Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդ ԵՎ Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհուրդ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 նոյեմբերի 1990 թվականի N 531
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԻՍ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ, ԽԵՂՈՒՄ ԿԱՄ ՑՆՑՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ (ՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ) ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհուրդը և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհուրդը որոշում են`
Ի լրումն Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի և ՀԱՄԽ-ի 1985 թվականի հունիսի 21-ի N 372 որոշման, թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության մինիստրությանը որոշելու Հայաստանի Հանրապետության պաշտպանության պարտականությունները կատարելիս վիրավորված, խեղում կամ ցնցում ստացած անձանց (մարտիկների) և նրանց հաշմանդամության պատճառական կապը:
Սահմանել, որ նշված անձանց վրա տարածվում են Հայրենական պատերազմի հաշմանդամների համար սահմանված արտոնությունները:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
ՀԱՄԽ-Ի նախագահ |
Մ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |