ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՎ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հուլիսի 1989 թ. N 371
Քաղ. Երևան
ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՏՈՒԺԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհուրդը որոշում են.
1. Հաստատել երկրաշարժից տուժած քաղաքացիներին Հայկական ՍՍՀ բնակավայրերում հաշվառման վերցնելու և բնակարան հատկացնելու մասին կարգի ժամանակավոր կանոնադրությունը (կցվում է):
2. Հանձնարարել պատգամավորների քաղաքային, շրջանային, քաղաքներում շրջանային, գյուղական ու ավանային խորհուրդների գործկոմներին, արհմիությունների հանրապետական, շրջանային, քաղաքային կոմիտեներին` լայն բացատրական աշխատանք տանել երկրաշարժից տուժած քաղաքացիներին Հայկական ՍՍՀ բնակավայրերում հաշվառման վերցնելու և բնակարան հատկացնելու կարգի մասին:
3. Բնակարանների բաշխման կարգը, սոցիալական արդարադատությունը և լայն հրապարակայնությունը պահպանելու համար անձնական պատասխանատվությունը կրում են պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմների նախագահները, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարները և արհմիությունների կոմիտեների նախագահները:
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ |
Վ. ՄԱՐԳԱՐՅԱՆՑ |
ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ հայկական ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ` |
Մ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԷՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ և ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 1989 Թ. ՀՈՒԼԻՍԻ 25-Ի ԹԻՎ 371 ՈՐՈՇՄԱՄԲ |
ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՏՈՒԺԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
I. Երկրաշարժից տուժած բնակավայրերում բնակարանի կարիք ունեցող քաղաքացիների հաշվառումը
1. Երկրաշարժից տուժած բնակավայրերում բնակարանի կարիք ունեցող քաղաքացիների հաշվառումն իրագործվում է, որպես կանոն, մշտական բնակավայրի պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքներում շրջանային, գյուղական և ավանային խորհուրդների գործկոմներում:
2. Երկրաշարժից տուժած և բնակարանային ֆոնդ ունեցող ձեռնարկություններում և կազմակերպություններում աշխատող քաղաքացիների հաշվառումը կատարվում է աշխատանքի վայրում, իսկ նրանց ցանկությամբ` նաև ըստ բնակության վայրի: Նրանց հետ հավասար հաշվառման են վերցվում այդ ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում կենսաթոշակի անցնելու կապակցությամբ աշխատանքը թողած քաղաքացիները, ինչպես նաև այդ ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների աշխատավորական կոլեկտիվներին անմիջականորեն սպասարկող հասարակական սննդի ձեռնարկությունների, բժշկական, կուլտուր-լուսավորական, մանկական-նախադպրոցական ու մյուս հիմնարկների և կազմակերպությունների աշխատողները:
Հանրապետությունից դուրս մշտական բնակության վայրերից հարկադրված հեռացած և երկրաշարժի գոտում վերականգնողական աշխատանքներին ներգրավված քաղաքացիները բնակարան հատկացնելու համար հաշվառման են վերցվում ընդհանուր հիմունքներով, իսկ Լենինական ու Կիրովական քաղաքներում` անկախ բնակության ժամկետներից: Նշված քաղաքացիներին բնակելի շենք տրվում է տվյալ բնակավայրում երկրաշարժից տուժած քաղաքացիներին բնակարանով ապահովելուց հետո.
3. Բնակարանի կարիքավոր են համարվում այն քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները, որոնց կացարանները (բնակարանը, բնակելի տունը, տան մի մասը) երկրաշարժի հետևանքով քանդվել կամ ապրելու համար դարձել են ոչ պիտանի:
Բնակարանի կարիքավորների ցուցակները կազմելիս հաշվի են առնվում նաև ընտանիքի այն անդամները, որոնք երկրաշարժի գոտուց դուրս են եկել և ժամանակավոր բնակվում են ուրիշ բնակավայրերում:
4. Բնակարան ստանալու համար քաղաքացիները դիմումները տալիս են ըստ բնակության վայրի` պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտե կամ ըստ աշխատանքի վայրի` ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիային:
Դիմումի մեջ պետք է նշված լինի ընտանիքի անդամների, այդ թվում ժամանակավոր բացակայողների թիվը: Անհրաժեշտության դեպքում դիմումին կցվում է նաև տեղեկանք լրացուցիչ բնակտարածությունից օգտվելու իրավունքի մասին:
Դիմումները գրանցվում են թիվ 1 հավելվածի համաձայն ձևի մատյանում:
5. Ըստ բնակության վայրի քաղաքացիների դիմումների հաշվառումը վարում է պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեի բնակարանների հաշվառման ու բաշխման բաժինը (սեկտորը) կամ համապատասխան աշխատողը, իսկ ըստ աշխատանքի վայրի` ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի բնակարանային-կենցաղային հանձնաժողովը կամ այն աշխատողը, որի վրա դրված է այդ պարտականությունը:
6. Ըստ բնակության վայրի տրված բնակարանի դիմումը ստուգվում է համապատասխան պատգամավորների տեղական խորհրդի գործկոմին կից բնակարանային հարցերի հասարակական հանձնաժողովի կողմից, իսկ ըստ աշխատանքի վայրի տրված բնակարանի դիմումը` ձեռնարկության, հիմնարկության, կազմակերպության արհմիութենական արհմիութենական կոմիտեի բնակարանային-կենցաղային հանձնաժողովի կողմից: Ստուգման արդյունքներով կազմվում է թիվ 2 հավելվածի համաձայն ձևի ակտ:
7. Քաղաքացիների բնակարանի դիմումները անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին մեկամսյա ժամկետում քննության են առնվում պատգամավորների համապատասխան խորհրդի գործկոմի նիստում կամ ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիայի ու արհմիութենական կոմիտեի միացյալ նիստում (անհրաժեշտության դեպքում` դիմողի ներկայությամբ) և դրա վերաբերյալ ընդունվում է որոշում:
Ըստ բնակության վայրի քաղաքացիներին հաշվառման վերցնելը կատարվում է համապատասխան պատգամավորների տեղական խորհրդի գործկոմի կողմից, հաշվի առնելով բնակարանային հարցերի հասարակական հանձնաժողովի կարծիքը, իսկ ըստ աշխատանքի վայրի` ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիայի ու արհմիության կոմիտեի համատեղ որոշմամբ: Ընդունված որոշման մասին մեկշաբաթյա ժամկետում գրավոր հայտնվում է դիմողին: Որոշման հետ անհամաձայնության դեպքում քաղաքացիները կարող են այն բողոքարկել վերադաս մարմիններին:
Լայն հրապարակայնություն ապահովելու նպատակով հաստատված ցուցակները կախվում են տեսանելի տեղերում` բոլորին տեղեկացնելու համար:
8. Հաշվառման վերցված քաղաքացիների ընտանիքների կազմում կատարված փոփոխությունները հերթավորների ցուցակների մեջ են մտցվում սահմանված կարգով:
9. Հաշվառման վերցվածների ազգանունները մտցվում են բնակարանի կարիքավոր քաղաքացիների հաշվառման մատյանի մեջ (հավելված թիվ 3), որը պետք է համարակալված, ժապավենավորված ու վավերացված լինի ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության կնիքով և ղեկավարի ու արհմիության կոմիտեի նախագահի ստորագրություններով, իսկ պատգամավորների տեղական խորհրդի գործկոմում` գործկոմի կնիքով և նախագահի տեղակալի ստորագրությամբ: Հաշվառման մատյանը պահվում է որպես խիստ հաշվետվության փաստաթուղթ, դրանում ուղղումներ թույլ չեն տրվում:
10. Հաշվառման վերցված յուրաքանչյուր քաղաքացու համար կազմվում է հաշվառման գործ, որի մեջ պահվում են անհրաժեշտ փաստաթղթեր: Փաստաթղթերի ցուցակը ստորագրվում է հաշվառման վերցված քաղաքացին: Քաղաքացիների հաշվառման գործերի համարները պետք է համընկնեն հաշվառման մատյանում նրանց ազգանունների դիմաց նշված համարների հետ:
11. Հաշվառման վերցված քաղաքացու մահվան դեպքում նրա փոխարեն հաշվառման է վերցվում նրա ընտանիքի չափահաս անդամներից որևէ մեկը:
II. Քաղաքացիներին բնակարանի հատկացման կարգը երկրաշարժից տուժած վայրերում
12. Բնակարանը հատկացվում է հաստատված ցուցակներին համապատասխան:
13. Կառուցվող տներում բնակարանները քաղաքացիներին բաշխվում են մինչև բնակելի տան հարդարման աշխատանքներն սկսելը, որպեսզի նրանք հնարավորություն ունենան իրենց ցանկությամբ և իրենց հաշվին կատարել բարելավված հարդարում և տեղակայեն թանկ սարքավորումներ:
14. Բնակարանները բաշխելիս սոցիալական արդարությունն ու հրապարակայնությունն ապահովելու նպատակով`
ա) պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքներում` շրջանային, ավանային, գյուղական խորհուրդների գործկոմներին կից, այդ գործկոմների որոշմամբ, ստեղծվում են բնակարանային խորհուրդների գծով հանձնաժողովներ, որոնց կազմի մեջ մտնում են գործկոմի նախագահի տեղակալը (հանձնաժողովի նախագահ), արհմիութենական մարմնի նախագահը (հանձնաժողովի նախագահի տեղակալ), տեղական խորհրդի պատգամավորներ, բնակարանային մարմինների ու առողջապահական մարմինների, աշխատավորական կոլեկտիվների խորհուրդների ու այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Բնակարանների հատկացման հարցերը լուծելիս հաշվի են առնվում նշված հանձնաժողովների առաջարկությունները.
բ) քաղաքացիներին բնակարան հատկացնելու մասին գործկոմների որոշումները հրապարակվում են տեղական մամուլում և հաղորդվում ռադիոյով ու հեռուստատեսությամբ:
15. Բնակելի տարածությունները քաղաքացիներին հատկացվում են Հայկական ՍՍՀ բնակարանային օրենսգրքի 41 հոդվածով սահմանված նորմաների սահմաններում, սակայն մեկ մարդուն յոթ ու կես քառակուսի մետրից ոչ պակաս բնակելի տարածություն:
Բնակելի տարածությունը հատկացվում է հետևյալ հաշվարկից` մեկսենյականոց բնակարանը` միևնույն սեռի կամ տարբեր սեռի մեկ-երկու մարդուց բաղկացած ընտանիքին, եթե երեխան իննը տարեկանից փոքր է, ինչպես նաև ամուսիններին. երկուսենյականոց բնակարանը` իննը տարեկանից մեծ տարբեր սեռի երկու մարդուց (բացի ամուսիններից) և երեք մարդուց բաղկացած ընտանիքին. երեքսենյականոց բնակարանը` չորս-հինգ մարդուց բաղկացած ընտանիքին և չորսսենյականոց բնակարանը` վեց-յոթ մարդուց բաղկացած ընտանիքին:
Մեկից ավելի բնակարանի հատկացումն արգելվում է այն ընտանիքներին, որոնք բաղկացած են ութից պակաս մարդուց:
Ութ և ավելի մարդուց բաղկացած ընտանիքներին մեկից ավելի բնակարան հատկացնելու հարցը յուրաքանչյուր առանձին դեպքում լուծվում է պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեի կողմից:
Ընտանիքին մեկից ավելի բնակարան հատկացնելիս հնարավորության դեպքում դրանք առանձնացվում են միևնույն մուտքում, միևնույն հարկում:
Պատգամավորների շրջանային, քաղաքային (հանրապետական ենթակայության քաղաքներում) խորհուրդների գործադիր կոմիտեները, բացառիկ դեպքում, առանձին ընտանիքների բնակելի տարածություն հատկացնելիս, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների միջնորդությամբ, կարող են շեղումներ թույլ տալ բնակելի տարածության հատկացման սահմանված նորմաներից:
Քաղաքացիների առանձին կատեգորիաների բնակելի տարածության նորմաներից ավելի լրացուցիչ բնակելի տարածություն հատկացվում է մեկսենյականոց կամ տաս քառակուսի մետրի չափով: Որոշ խրոնիկական հիվանդությունների ծանր տեսակներով տառապող քաղաքացիներին, ինչպես նաև այն քաղաքացիներին, որոնց այդ տարածությունն անհրաժեշտ է կատարած աշխատանքի պայմաններով ու բնույթով, լրացուցիչ բնակելի տարածության չափը կարող է մեծացվել:
ՍՍՀ Միության և միութենական հանրապետությունների բնակարանային օրենսդրության հիմունքներին համապատասխան լրացուցիչ բնակելի տարածության հատկացման կարգն ու պայմանները և այն ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների կատեգորիաների ցանկը սահմանվում են ՍՍՀ Միության օրենսդրությամբ:
16. Երկրաշարժից տուժած բնակավայրերում առաջին հերթին բնակելի տարածությունները հատկացվում են հետևյալ հերթականությամբ`
ա) երկրաշարժի հետևանքով I խմբի հաշմանդամ դարձած անձանց.
բ) երկրորդ համաշխարհային պատերազմի I խմբի հաշմանդամներին և սահմանված կարգով նրանց հավասարեցված անձանց.
գ) մանկությունից հաշմանդամ ունեցող ընտանիքներին.
դ) զինծառայողների թվից I խմբի հաշմանդամներին.
ե) աշխատանքի I խմբի հաշմանդամներին.
զ) երկրաշարժի հետևանքով լրիվ որբացած անչափահասներին.
է) կերակրողներից մեկին կորցրած անչափահաս երեխա ունեցող, ինչպես նաև երեք և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին.
ը) միայնակ ծերերին.
թ) միայնակ մայրերին.
ժ) որբ երեխա որդեգրած անձանց.
ի) երկրաշարժի հետևանքով II խմբի հաշմանդամ դարձած անձանց.
լ) երկրորդ համաշխարհային պատերազմի II խմբի հաշմանդամներին և սահմանված կարգով նրանց հավասարեցված անձանց.
խ) աշխատանքի II խմբի հաշմանդամներին.
ծ) զինծառայողների թվից II խմբի հաշմանդամներին.
կ) երկրաշարժի հետևանքով զոհ ունեցող ընտանիքներին.
հ) որոշ ծանր քրոնիկ այն հիվանդություններով տառապող անձանց, որոնք թվարկված են օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված հիվանդությունների ցանկում.
ձ) «Հերոսուհի մայր» կոչմանն արժանացած մայրերին.
ղ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության պարտականությունները կատարելիս զոհված ռազմիկների ընտանիքներին.
ճ) երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված կամ անհայտ կորած ռազմիկների (պարտիզանների) և սահմանված կարգով նրանց հավասարեցված անձանց ընտանիքներին.
մ) երկրորդ համաշխարհային պատերազմի III խմբի հաշմանդամներին և սահմանված կարգով նրանց հավասարեցված անձանց.
յ) պետական կամ հասարակական պարտականությունները կատարելիս կամ արտադրության մեջ դժբախտ պատահարի հետևանքով զոհված անձանց ընտանիքներին.
ն) սահմանված կարգով հաստատված ցուցակի համաձայն աշխատանքի վնասակար պայմաններով աշխատանքում 10 և ավելի տարի բարեխղճորեն աշխատած բանվորներին ու ծառայողներին.
շ) հերոսներին.
ո) փառքի, աշխատանքային փառքի, «ՍՍՀՄ զինված ուժերում հայրենիքին ծառայելու համար» բոլոր երեք աստիճանի շքանշաններով պարգևատրված անձանց.
չ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության պարտականությունները կատարելիս խեղման կամ հիվանդության հետևանքով հաշմանդամ ճանաչված ռազմիկներին.
պ) քաղաքացիական և երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում և այլ մարտական գործողությունների ժամանակ գործող բանակի կազմում գտնված անձանց, քաղաքացիական և երկրորդ համաշխարհային պատերազմների պարտիզաններին, ինչպես նաև մարտական գործողություններին մասնակցած մյուս անձանց.
ջ) այն քաղաքացիներին, որոնց նախկինում նշանակվել են միութենական և հանրապետական նշանակության անհատական կենսաթոշակներ.
ռ) ընտանիքներին` երկվորյակներ ծնվելու դեպքում.
ս) արտադրության ոլորտում 15 և ավելի տարի աշխատած բանվորներին և ծառայողներին.
վ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված մյուս դեպքերում.
Այն ընտանիքների, որոնց վրա տարածվում են սույն կետի «ղ», «ճ» և «յ» ենթակետերի գործողությունը, անդամների թվին են դասվում զոհվածի կամ անհայտ կորածի խնամքի տակ գտնվող անձինք, որոնց այդ կապակցությամբ կենսաթոշակ է վճարվում. ծնողները. ամուսինը, որը նորից չի ամուսնացել` անկախ նրա կենսաթոշակ ստանալուց. զավակները, որոնք իրենց ընտանիքները չունեն կամ թև ունեն իրենց ընտանիքները, բայց հաշմանդամ են դարձել մինչև չափահաս դառնալը, ինչպես նաև իրենց ընտանիքներն ունեցող զավակները, որոնց երկու ծնողները զոհվել են կամ անհայտ կորել, կամ ունեցել են մեկ ծնող, որը զոհվել է կամ անհայտ կորել:
Բնակտարածության առաջնահերթ ստանալու իրավունքը տրվում է այն ընտանիքին, որի կազմում կա այդ արտոնությունից օգտվող անձ, անկախ նրանից, թե ընտանիքի անդամներից ով է դիմել վերցնելու հաշվառման:
(խմբ. 23.02.90 թիվ 90, 07.03.1992թ.թ. 147 որոշում)
17. Բնակելի շենքի օրդերը տրվում է միայն այն դեպքում, երբ առկա է պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեի հաստատած ակտը տունը շահագործման ընդունելու մասին:
Օրդերի հանձնումը իրականացվում է սահմանված կարգով:
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1 |
ԲՆԱԿԱՐԱՆԻ ԿԱՐԻՔԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆ
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2
ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՏՈՒԺԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ և ԲՆԱԿԱՐԱՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ
ԱԿՏ
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3 ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՏՈՒԺԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ և ԲՆԱԿԱՐԱՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ |
ԲՆԱԿԱՐԱՆԻ ԿԱՐԻՔԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
Մ Ա Տ Յ Ա Ն