ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«29» ՄԱՅԻՍԻ 2025 թ. |
N 315-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 134-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Արդարադատության նախարարի 2024 թվականի մարտի 11-ի «Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2012 թվականի մարտի 14-ի N 34-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 134-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հրամանի 1-ին կետով հաստատված N 1 Հավելվածի 3-րդ կետի՝
ա. 1-ին ենթակետում «վերահսկողական վարչության պետի տեղակալ» բառերը փոխարինել «քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ» բառերով.
բ. 2-րդ ենթակետում «պետ» բառը փոխարինել «գլխավոր իրավաբան» բառերով,
2) Հրամանի 2-րդ կետով հաստատված N 2 Հավելվածում՝
ա. 12-րդ կետում, 37-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում, 40-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում, 43-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերում «2022 թվականի սեպտեմբերի 9-ի N 548-Ն» բառերը փոխարինել «2024 թվականի հուլիսի 2-ի N 380-Ն» բառերով.
բ. 29-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«29. Հանձնաժողովի անդամը` քննարկվող հարցի կապակցությամբ կարող է եռօրյա ժամկետում ներկայացնել հատուկ կարծիք, որը կցվում է Հանձնաժողովի համապատասխան որոշմանը և ուղարկվում է Հանձնաժողովի բոլոր անդամներին:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Պարտականությունները կատարող՝
2025-05-30 |
Ա. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 մայիսի 2025 թվական:
