավտոմեքենաների վրա հեղուկ գազի սարքավորման տեղադրում | 10-ապատիկ |
Բնակարանների, այգետնակների, ավտոտնակների և այլ շինությունների շինարարություն, նորոգում, կահավորում ու բարեկարգում, անձնական օգտագործման ավտոմեքենաների և մյուս տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկում ու նորոգում, անձնական օգտագործման ավտոմեքենաների և մյուս տրանսպորտային միջոցների տերերի կողմից քաղաքացիների սպասարկում | 10-ապատիկ |
Սեփական տրանսպորտային միջոցներով (տրակտորով, բեռնատար և այլ կարգի մեքենաներով) սպասարկում | 10-ապատիկ |
Սեփական ավտոբուսներով քաղաքացիների սպասարկում |
13-ապատիկ |
Ակվարիումային ձկների և թռչունների աճեցում |
3-ապատիկ |
Տեսաձայնագրիչների և տեսաժապավենների վարձույթ |
7-ապատիկ |
Դիզայն |
3-ապատիկ |
Իրավաբանական կոնսուլտացիա |
3-ապատիկ |
Գազայրիչների լիցքավորում |
5-ապատիկ |
Մետաղե իրերի, կենցաղային մեքենաների ու սարքերի, ռադիոհեռուստատեսային ապարատների նորոգում, լուսանկարում, քաղաքացիների պատվերներով կատարվող այլ լուսանկարչական աշխատանքների, վարսավիրական, ինչպես նաև վիրաբուժական կամ բուժական գործունեության հետ կապ չունեցող կոսմետիկական ծառայությունների կատարում, կոշիկի և արդուզարդի առարկաների նորոգում, ջեռուցման և ջերմամատակարարման համակարգերի նորոգում և մոնտաժում, դարբնոցային, զոդման և փականագործական աշխատանքների կատարում, ժամացույցների նորոգում, դողերի, անվախցերի (կամերաների) վուլկանացում | 8-ապատիկ |
Իրերի քիմիական մաքրում և ներկում, քաղաքացիներին հատկացված հողամասերի բարեկարգման ծառայությունների կատարում, հագուստի, գլխարկների, մորթեղենի, կարվածքեղենի նորոգում, կահույքի և ատաղձագործական այլ արտադրանքի, այգեբանջարանոցային գույքի նորոգում, սղագրական, մեքենագրական և կազմարարական աշխատանքների կատարում, ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի նորոգում, երաժշտական գործիքների լարում և նորոգում | 3-ապատիկ |
Անասունների արածեցում, գորգերի և գորգեղենի նորոգում, զառամյալների, հաշմանդամների ու անաշխատունակ այլ քաղաքացիների սպասարկում, ինչպես նաև երեխաների խնամք և հսկողություն, վաճառքի նպատակով բնակչությունից գնված մաշված հագուստի ու տնային գործածության իրերի վերականգնում, սուրճի, պղպեղի, հատիկեղենի աղում, դանակների, մկրատների, մանգաղների, գերանդիների, սղոցների և մետաղե այլ գործիքների սրում, գերեզմանների բարեկարգում, ընտանի կենդանիների պայտում | կրկնապատիկ |
3. Սոցիալ-մշակութային ոլորտ |
|
Առանձին մասնագիտությունների գծով բժշկական գործունեություն (բացի ՀՀ առողջապահության նախարարության կողմից արգելվածներից), բնակչության երաժշտական սպասարկում (հարսանիքներ, հոբելյաններ, թաղումներ և այլն) | 3-ապատիկ |
Կրկնաուսուցման կարգով պարապմունքների անցկացում |
7-ապատիկ |
Տեքստերի թարգմանություն | կրկնապատիկ |
Կար ու ձևի, հելունագործության դասավանդում, երաժշտական գործիքներով նվագելու, պարարվեստի, սղագրության և մեքենագրության ուսուցում |
կրկնապատիկ |
4. Առևտրի ոլորտ |
|
Ոչ պարենային ապրանքների առևտուր | 12-ապատիկ |
Պարենային ապրանքների առևտուր |
10-ապատիկ |
----------------------------------------
Ծանոթագրություն - Երևան, Գյումրի, Էջմիածին, Աշտարակ, Արմավիր, Վանաձոր, Արտաշատ, Աբովյան քաղաքների, Մասիս ավանի բնակիչների համար արտոնավճարի (եկամտահարկի նվազագույն վճարի) չափն ավելանում է 20 տոկոսով:
- Սույն հավելվածում չնշված գործունեության առանձին տեսակների համար արտոնավճարի (եկամտահարկի նվազագույն վճարի) չափը սահմանվում է ՀՀ կառավարության կողմից` ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ հարկային պետական տեսչության առաջարկությունների հիման վրա:
- Հավելվածում ըստ ոլորտների նշված գործունեության առանձին տեսակների համար արտոնավճարը (եկամտահարկի նվազագույն վճարը) գանձվում է յուրաքանչյուրի համար առանձին, առանց հաշվի առնելու, որ դրանց որոշ տեսակների համար սահմանված է արտոնավճարի (եկամտահարկի նվազագույն վճարի) միևնույն չափը: