ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«04» մարտ 2025 թ. |
N 29-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԱԶԱԲՈՒՆՈՑԱՅԻՆ (ՊԻԼՈՆԻԴԱԼ) ԲՈՒՇՏՈՎ (ԿԻՍՏԱ) ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝
Հրամայում եմ`
1․ Հաստատել մազաբունոցային (պիլոնիդալ) բուշտով (կիստա) պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
04.03.2025 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի «04» մարտ 2025 թվականի N 29-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՄԱԶԱԲՈՒՆՈՑԱՅԻՆ (ՊԻԼՈՆԻԴԱԼ) ԲՈՒՇՏՈՎ (ԿԻՍՏԱ) ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
L05 |
Մազաբունոցային (պիլոնիդալ) բուշտ (կիստա)
Ներառյալ՝
խուղակը (ֆիստուլա)
պոչուկային կամ մազաբունոցային խոռոչը (սինուս) | |
1) |
L05.0 |
Մազաբունոցային բուշտ` աբսցեսով (թարախակույտով) |
2) |
L05.09 |
Մազաբունոցային բուշտ` առանց աբսցեսի
Մազաբունոցային բուշտ՝ ԱՀՃ |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․
Ձև 1
1) |
Պացիենտի տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Դեռահաս, մեծահասակ |
2) |
Պացիենտի սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ) |
(ԱԲ), (Բ) |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
1. Չբարդացած (առանց կլինիկական դրսևորումների): 2. Սուր բորբոքված պոչուկի էպիթելային ուղիներ (այսուհետ` ՊԷՈՒ). 1) ինֆիլտրացվող փուլ. 2) թարախակույտով: 3. Քրոնիկ բորբոքված ՊԷՈՒ. 1) չբարդացած (կլինիկական կամ առանց կլինիկական դրսևորումների). 2) բարդացած (խուղակներով): |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Պլանային, շտապ |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Կոլոռեկտալ վիրաբույժ (պրոկտոլոգ) |
8) |
Գանգատներ |
Սուր փուլ` ցավ, ջերմության բարձրացում, այտուցվածություն, ընդհանուր թուլություն: Քրոնիկ փուլ` թարախային արտադրություն։ |
9) |
Անամնեզ |
Պարզաբանվում են հիվանդության ծագումնաբանական գործոնները, հիվանդության տևողությունը և գանգատների բնույթը, պոչուկասրբանային շրջանի վնասվածքների առկայության պատմությունը և կոնքի օրգանների այլ խնդիրներ, օրինակ՝ մենինգոցելե՝ տարբերակիչ ախտորոշման նպատակով։ |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
1. Պացիենտի զննում`
1) պառկած փորի վրա. 2) կողքի վրա՝ ոտքերը առավելագույն ծալած դեպի որովայնը. 3) գինեկոլոգիական աթոռի վրա՝ մեջքի վրա պառկած և ոտքերը առավելագույն ծալած դեպի որովայնը:
2. Առաջնային և երկրորդային բացվածքների առկայության, քանակի, տեղակայման և մաշկի գնահատում: Հետանցքի և միջնստատեղային շրջանի դիտարկումը թույլ է տալիս բացահայտել այդ շրջանին բնորոշ ախտաբանությունները՝ թութք, հետանցքի ճաք, խուղակներ կամ ուղիղ աղիքի արտանկում:
3. Շոշափում՝ պալպացիայի օգնությամբ որոշվում է սպիական փոփոխությունների և բորբոքային գործընթացի առկայությունը պոչուկասրբանային շրջանում:
4. Ուղիղ աղիքի մատնային զննում` ցուցված է բոլոր պացիենտներին՝ անկախ հաստատված ՊԷՈՒ ախտորոշումից: Գնահատվում է Մորգանյան կատարները, ինչպես նաև պոչուկային և սրբանային ողերի վիճակը: |
11) |
Հոսպիտալացման ցուցում |
Սուր բորբոքումով ՊԷՈՒ կամ հոսպիտալացում պլանային վիրահատության համար՝ հիվանդության ցանկացած փուլում: |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/Հ |
Պացիենտին տրամադրվող խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Կոլոռեկտալ վիրաբույժ (պրոկտոլոգ) |
1 |
- |
2) |
Աղեստամոքսաբան, սրտաբան, ուրոլոգ, մանկաբարձ-գինեկոլոգ և այլ մասնագետներ՝ ելնելով գանգատների բնույթից և տեղակայումից |
1 |
- |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի.
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր հետազոտություն |
1 |
1 |
Ախտաբանական շեղումների հայտնաբերում |
Գործիքային հետազոտություններ | |||||
2) |
Առկա չէ |
Ռեկտոռոմանոսկոպիա |
1 |
1 |
Կատարվում է միայն տարբերակիչ ախտորոշման նպատակով այն պացիենտների շրջանում, ովքեր ունեն աղիքային գանգատներ և կլինիկական ախտանիշներ: Ստուգվում է ուղիղ աղիքի և սիգմայաձև աղու դիստալ հատվածի լորձաթաղանթը: Գնահատվում է անոթային պատկերը և բորբոքային փոփոխությունների առկայությունը։ |
3) |
Առկա չէ |
Ֆիստուլոգրաֆիա |
1 |
1 |
Կատարվում է միայն բարդ դեպքերում՝ տարբերակիչ ախտորոշման նպատակով։ |
4) |
Առկա չէ |
Միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա |
1 |
1 | |
5) |
Առկա չէ |
Ռենտգենաբանական հետազոտություն |
1 |
1 | |
6) |
Առկա չէ |
Ուլտրաձայնային հետազոտություն |
1 |
1 | |
7) |
Առկա չէ |
Էնդոսկոպիկ հետազոտություն |
1 |
1 |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված
1) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը.
2) Ըստ բժշկական ցուցումների, բժիշկը իրավասու է նշանակել նախավիրահատական այլ հետազոտություններ:
7․ Օգտագործվող դեղերը` հակաբակտերիալ դեղեր, որոնց նշանակումը և ընտրությունը անհատական է, կախված վիրահատության ժամանակ ստացված թարախային արտադրության մանրեաբանական քննության և դեղորայքային զգայունության, ինչպես նաև վիրահատական արդյունքից:
8․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 4–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման | |
ԱԲ |
Բ | ||
1) |
ՊԷՈՒ–ի երկփուլանի վիրահատական բուժում` ․ Առաջին փուլում` թարախակույտի բացազատում, դրենավորում, ։ Երկրորդ փուլում` ՊԷՈՒ-ի արմատական հեռացում. |
1 |
1 |
2) |
ՊԷՈՒ-ի հեռացում վերքերի փակումով. |
1 |
1 |
3) |
ՊԷՈՒ-ի հատում վերքի եզրերը հատակին կարումով՝ մարսուպիալիզացիա. |
1 |
1 |
4) |
ՊԷՈՒ-ի հատում վերքի պլաստիկայով` մաշկային լաթերի տեղափոխմամբ. |
1 |
1 |
5) |
ՊԷՈՒ-ի հեռացում առանց կարերի` բաց թողնելով վերքերը. |
1 |
1 |
6) |
ՊԷՈՒ-ի լազերային վապորիզացիա: |
1 |
1 |
9․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. Վորոբյով Գ․Ի․ «Կոլոպրոկտոլոգիայի հիմունքները»։ Մ․ Բժշկական տեղեկատվական գործակալություն, 2006թ․, էջ 430/Воробьев Г.И. Основы колопроктологии. М. : Медицинское информационное агентство, 2006.430 с.
2. Կայզեր Անդրեաս Մ․ «Կոլոռեկտալ վիրաբուժություն», Մ․ ԲԻՆՕՄ հրատարակչություն, 20112., էջ 737/Кайзер Андреас М. Колоректальная хирургия. М. : Издательство БИНОМ, 2011. 737 с.
3. Ֆյոդորով Վ․Դ․, Դուլցև Յ․Վ․ «Պրոկտոլոգիա»,Մ․ Բժշկություն, 1984թ․, էջ 384/Федоров В.Д., Дульцев Ю.В. Проктология. М. : Медицина, 1984. 384 с.
4. Շելըգին Յ․Ա․, Բլագոդարնիյ Լ․Ա․, «Կոլոպրոկտոլոգիայի ձեռնարկ» Մ․, Լիտերրա, 2012թ․ էջ 596/Шелыгин Ю.А., Благодарный Л.А. Справочник по колопроктологии. М. : Литтерра, 2012. 596 с.
5. Ակինչի Օ․, Ջոսկուն Ա․, Ուզունկյոյ Ա․, «Պոչուկային բշտի պարզ և արդյունավետ վիրահատական բուժում, ասիմետրիկ բացահատում և առաջնային փակում՝ օգտագործելով արտածծիչ դրենաժ և ենթակուտիկուլային մաշկային կար», ուղիղ աղու և հաստ աղու հիվանդություններ, 2000թ․, 43: էջ 701-707/Akinci O, Coskun A, Uzunkoy A. Simple and Effective Surgical Treatment of pilonidal sinus, asymmetric excision and primary closure using suction drain and subcuticular skin closure. Dis Colon Rectum 2000; 43: 701-707.
6. Ակինչի Օ․Ֆ․, Բոզեր Մ․, Ուզունկյոյ Ա․, և այլոք, «Թուրք զինվորների շրջանում պոչուկային բշտի հանդիպման տարածվածությունն ու պատճառագիտական գործոնները», Վիրաբուժության Եվրոպական ամսագիր, 1999թ․; 165: էջ 339–342/Akinci, O.F., Bozer, M., UzunkՓy, A. et al. Incidence and aetiological factors in pilonidal sinus among Turkish soldiers. Eur J Surg. 1999; 165: 339–342.
7. Ալդեան Ի․, Շանկեր Պ․, Մաթեու Ջ․, և այլոք, «Պոչուկային բշտի պարզ բացահատում և առաջնային փակում․ պայմանական տեխնիկայի պարզ մոդիֆիկացիա՝ գերազանց արդյունքներով», Կոլոռեկտալ հիվանդություններ, 2005թ․; 7: էջ 81–85/Aldean I, Shankar P, Mathew J, et al. Simple excision and primary closure of pilonidal sinus: a simple modification of conventional technique with excellent results. Colorectal Dis 2005; 7: 81–85.
8. Ալլեն-Մերշ, Տ․Գ․, «Պոչուկային բուշտ․ գտնելով բուժման ճիշտ մոտեցումը», Վիրաբուժության բրիտանական ամսագիր, 1990թ․; 77: էջ 123–132/Allen-Mersh, T.G. Pilonidal sinus: finding the right track for treatment. Br J Surg. 1990; 77: 123–132.
9. Արումուգամ Պ․, Չանդրասեկարան Տ․, Մորգան Ա․, և այլոք, «Ռոմբոյիդ կափույր պիլոնիդալ հիվանդության համար», Կոլոռեկտալ հիվանդություններ, 2003թ․; 5: էջ 218–221/Arumugam P, Chandrasekaran T, Morgan A, et al. The rhomboid flap for pilonidal disease. Colorectal Dis 2003; 5: 218–221.
10. Բաններջի․ Դ․, «Պոչուկային բշտի վերքեր․ կլինիկական մոտեցում», Համայնքային քույրական գործի ամսագիր, 1999թ․; 13: էջ 22–26 Bannerjee, D. Pilonidal sinus wounds: the clinical approach. J Community Nurs. 1999; 13: 22–26.
11. Բասկոմ Ջ․, «Պոչուկային բուշտ․ կոլոռեկտալ վիրաբուժության ներկայիս թերապիան», 1990թ․: էջ 1-8/Bascom J. Pilonidal Sinus. Curr Ther Colon Rectal Surg 1990: 1-8.
12. Բասկոմ Ջ․, «Պոչուկային բուշտ․ բշտի հեռացման երկարաժամկետ արդյունքները», Ուղիղ աղու և հաստ աղու հիվանդություններ, 1983թ․; 26: էջ 800– 807/Bascom, J. Pilonidal disease: long term results of follicle removal. Dis. Colon Rectum. 1983; 26: 800– 807.
13. Բասկոմ Ջ․, «Պոչուկային բուշտ», Ին․ Ֆացիո, Վ․Վ․, Չըրչ, Ջ․Մ․, Դելանի, Ս․Փ․, «Հաստ և ուղիղ աղիքների ներկայիս վիրահատական բուժումը», Բիսի Դեքեր, 1980թ․/Bascom, J. Pilonidal sinus. In: Fazio, V.W., Church, J.M., Delaney, C.P. (eds). Current Therapy in Colon and Rectal Surgery. BC Decker, 1990.
14. Բերքեմ Հ․, Թոփալօղլու ս․, Օզել Հ․, և այլոք, «Բարդացած պոչուկային բշտի V-Y-աձև փակումները», Կոլոռեկտալ հիվանդությունների միջազգային ամսագիր, 2005թ․; 20: էջ 343– 348/Berkem H, Topaloglu S, Ozel H, et al. V–Y advancement flap closures for complicated pilonidal sinus disease. Int J Colorectal Dis 2005; 20: 343– 348.
15. Բերրի, Դ․Փ․, «Պոչուկային բուշտ», Վերքի խնամքի ամսագիր, 1992թ․; 1: էջ 29–32/Berry, D.P. Pilonidal sinus disease. J. Wound Care. 1992; 1: 29–32.
16. Բերրի Դ․Փ․, Բեյլ Ս․, Հարդինգ Կ․Գ․, «Խոռոչային վերքերի բուժման համար նախատեսված վիրակապեր», Վերքերի խնամքի ամսագիր, 1996թ․; 5: էջ 1– 13/Berry, D.P., Bale, S., Harding, K.G. Dressings for treating cavity wounds. J Wound Care. 1996; 5: 1– 13.
17. Բիսեթ, Ի․Փ․, Իսբիստեր, Վ․Հ․, «Պոչուկային բշտով պացիենտների կառավարում․ համեմատական ուսումնասիրությոն», Ավստրալիայի և Նոր Զելանդիայի վիրաբուժության ամսագիր, 1987թ․; 57: էջ 939–942/Bissett, I.P., Isbister, W.H. The management of patients with pilonidal disease--a comparative study. Aust N Z J Surg. 1987; 57: 939–942.
18. Բոզկուրտ, Մ․Կ․, Թեզել, Ե․ «Լիմբերգյան կափույրով պոչուկի կիստայի կառավարում», Կոլոռեկտալ հիվանդություններ, 1998թ․; 41: էջ 775–777/Bozkurt, M.K., Tezel, E. Management of pilonidal sinus with the Limberg Flap. Dis Colon Rectum. 1998; 41: 775–777.
19. Բրանագան Գ․, Թոմփսոն Մ․, Սենեպատի Ա․, «Չապաքինված պոչուկի կիստայի բուժում ճեղքային փակումով», Կոլոռեկտալ հիվանդություններ, 2006թ․; 8: էջ 314–317/Branagan G, Thompson M, Senapati A. Cleft closure for the treatment of unhealed perineal sinus. Colorectal Dis 2006; 8: 314–317.
20. Բուի, Լ․Ա․, Կուրտիս Ռ․Կ․, «Պոչուկի կիստա», Հյուսիսային Ամերիկայի վիրաբուժական կլինիկա, 1952թ․; 32: էջ 1247–1259/Buie, L.A., Curtiss, R.K. Pilonidal Disease. Surg Clin North Am. 1952; 32: 1247–1259.
21. Չեմբըրլեյն, Ջ․Վ․, Ֆավտեր, Գ․Ֆ․, «Պոչուկային բշտի բնական ծագումը», Մանկական վիրաբուժության ամսագիր, 1974թ․; 9: էջ 441–444/Chamberlain, J.W., Vawter, G.F. The congenital origin of pilonidal sinus. J Pediatr Surg. 1974; 9: 441–444.
22. Չինտապատլա Ս․, Սաֆարանի Ն․, Կումար Ս․, «Կոնքոսկրի պոչուկային բուշտ․ պատմական ակնարկ, ախտաբանական պատկերացում, վիրաբուժական տարբերակները», Հնարքներ կոլոպրոկտոլոգիայում, 2003թ․; 7: էջ 3-8/Chintapatla S, Safarani N, Kumar S. Sacrococcygeal pilonidal sinus: historical review, pathological insight and surgical options. Tech Coloproctol 2003; 7: 3-8.
23. Ջիհան Ա․, Ուջան Բ․, Ջոմերթ Մ․, և այլոք, «Պոչուկային բշտի վիրահատական բուժման համար ասիմետրիկ մոդիֆիկացված լիմբերգյան կափույրի գերակայությունը», Ուղիղ և հաստ աղու հիվանդույթուններ, 2006թ․; 49: էջ 244-249/Cihan A, Ucan B, Comert M, et al. Superiority of asymmetric modified limberg flap for surgical treatment of pilonidal disease. Dis Colon Rectum 2006; 49: 244-249.
24. Քլոթիեր, Փ․Ր․, Հայվուդ Ի․Ռ․, «Պոչուկային բշտի բնական պատմությունը», Անգլիայի վիրաբույժների թագավորական քոլեջի տարեգրություն, 1984թ․; 66: էջ 201–203/Clothier, P.R., Haywood, I.R. The natural history of the post anal (pilonidal) sinus. Ann R Coll Surg Engl. 1984; 66: 201–203.
25. Քրիփս Ն․, Էվանս Ջ․, Նորդոն Ի․, և այլոք, «Կոնքսոկրային պոչուկային բուշտ», Կոլոռեկտալ հիվանդություններ, 2009թ․; 11: էջ 105-106/Cripps N, Evans J, Nordon I, et al. Sacrococcygeal pilonidal sinus disease. Colorectal Dis. 2009; 11: 105-106.
26. Ջուբուկչու Ա․, Ջարկման Ս․, Գյոնյուլյու Ն․Ն․, և այլոք, «Ապացույցների պակասն այն հարցի շուրջ, որ գիրությունը պոչուկային բշտի զարգացման պատճառ է», Վիրաբուժների եվրոպական ամսագիր, 2001թ․; 167: էջ 297–298/Cubukջu, A., Carkman, S., GՓnՖllՖ, N.N. et al. Lack of evidence that obesity is a cause of pilonidal sinus disease. Eur J Surg. 2001; 167: 297–298.
27. Դա Սիլվա Ջ․, «Պոչուկի կիստա․ պատճառներն ու բուժումը», Ուղիղ և հաստ աղիքի հիվանդություններ, 2000թ․; 43: էջ 1146–1156/Da Silva J. Pilonidal cyst: cause and treatment. Dis Colon Rectum 2000; 43: 1146–1156.
28. Դաֆան Ջ․, Թեքելիօղլու Հ․, Սայլիյան Ջ․, «Պոչուկի կիստայի համար լիմբերգյան կափույրի վերանորոգում», Կոլոռեկտալ հիվանդություններ, 2004թ․; 47: էջ 233–237/Daphan C, Tekelioglu H, Sayilgan C. Limberg Flap Repair for Pilonidal Sinus Disease. Dis Colon Rectum 2004; 47: 233–237.
29. Դիլեկ Օ․Ն․, Բեքերեցիօդլու Մ․, «Պարզ V-Y-աձև կափույրի դերը պարդացած պոչուկի կիստայի բուժման հարցում», Վիրաբուժության եվրոպական ամսագիր, 1998թ․; 164: էջ 961–964/Dylek, O.N., Bekereciodlu, M. Role of simple V-Y advancement flap in the treatment of complicated pilonidal sinus. Eur J Surg. 1998; 164: 961–964.
30. Էդվարդս Մ․, «Պոչուկի կիստա․ Միլլար-Լորդ բուժման հնգամյա գնահատանք», Վիրաբուժության բրիտանական ամսագիր, 1977թ․; 64: էջ 867– 868/Edwards M. Pilonidal sinus. A 5 year appraisal of the Millar- Lord treatment. Br J Surg 1977; 64: 867– 868.
31. Էրսոյ Օ․Ֆ․, Կարաջա Ս․, Կայաօղլու Հ․, «Պոչուկի կիստայի բուժման վիրահատական տարբեր եղանակների համեմատություն․ 175 պացիենտի հետահայաց ուսումնասիրություն», Կաոհսիունգի բժշկական գիտությունների ամսագիր, 2007թ․; 23 (2): էջ 67-70/Ersoy O.F., Karaca S., Kayaoglu H. A. Comparison of different surgical options in the treatment of pilonidal desease: retrospective analysis of 175 patients. Kaohsiung J Med Sci 2007; 23 (2): 67-70.
32. Ֆաբրիցիուս Ռ․, Վիուֆ Լ․, Բերտելսեն Ս․, «Դանիայում պոչուկի կիստայի բուժումն օպտիմալ չէ», Դանիական բժշկական տեղեկագիր, Bul 2010; 57 (12): A 4200/Fabricius R., Wiuff L., Bertelsen C. A. Treatment of pilonidal sinuses in Denmark is not optimal. Dan Med. Bul 2010; 57 (12): A 4200.
33. Ֆազելի Մ․, Ադել Մ․, Լեբաշի Ա․, «Fazeli M, Adel M, Lebaschi A. Comparison of 39 outcomes in Z-plasty and delayed healing by secondary intention of the wound after excision of the sacral pilonidal sinus: results of a randomized, clinical trial. Dis Colon Rectum 2006; 49: 1831- 1836.
34. Գալալա Կ․, Սալամ Ի․, Սիմ Ա․, և այլոք, «Պոչուկի կիստայի բուժումը․ համեմատելով փոխադրված ռոմբաձև կամփույրով առաջնային փակումը խորադիր վիրաբուժական կարի հետ։ Առաջահայաց պատահական կլինիկական փորձ», Վիրաբուժության եվրոպական ամսագիր, 1999թ․; 165: էջ 468–472/Galala K, Salam I, Sim A, et al. Treatment of pilonidal sinus by primary closure with a transposed rhomboid flap compared with deep suturing: a prospective randomized clinical trial. Eur J Surg 1999; 165: 468–472.
35. Գիլքրիստ Բ․, «Վերքի վարակում։ Մանրէաբանական ֆլորայի նմուշառում․ գրականության ուսումնասիրում», Վերքի խնամքի ամսագիր, 1996թ․; 5: էջ 386–388/Gilchrist, B. Wound infection. Sampling bacterial flora: a review of the literature. J Wound Care. 1996; 5: 386–388.
36. Գոլայեր Ջ․Ս․, «Պոչուկի կիստա», Ին․ Քեյլի, Մ․Ռ․Բ․, Ուիլլիամս, Ն․Ս․, «Հետանցքի, ուղիղ աղիքի և հաստ աղիքի վիրահատություն» (չորրորդ ձեռնարկ) Սունդերս, 1980թ․/Goligher J.C. Pilonidal sinus. In: Keighley, M.R.B., Williams, N.S. (eds). Surgery of the Anus, Rectum and Colon (4th edn) Saunders, 1980.
37. Գոլադեյ Ե․, «Ամբուլատոր դեռահասների վիրաբուժական խնդիրները», Դեռահասների բժշկական կլինիկա, 2004թ․; 15: էջ 503-520/Golladay E. Outpatient adolescent surgical problems. Adolesc Med Clin 2004; 15: 503-520.
38. Գուպտա Պ․, «Ռադիոհաճախային կտրվածք և պոչուկի կիստայի բաց տեխնիկա։ Փոփոխված տեպնիկայի վերաբերյալ կլինիկական մոտեցումները», Քոբ բժշկական գիտությունների ամսագիր, 2003թ․; 49: էջ 75-82/Gupta P. Radiofrequency Incision and Lay Open Technique of Pilonidal Sinus Clinical Practice Paper on Modified Technique Kobe J Med Sci 2003; 49: 75-82.
39. Գույուրոն Բ․, Դիններ Մ․, Դոուդեն Ռ․, «Հատումն ու պատվաստումը կրկնվող պոչուկի կիստայի բուժման մեջ», Գինեկոլոգիայի և մանկաբարձության վիրաբուժություն, 1983թ․; 156: էջ 201–204/ Guyuron B, Dinner M, Dowden R. Excision and grafting in treatment of recurrent pilonidal sinus disease. Surg Gynecol Obstet 1983; 156: 201–204.
40. Հարթ Ջ․, «Բորբոքում 2. իր դերը քրոնիկական վերքերի ապաքինման գործում», Վերքի խնամքի ամսագիր, 2002թ․; 11: էջ 245–249/Hart J. Inflammation 2: its role in the healing of chronic wounds. J Wound Care. 2002; 11: 245–249.
41. Հոջես Ռ․Մ․, «Պոչուկի կիստա», Բոստոնի բժշկական վիրաբուժական ամսագիր, 1980թ․; 103: էջ 485–486/Hodges R.M. Pilo-nidal Sinus. Boston Med Surg J. 1980; 103: 485–486.
42. Ջեֆրի Մ․, Բիլլինգհամ Ն․, Բիլլինգհամ Ռ․, «Պոչուկի կիստա և սուպուրատիվ հիդրադենիտ», Ին․ Ուոլֆ Բ․, Ֆլեշման Ջ․, Բեք Դ․, և այլ խմբագիրներ, Ուղիղ և հաստ աղիքի վիրաբության ԷՅԷՍՍԻԱՐԷՍ ձեռնարկ, առաջին հրատարակություն, Նյու Յորք, Սպրինգեր, 2007թ․, էջ 228-239/Jeffery M, Billingham N, Billingham R. Pilonidal Disease and Hidradenitis Suppurativa. In: Wolff B, Fleshman J, Beck D, et al editors. The ASCRS Textbook of Colon and Rectal Surgery. 1st ed. New York: Springer 2007. p. 228-239.
43. Ջոնս Դ․Ջ․, «Պոչուկի կիստա», Կոլոռեկտալ հիվանդությունների ԷՅԲԻՍԻ, Բրիտանական բժշկական ամսագիր, 1992թ․; 305: էջ 410–412/Jones D.J. Pilonidal sinus. ABC of colorectal diseases. BMJ. 1992; 305: 410–412.
44. Կապան Մ․, Կապան Ս․, Պեկմեցի Ս․, և այլոք, «Կոնքոսկրային պոչուկի կիստա լիմբերգյան կափույրի վերանորոգմամբ», 2002թ․; 6: էջ 27– 32/Kapan M, Kapan S, Pekmezci S, et al. Sacrococcygeal pilonidal sinus disease with Limberg flap repair. Tech Coloproctol 2002; 6: 27– 32.
45. Կարիդակիս Գ․Է․, «Պոչուկի կիստայի հեշտ և հաջողված բուժում՝ վերջինիս պատճառագիտական գործընթացները բացատրելուց հետո», Ավստրալիայի և Նոր Զելանդիայի վիրաբուժական ամսագիր, 1992թ․; 62: էջ 385–389/Karydakis, G.E. Easy and successful treatment of pilonidal sinus after explanation of its causative process. Aust N Z J Surg. 1992; 62: 385–389.
46. Կայմակջիօղլի Ն․, Յայջի Գ․, Սիմսեկ Ա․, և այլոք, «Պոչուկային բշտի բուժումը ֆենոլով և գործոններ, որոնք ազդում են ռեցիդիվի վրա», Կոլոպրոկտոլոգիայի տեխնիկաներ, 2005թ․; 9: էջ 21–24/Kaymakcioglu N, Yagci G, Simsek A, et al. Treatment of pilonidal sinus by phenol application and factors affecting the recurrence․ Tech Coloproctol 2005; 9: 21–24.
47. Խաթրի Վ․, Էսպինոզա Մ․, Ամին Ա․, «Կրկնված պոչուկային բշտի կառավարումը V-Y-աձև փակեղամաշկային կափույրով», Ուղիղ և հաստ աղիքի հիվանդություններ, 1994թ․; 37: էջ 1232-1235/Khatri V, Espinosa M, Amin A. Management of recurrent pilonidal sinus by simple V-Y fasciocutaneous flap. Dis Colon Rectum 1994; 37: 1232-1235.
48. Կրոնբորգ Գ․, Քրիստենզեն Կ․, Ցիմերման-Նիլսեն Ս․, «Քրոնիկ պոչուկային բուշտ․ ռանդոմիզացված փորձ՝ եռամյա հետագա արդյուքնենրի հետազոտություններով», Վիրաբուժության բրիտանական ամսագիր, 1985թ․; 72: էջ 303–304/Kronborg G., Christensen K., Zimmermann-Nielsen C. Chronic pilonidal disease: a randomized trial with a complete 3-year follow-up. Br J Surg. 1985; 72: 303–304.
49. Լունդհուս Ե․, Գոթրուպ Ֆ․, «Շուրջհետանցքային և պոչուկային թարախակույտերի առաջնային փակման երեքից հինգ տարվա արդյունքները», Վիրաբուժության եվրոպական ամսագիր, 1993թ․; 159: էջ 555–558/Lundhus E., Gottrup F. Outcome at three to five years of primary closure of perianal and pilonidal abscess. Eur J Surg. 1993; 159: 555–558.
50. Մահդի Տ․ «Պոչուկային բշտի վիրահատական բուժում․ բացահատումից հետո առաջնային փակում կամ կափույրի վերակառուցում», Ուղիղ և հաստ աղիքի հիվանդություններ, 2008թ․; 51: էջ 1816-1822/Mahdy T. Surgical treatment of the pilonidal disease: primary closure or flap reconstruction after excision. Dis Colon Rectum. 2008; 51: 1816-1822.
51. Մանտերոլա Ս․, Բարրոսո Մ․, Արայա Ջ․, և այլոք, «Պոչուկային բուշտ․ 25 դեպքեր՝ բուժված Դուֆուրմենտալի տեխնիկայով», Կոլոռեկտալ հիվանդություններ, 1991թ․; 34: էջ 649-652/Manterola C, Barroso M, Araya J, et al. Pilonidal disease: 25 cases treated by the Dufourmentel technique. Dis Colon Rectum 1991; 34: 649-652.
52. Մարկս Ջ․, Հարդինգ Կ․Գ․, Հուգես Լ․Է․, Ռիբեիրո Ս․Դ․, «Պոչուկային բշտի բացահատում․ բաց գրանուլյացիայով վերականգնում», Վիրաբուժության բրիտանական ամսագիր, 1985թ․; 72: էջ 637–640/Marks J., Harding K.G., Hughes L.E., Ribeiro C.D. Pilonidal sinus excision—healing by open granulation. Br J Surg 1985; 72: 637–640.
53. Մաուրիս Բ․Ա․, Գրինվուդ Ռ․Կ․, «Պոչուկային բշտի պահպանողական բուժում», Վիրաբուժության բրիտանական ամսագիր, 1964թ․; 51: էջ 510– 512/Maurice B.A., Greenwood R.K. A conservative treatment of pilonidal sinus. Br J Surg. 1964; 51: 510– 512.
54. Նոտարաս Մ․Ջ․, «Պոչուկային բշտի բուժման երեք հայտնի մեթոդների վերլուծություն», Վիրաբուժության բրիտանական ամսագիր, 1970թ․; 57: 12, էջ 886–890/Notaras M.J. A review of three popular methods of treatment of postanal (pilonidal) sinus disease. Br J Surg. 1970; 57: 12, 886–890.
55. Օնջել Մ․, Կուրտ Ն․, Կեմենտ Մ․, «Բացահատումն և մարսուպիլիացիան ընդդեմ բշտի բացահատման՝ սահմանփակ քրոնիկ պոչուկային բշտի բուժման համար․ առաջահայաց ռանդոմիզացված փորձ, Կոլոպրոկտոլոգիայի տեխնիկաներ, 2002թ․; 6: էջ 165– 69/Oncel M, Kurt N, Kement M. Excision and marsupialization versus sinus excision for the treatment of limited chronic pilonidal disease: a prospective, randomized trial. Tech Coloproctol 2002; 6: 165– 69.
56. Ապացուցողական աշխատանքային խմբի «Ապացուցողական բժշկության կենտրոնի մակարդակներըե․ Օքսֆորդ 2011թ․, Օքսֆորդի ապացուցողական բժշկության կենտրոն/OCEBM Levels of Evidence Working Group. "The Oxford 2011 Levels of Evidence". Oxford Centre for Evidence-Based Medicine.
57. Փեյջ Բ․Հ․, «Մազի հայտնվելը պոչուկային բշտում», Վիրաբուժության բրիտանական ամսագիր, 1969թ․; 56: էջ 32/Page B.H. The entry of hair into a pilonidal sinus. Br J Surg. 1969; 56: 32.
58. Պատել Հ․, Լի Մ․, Բլում Ի․, և այլոք, «Պոչուկային բշտի վիրահատական բուժումից հետո ապաքինման ժամկետների երկարաձգումը խուսափելի է», Կոլոռեկտալ հիվանդություններ, 1999թ․; 1: էջ 107-110/Patel H, Lee M, Bloom I et al. Prolonged delay in healing after surgical treatment of pilonidal sinus is avoidable. Colorectal Dis 1999; 1: 107-110.
59. Պատեյ Դ․Հ․, Սկարֆ Ռ․Վ․, «Հետին հետանցքային բշտի ախտաբանություն․ բուժման հանդեպ վերջինիս վարքագիծը», Լանցետ, 1946թ․; 251: էջ 484–486/Patey D.H., Scarff R.W. Pathology of postanal pilonidal sinus disease: its bearing on treatment. Lancet. 1946; 251: 484–486.
60. Փեթըրսըն Ս․, Քոխ Ռ․, Շտելցներ Ս․, և այլոք, «Քրոնիկ պոչուկային բշտի առաջնային փակման տեխնիկաներ», Կոլոռեկտալ հիվանդություններ, 2002թ․; 45: էջ 1458-1467/Petersen S, Koch R, Stelzner S et al. Primary closure techniques in chronic pilonidal sinus. A survey of the results of different surgical approaches. Dis Colon Rectum 2002; 45: 1458- 1467.
61. Փրայս Փ․Է․, Բաթթըրվորթ Ռ․Ջ․, Բեյլ Ս․, Հարդինգ Կ․Գ․, «Գրանուլացիոն վերքերով պացիենտների կյանքի որակի գնահատում», Վերքի խնամքի ամսագիր, 1994թ․; 3: էջ 49–50/Price P.E., Butterworth R.J., Bale S. Harding K.G. Measuring quality of life in patients with granulating wounds. J Wound Care 1994; 3: 49–50.
62. Փրայս Փ․Է․, Հարդինգ Կ․Գ․, «Սուր և քրոնիկ վերքեր․ առողջության հետ կապված կյանքի որակի մասին ինքնազեկուցվող տեղեկությունների տարբերությունները», Վերքի խնամքի ամսագիր, 2000թ․; 9: էջ 93–95/Price P.E., Harding K.G. Acute and chronic wounds: differences in self-reported health-related quality of life. J Wound Care. 2000; 9: 93–95.
63. Սակր Մ․, Էլսերաֆի Մ․, Համեդ Հ․, «Քրոնիկ պոչուկային բշտով 634 հաջորդական պացիենտների կառավարումը․ մեկ ինստիտուտի կողմից կատարված իննամյա հետազոտություն», Վիրաբուժական գիտություններ, 2012թ․; 3: էջ 145-154/Sakr M., Elserafy M., Hamed H. Management of 634 Consecutive patients with chronic pilonidal sinus: a nine-year experience of a single institute. / Surgical Science 2012; 3: 145-154.
64. Սենապատի Ա․, Քրիփս Ն․Փ․Ջ․, Թոմփսոն Մ․Ռ․, «Բասկոմի վիրահատությունը ախտանշանային պոչուկային բշտի ցերեկային վիրաբուժական կառավարման մեջ», Վիրաբուժության բրիտանական ամսագիր, 2000թ․; 87: էջ 1067–1070/Senapati A., Cripps N.P.J., Thompson M.R. Bascom’s operation in the day-surgical management of symptomatic pilonidal sinus. Br J Surg. 2000; 87: 1067–1070.
65. Սոլ Ս․, Դինդո Դ․, Շտայնման Դ․, «Առաջնային պոչուկային բշտի սինուսէկտոմիա», Վիրաբուժություն 2011թ․; 150 (5): էջ 996-1001/Soll C., Dindo D., Steinmann D. Sinusectomy for primary pilonidal sinus: less no more. Surgery 2011; 150 (5): 996-1001.
66. Սոլլա Ջ․Ա․, Ռոտենբերգեր Դ․Ա․, «Քրոնիկ պոչուկային բուշտ․ 150 դեպքի գնահատում», Կոլոռեկտալ հիվանդություններ, 1990թ․; 33: էջ 758–761/Solla J.A., Rothenberger D.A. Chronic pilonidal disease: An assessment of 150 cases. Dis Colon Rectum. 1990; 33: 758–761.
67. Սոնդենաա Կ․, Անդերսոն Է․, Նեսվիկ Ի․, Սորեիդա Ջ․Ա․, «Քրոնիկ պոչուկային բշտով պացիենտների առանձնահատկություններն ու ախտանիշները», Կոլոռեկտալ հիվանդությունների միջազգային ամսագիր, 1995թ․; 10: էջ 39–42/Sondenaa K., Anderson E., Nesvik I., Soreide J.A. Patient characteristics and symptoms in chronic pilonidal sinus disease. Int J Colorect Dis. 1995; 10: 39–42.
68. Սպիվակ Հ․, Բրուկս Վ․Լ․, Բուսսբաում Մ․, Ֆրիդման Ի․, «Քրոնիկ պոչուկային բշտի բուժում», Կոլոռեկտալ հիվանդություններ, 1996թ․; 39: էջ 1136–1139/Spivak H., Brooks V.L.,Nussbaum M., Friedman I. Treatment of Chronic Pilonidal Disease. Dis Colon Rectum. 1996; 39: 1136–1139.
69. Սուրրելլ Ջ․Ա․, «Պոչուկային բուշտ», Հյուսիսային Ամերիկայի վիրաբուժական կլինիկա, 1994թ․; 74: էջ 1309–1315/Surrell J.A. Pilonidal disease. Surg Clin North Am. 1994; 74: 1309–1315.
70. Տեստինի Մ․, Պիչինի Գ․, Մինիելո Ս․, և այլոք, «Քրոնիկ պոչուկային բշտի բուժումը տեղային անզգայացմամբ․ ռանդոմիզացված փորձ՝ համեմատելով բաց և փակ տեխնիկաները», Կոլոռեկտալ հիվանդություններ, 2001թ․; 3: էջ 427-430/Testini M, Piccinni G, Miniello S, et al. Treatment of chronic pilonidal sinus with local anaesthesia: a randomized trial of closed compared with open technique. Colorectal Dis 2001; 3: 427-430.
71. Թոփգուլ Կ․, Օզդեմիր Ե․, Կիլիջ Կ․, և այլոք, «Պոչուկային բշտի բուժման համար լիմբերգյան կափույրի երկարաժամկետ արդյունքները․ 200 դեպքի զեկույց», Կոլոռեկտալ հիվանդություններ, 2003թ․; 46: էջ 1545–1548/Topgul K, Oև zdemir E, Kilic K, et al. Long-Term Results of Limberg Flap Procedure for Treatment of Pilonidal Sinus. A Report of 200 Cases. Dis Colon Rectum 2003; 46:1545–1548.
72. Վիչիանո Վ․, Կաստերա Ջ․Է․, Մեդրանո Ջ․, և այլոք, «Երկրորդային մոտեցումով հիդրոկոլոիդ վիրակապերի ազդեցությունը բուժման վրա՝ պոչուկային բշտի բացահատումից հետո», Վիրաբուժության եվրոպական ամսագիր, 2000թ․; 166: էջ 229–232/Viciano V., Castera J.E., Medrano J. et al. Effect of hydrocolloid dressings on healing by second intention after excision of pilonidal sinus. Eur J Surg. 2000; 166: 229–232.
73. Հակոբյան Ա.Ս. Կոլոպրոկտոլոգիա, 2007թ., էջ 69-82։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 մարտի 2025 թվական:
