ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մարտի 1992 թվականի N 137
քաղ. Երևան
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Երևանի «Զվարթնոց» և «Էրեբունի» օդանավակայաններում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանային տարածքի որոշ անցակետերում ստեղծել ժամանակավոր մաքսային կետեր`
ա) Աշոցքի շրջանում` Բավրա բնակավայրով անցնող ավտոմոբիլային ճանապարհի վրա.
բ) Տաշիրի շրջանում` Գոգարան և Պրիվոլնոյե բնակավայրերով անցնող ավտոմոբիլային ճանապարհների վրա.
գ) Նոյեմբերյանի շրջանում` Բագրատաշեն բնակավայրով անցնող ավտոմոբիլային ճանապարհի վրա.
դ) Թումանյանի շրջանում` «Այրում» երկաթուղային կայարանում:
2. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության ժամանակավոր մաքսային կետերի պահպանման ծախսերը կատարել հանրապետության բյուջեի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը ենթակա մաքսային մարմինների աշխատողների աշխատանքի վարձատրության ֆոնդը հաստատել տարեկան 1782,0 հազ. ռուբլի:
4. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` մինչև 1992 թվականի մարտի 6-ը պատգամավորների համապատասխան շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների, համապատասխան նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների հետ համատեղ որոշել նշված ուղղություններով Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցակետերի տարածքներն ու մաքսային վերահսկողության գոտիները և ապահովել Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության ժամանակավոր մաքսային կետերի գործունեությունը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |