ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
«ԳՐԱՎԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. «Գրավի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել հրապարակման պահից:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` օրենքի հրապարակման պահից.
ա) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնի քննարկմանը ներկայացնել առաջարկություն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը «Գրավի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխանեցնելու վերաբերյալ.
բ) երկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների և մյուս գերատեսչությունների ընդունած ակտերի համապատասխանությունը «Գրավի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին:
3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` օրենքի հրապարակման պահից երկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ընդունած որոշումների համապատասխանությունը «Գրավի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին:
Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ |
բ. արարքցյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|