ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 օգոստոսի 1994 թվականի N 360
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հանրապետական և տեղական պետական մարմիններից տեղեկատվական տվյալների հավաքագրման, մշակման և կառավարման բոլոր կառուցվածքների միջև էլեկտրոնային փոստի միջոցներով տեղեկատվության փոխանակման աստիճանաբար անցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչությունում ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարության ավտոմատացված տեղեկատվական համակարգ:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության հատուկ համակարգերի կենտրոնը և տեղեկատվության մշակման բաժինը վերակազմավորել Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության տեղեկատվական վարչության:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչությանը` հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության տեղեկատվական վարչության կառուցվածքը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության կառուցվածքի մասին» N 33 որոշման հավելվածում «պարենի վարչություն» բառերից հետո ավելացնել «տեղեկատվական վարչություն» բառերը, հանելով «տեղեկատվության մշակման բաժին» բառերը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |