ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«22» ապրիլ 2025 թ. |
N 38-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի N 74-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի նոյեմբերի 3-ի «Բժշկական կազմակերպություններում հիվանդանոցային պայմաններում երեխաների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման գործընթացին առնչվող առանձին բժշկական փաստաթղթերի ձևերը և դրանց լրացման և շրջանառության կարգը հաստատելու մասին և Առողջապահության նախարարի 2014 թվականի փետրվարի 14-ի թիվ 02-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» N 74-Ն հրամանով հաստատված 11-րդ հավելվածում կատարել հետևյալ լրացումները.
1) 2-րդ կետում` «Էլեկտրոնային առողջապահության» բառերից առաջ լրացնել նոր նախադասություն հետևյալ բովանդակությամբ.
«Բժշկական փաստաթղթերի ձևերը էլեկտրոնային եղանակով վարելու կամ վերջիններս արտատպելու դեպքում` ձևերը կարող են տարբերվել սույն հրամանով հաստատված թղթային եղանակով լրացվող փաստաթղթերի ձևերից` ապահովելով դրանցով սահմանված տեղեկատվության լրացումը:»,
2) 7-րդ կետում «նշանը:» բառից հետո լրացնել նոր նախադասություն հետևյալ բովանդակությամբ.
«Նեղ մասնագիտական մանկական բաժանմունքներում բժշկական փաստաթղթերի ձևերի դաշտերը լրացվում են ըստ անհրաժեշտության` ըստ բաժանմունքի ուղղվածության:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
22.04.2025 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2025 թվական:
