Գլխավոր տեղեկություն
Համար
N 376
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.07.1993-24.03.1998)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.07.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
16.07.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.07.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.03.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հուլիսի 1993 թվականի N 376

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի
N 300 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՐԳԻ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մայիսի 19-ի N 300 որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետի համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մայիսի 19-ի «Անհատ ձեռներեցների, անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների պետական գրանցման կարգի մասին» N 300 որոշմամբ հաստատված կարգի հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան


Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ԱՄԵՆԱՄՅԱ ԱՐՏՈՆԱՎՃԱՐԻ (ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՎՃԱՐԻ) ՉԱՓԵՐԸ

 

Գործունեության տեսակները

 

Արտոնավճարի (եկամտահարկի նվազագույն վճարի) չափը նվազագույն աշխատավարձի նկատմամբ

1

2

1. Տնայնագործական-արհեստագործական զբաղմունքների ոլորտ (պատրաստում)

 
Հագուստի, գլխարկների, մորթեղենի, արդուզարդի առարկաների, մանվածքի, հյուսածո կտորների, գործված և կարված արտադրանքի 8-ապատիկ
Զուգագուլպաների 10-ապատիկ
Կոշիկի 12-ապատիկ
Ջահերի և լուսամփոփների պատրաստում և հավաքում 10-ապատիկ
Պոլիէթիլենային տոպրակների, պարկերի, սփռոցների և թղթյա տոպրակների 7-ապատիկ
Ավտոմեքենաների պահեստամասերի 12-ապատիկ
Պլաստմասսայից իրերի 7-ապատիկ
Պիտակների և դրոշմատիպերի 7-ապատիկ
Բրուտագործական և խեցեգործական առարկաների, կահույքի, ատաղձագործական այլ իրերի, գորգերի և գորգեղենի 7-ապատիկ
Խաղալիքների և հուշանվերների, փայտից, թղթից, ոսկրից, ուռենու շիվերից, ծղոտից, եղեգնափայտիկից և այլ նյութերից իրերի, ձկնորսական սարքերի (բացի այն սարքերից, որոնց օգտագործումն արգելված է) 5-ապատիկ
Տնտեսական կահկարասու, այգեբանջարանոցային գույքի, մետաղե մահճակալների և դրանց ցանցերի, մետաղե կենցաղային այլ առարկաների (վառարանների, խողովակների և այլնի), կոշիկի կաղապարների և կրունկների, երկաթբետոնե արտադրանքի (աստիճանների, բլոկների և այլնի), քիվերի և դրանց դետալների, բանալիների, ոչ թանկարժեք մետաղներից իրերի, սանրերի, ակնոցների, հայելիների 5-ապատիկ
Թանկարժեք մետաղների, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտադրություն, դրանց օգտագործմամբ առարկաների պատրաստում և վաճառք 10-ապատիկ
Արհեստական ծաղիկների և ամեն տեսակի պսակների, շիրմաքարերի, հուշարձանների, սալերի և դրանց փորագրությունների, դագաղների, բոլոր տեսակի երաժշտական գործիքների, պետական դրոշմ (դրոշմակնիք) ունեցող մորթիներից մուշտակեղենի, ամեն տեսակի կենցաղային էլեկտրամեքենաների ու սարքերի 7-ապատիկ
Սննդամթերքի (հացաթխում, հրուշակեղենի և մսամթերքի պատրաստում) 8-ապատիկ

2. Բնակչության կենցաղային սպասարկման ոլորտ

 
Զուգագուլպաների և հագուստի գեղարվեստական ձևավորում 7-ապատիկ
Դռների և պատուհանների ապակեպատում, ապակիների գեղարվեստական ձևավորում 7-ապատիկ
Ավտոմեքենաների և կահույքի պաստառապատում 8-ապատիկ
Ավտոմեքենաների վրա հեղուկ գազի սարքավորման տեղադրում 10-ապատիկ
Բնակարանների, այգետնակների, ավտոտնակների և այլ շինությունների շինարարություն, նորոգում, կահավորում ու բարեկարգում, անձնական օգտագործման ավտոմեքենաների և մյուս տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկում ու նորոգում, անձնական օգտագործման ավտոմեքենաների և մյուս տրանսպորտային միջոցների տերերի կողմից քաղաքացիների սպասարկում 10-ապատիկ
Սեփական տրանսպորտային միջոցներով (տրակտորով, բեռնատար և այլ կարգի մեքենաներով) սպասարկում 10-ապատիկ
Սեփական ավտոբուսներով քաղաքացիների սպասարկում

13-ապատիկ

Ակվարիումային ձկների և թռչունների աճեցում

3-ապատիկ

Տեսաձայնագրիչների և տեսաժապավենների վարձույթ

7-ապատիկ

Դիզայն

3-ապատիկ

Իրավաբանական կոնսուլտացիա

3-ապատիկ

Գազայրիչների լիցքավորում

5-ապատիկ

Մետաղե իրերի, կենցաղային մեքենաների ու սարքերի, ռադիոհեռուստատեսային ապարատների նորոգում, լուսանկարում, քաղաքացիների պատվերներով կատարվող այլ լուսանկարչական աշխատանքների, վարսավիրական, ինչպես նաև վիրաբուժական կամ բուժական գործունեության հետ կապ չունեցող կոսմետիկական ծառայությունների կատարում, կոշիկի և արդուզարդի առարկաների նորոգում, ջեռուցման և ջերմամատակարարման համակարգերի նորոգում և մոնտաժում, դարբնոցային, զոդման և փականագործական աշխատանքների կատարում, ժամացույցների նորոգում, դողերի, անվախցերի (կամերաների) վուլկանացում 8-ապատիկ
Իրերի քիմիական մաքրում և ներկում, քաղաքացիներին հատկացված հողամասերի բարեկարգման ծառայությունների կատարում, հագուստի, գլխարկների, մորթեղենի, կարվածքեղենի նորոգում, կահույքի և ատաղձագործական այլ արտադրանքի, այգեբանջարանոցային գույքի նորոգում, սղագրական, մեքենագրական և կազմարարական աշխատանքների կատարում, ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի նորոգում, երաժշտական գործիքների լարում և նորոգում 3-ապատիկ
Անասունների արածեցում, գորգերի և գորգեղենի նորոգում, զառամյալների, հաշմանդամների ու անաշխատունակ այլ քաղաքացիների սպասարկում, ինչպես նաև երեխաների խնամք և հսկողություն, վաճառքի նպատակով բնակչությունից գնված մաշված հագուստի ու տնային գործածության իրերի վերականգնում, սուրճի, պղպեղի, հատիկեղենի աղում, դանակների, մկրատների, մանգաղների, գերանդիների, սղոցների և մետաղե այլ գործիքների սրում, գերեզմանների բարեկարգում, ընտանի կենդանիների պայտում կրկնապատիկ

3. Սոցիալ-մշակութային ոլորտ

 
Առանձին մասնագիտությունների գծով բժշկական գործունեություն (բացի ՀՀ առողջապահության նախարարության կողմից արգելվածներից), բնակչության երաժշտական սպասարկում (հարսանիքներ, հոբելյաններ, թաղումներ և այլն) 3-ապատիկ
Կրկնաուսուցման կարգով պարապմունքների անցկացում

7-ապատիկ

Տեքստերի թարգմանություն  կրկնապատիկ
Կար ու ձևի, հելունագործության դասավանդում, երաժշտական գործիքներով նվագելու, պարարվեստի, սղագրության և մեքենագրության ուսուցում

կրկնապատիկ

4. Առևտրի ոլորտ

 
Ոչ պարենային ապրանքների առևտուր 12-ապատիկ

Պարենային ապրանքների առևտուր

10-ապատիկ

 

----------------------------------------

Ծանոթագրություն - Երևան, Գյումրի, Էջմիածին, Աշտարակ, Արմավիր, Վանաձոր, Արտաշատ, Աբովյան քաղաքների, Մասիս ավանի բնակիչների համար արտոնավճարի (եկամտահարկի նվազագույն վճարի) չափն ավելանում է 20 տոկոսով:

- Սույն հավելվածում չնշված գործունեության առանձին տեսակների համար արտոնավճարի (եկամտահարկի նվազագույն վճարի) չափը սահմանվում է ՀՀ կառավարության կողմից` ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ հարկային պետական տեսչության առաջարկությունների հիման վրա:

- Հավելվածում ըստ ոլորտների նշված գործունեության առանձին տեսակների համար արտոնավճարը (եկամտահարկի նվազագույն վճարը) գանձվում է յուրաքանչյուրի համար առանձին, առանց հաշվի առնելու, որ դրանց որոշ տեսակների համար սահմանված է արտոնավճարի (եկամտահարկի նվազագույն վճարի) միևնույն չափը:

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
09.03.1998, N 154 24.03.1998, N 376
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան