ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
«ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել հրապարակման պահից:
2. Ժամկետային զինվորական ծառայության զորակոչը հայտարարելուց հետո, զորակոչով նախատեսված ժամկետի ավարտից ոչ ուշ, քան 5 օր առաջ համապատասխան զինվորական կոմիսարիատ չներկայացած զորակոչիկը համարվում է զինվորական ծառայության զորակոչից խուսափող և պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`
ա) տասնօրյա ժամկետում հաստատել այն միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների ցանկը, որոնց սովորողներին տրվում է զինվորական ծառայությունից տարկետման իրավունք.
բ) տասնօրյա ժամկետում սահմանել այն քաղաքացիների կատեգորիաները, որոնց կարող է տարկետում տրվել ժամկետային զինվորական ծառայության զորակոչից.
գ) երկշաբաթյա ժամկետում սահմանել այլ պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների զինվորական հաշվառման և Հայաստանի Հանրապետության` 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիների համապատասխան զինվորական կոմիսարիատ ներկայանալու ապահովման կարգը:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը`
մեկամսյա ժամկետում պաշտպանության նախարարության համակարգում ստեղծել կարգապահական գումարտակ:
Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ |
բ. արարքցյան |
|
