ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
1992 ԹՎԱԿԱՆԻ ԵՎ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՅԻՍ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐԿԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
Վավերացնել 1992 թվականի և 1993 թվականի հունվար-մայիս ժամանակահատվածի առևտրատնտեսական հարաբերությունների արդյունքներով պետական վարկի հատկացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի Հանրապետության կառավարության միջև 1993 թվականի հունիսի 15-ին Թբիլիսի քաղաքում կնքված համաձայնագիրը:
Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ |
բ. արարքցյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|