ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
«04» փետրվարի 2025 թ. |
N 16-Ն |
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖՈՆԴԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տարածական տվյալների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի ապրիլի 21-ի N 440-Ա որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 15-րդ կետով ու Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի թիվ 661-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 19-րդ կետի 20-րդ ենթակետով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածական տվյալների ֆոնդի պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Նախարար՝
2/4/2025 |
Ժ. Անդրեաս ՅԱՆ |
Հավելված Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2025 թվականի փետրվարի 4-ի N 16-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖՈՆԴԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) գերատեսչական տարածական տվյալների ֆոնդի (այսուհետ՝ Ֆոնդ) ստեղծման, պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը:
2. Ֆոնդը ստեղծվում, պահպանվում և տեղեկատվությունը տրամադրվում է «Տարածական տվյալների մասին», «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքների, այլ օրենքների և իրավական ակտերի պահանջների համաձայն:
2. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՏԻԿ (ՈԼՈՐՏԱՅԻՆ) ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖՈՆԴԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
3. Ֆոնդը համալրվում և թարմացվում է Նախարարության կողմից՝ «Տարածական տվյալների մասին» օրենքի, այլ օրենքների և իրավական ակտերի դրույթներին համապատասխան:
4. Ֆոնդը ներառում է տարածական տվյալներ և քարտեզագրական նյութեր, որոնք ստացել է Նախարարությունը տեղագրական, գեոդեզիական և քարտեզագրական, հեռազննման աշխատանքների արդյունքներով:
5. Նախարարությունը վարում է Ֆոնդը, այդ թվում՝ դրանում ներառում է տարածական տվյալներ և քարտեզագրական նյութեր, պահպանում, թարմացնում է դրանք և տրամադրում շահագրգիռ անձանց։
6. Ֆոնդում պահպանվում են «Տարածական տվյալների մասին» օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված նյութերն ու տվյալները։
7. Ֆոնդի տարածական տվյալները և քարտեզագրական նյութերը պահվում են Նախարարությունում՝ անժամկետ՝ Նախարարության ոլորտային խնդիրների լուծման նպատակով:
8. Նախարարությունը ստեղծում և վարում է թեմատիկ տարածական տվյալների ենթակառուցվածքները, որոնք ապահովում են փոխգործելիությունը ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի հետ։
9. Նախարարությունն ապահովում է օրենքով պահպանվող գաղտնիք չպարունակող թեմատիկ և ոլորտային տարածական տվյալների հասանելիությունը։
10. Նախարարությունը ապահովում է իր ենթակայության տակ գտնվող տարածական տվյալների հասանելիությունն ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի միջոցով։
11. Նախարարությունն իր պաշտոնական կայքէջում տեղադրում է տեղեկատվություն՝ ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի միջոցով տարածական տվյալների հասանելիության պայմանների մասին։
12. Նախարարությունը նշանակում է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի միջոցով տվյալների մշակման, պահպանման, համակարգման և տրամադրման պատասխանատու:
13. Նախարարությունը ռեսուրսներ է հատկացնում ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքին համապատասխան՝ իր գործունեության ոլորտին վերաբերող տարածական տվյալների արդյունավետ հավաքման, ստեղծման և վարման համար:
3. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՏԻԿ (ՈԼՈՐՏԱՅԻՆ) ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖՈՆԴԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
14. Նախարարությունն իրեն վերապահված գործառույթներն իրականացնելիս ստեղծած բազային տարածական տվյալներին առնչվող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 86-Ն որոշմամբ սահմանած կարգով տրամադրում է Կադաստրի կոմիտեին:
15. Ֆոնդի նյութերը և տվյալները ենթակա են տրամադրման սույն հավելվածի N 1 ձևով սահմանված դիմումի հիման վրա, որտեղ նշվում են պահանջվող նյութի անվանումը, քանակը և այլ անհրաժեշտ տվյալներ:
16. Ֆոնդի նյութերից և տվյալներից կարող են օգտվել ֆիզիկական ու իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինները, պաշտոնատար անձինք։
17. Նախարարությունը թեմատիկ տարածական տվյալների ենթակառուցվածքների միջոցով, ապահովում է տարածական տվյալների տրամադրման, տարածման և փոխանակման առնվազն հետևյալ առցանց ծառայությունները՝
1) որոնման ծառայություն.
2) դիտման ծառայություն.
3) ներբեռնման ծառայություն.
4) փոխակերպման ծառայություն.
5) էլեկտրոնային գործարքների վարման ծառայություն:
18. Որոնման ծառայությունների համար երաշխավորվում են առնվազն հետևյալ որոնման չափանիշները.
1) հիմնաբառ.
2) տարածական տվյալների հավաքածուների և ծառայությունների դասակարգում.
3) աշխարհագրական դիրք (կոորդինատ).
4) որակի չափանիշներ:
5) հանրային մուտքի նկատմամբ առկա սահմանափակում.
6) հասանելիության և օգտագործման նախադրյալ, ինչպես նաև համապատասխան դրամական վճարում.
7) սուբյեկտ, որը պատասխանատու է տարածական տվյալների հավաքման, կառավարման և տրամադրման համար:
19. Սույն կարգի 18-րդ կետում նշված ծառայությունները պետք է հրապարակայնորեն հասանելի լինեն էլեկտրոնային ցանցերի միջոցով:
20. Ֆոնդից տեղեկատվություն տրամադրվում է հանձնաժողովի կողմից, որի կազմում ընդգրկվում են Նախարարության գլխավոր քարտուղարը, համապատասխան ստորաբաժանման մասնագետը և այն մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, որոնց առնչվում են համապատասխան տարածական տվյալները։
21. Ֆոնդից տեղեկատվության հասանելիությունը ապահովել Օ Ջի Սի (OGC) Վի Էմ Էս (WMS), Վի Ֆի Էս (WFS), Վի Սի Էս (WCS) քարտեզագրական ծառայությունների միջոցով և տրամադրել Քադ (CAD (Դի Վի Ջի (DWG), Դի Էքս Էֆ (DXF), Պի Դի Էֆ (PDF), Ջիո Ջէյսան (GeoJSON), Քեյ Էմ Էլ (KML), Շեյփ Ֆայլ (Shapefile), Սի Էս Վի (CSV) ձևաչափերով:
22. Նախարարությունը դիմումը ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է պահանջվող տվյալները, իսկ մերժման դեպքում 15 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է մերժման պատճառների մասին:
23. Նախարարությունը դիմումը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, թերություններ հայտնաբերելու դեպքում, գրավոր տեղեկացնում է դիմումատուին` 5 աշխատանքային օրվա ընթացքում շտկել Նախարարության կողմից նշված թերությունները և ներկայացնել դիմումի լրամշակված տարբերակը:
24. Տարածական տվյալների տրամադրումը մերժվում է՝
1) «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված դեպքերում.
2) սույն կարգի 22-րդ կետով սահմանված ժամկետում հայտատուի կողմից հայտի լրամշակված տարբերակը Նախարարություն չներկայացնելու դեպքում:
25. Եթե պահանջվող տվյալների մի մասը պարունակում է մերժման ենթակա տվյալներ, ապա տվյալներ են տրամադրվում մնացած մասի վերաբերյալ:
26. Նախարարության գերատեսչական տարածական տվյալների Ֆոնդի նյութերի և տվյալների հաշվառման, տեղեկատվության տրամադրման մատյանների ձևաթղթերը ներկայացված են սույն հավելվածի NN 2, 3 ձևերում:
Ձև N 1
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին |
____________________________________________________ -ից |
(դիմողի ( անունը, հայրանունը, ազգանունը/ անվանումը) |
____________________________________________________ |
_________________________________________ |
(դիմողի (իրավաբանական անձի) հասցեն, հեռախոսահամարը, |
Դ Ի Մ ՈՒ Մ N ______
Խնդրում եմ տրամադրել
_______________________________________________________________________________
_______________________________________________________________________________
_______________________________________________________________________________
_______________________________________________________________________________
_______________________________________________________________________________
_______________________________________________________________________________
Տարածական տվյալներից օգտվելու նպատակը (ուսուցողական, գիտահետազոտական, լրատվական, տնտեսական և այլն)։
Դիմողի (իրավաբանական անձի) վավերապայմանները (ՀՎՀՀ)_____________________
Դիմողի (ֆիզիկական անձի) վավերապայմանները (ՀԾՀ, անձնագրի սերիան, տրվել է ում կողմից, վավերականության ժամկետ) ____________
Դիմող |
________________________________________________________________ |
(դիմումատուի կամ լիազորված անձի անունը, ազգանունը) | |
__________________________________________________ | |
(ստորագրությունը) | |
____ _______________20 թ. |
Ձև N 2
Մ Ա Տ Յ Ա Ն
ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖՈՆԴԻ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
N ը/կ |
Գույքա- գրման համարը |
Օբյեկտի անվանումը և (կամ) ծած-կագիրը |
Ստացված նյութի տեսակը |
Նյութի ոչնչացումը, արձանա-գրության համարը և Ամսաթիվը |
Ծանոթա-գրություն | ||||
նյութի տեսակը, կոորդի-նատային համա-կարգը |
բնօրինակի (պատճենի, այդ թվում` էլեկտրո-նային կրիչի վրա) անվանա-համարը |
Կազմո-ղական բնօրինակը (հրատա-րակչական բնօրինակը) |
տեղեկա-մատյանը (ֆոր-մուլյար) |
այլ նյութեր | |||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
Ձև N 3
Մ Ա Տ Յ Ա Ն
ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖՈՆԴԻ ՆՅՈՒԹԵՐԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
N ը/կ |
Դիմումի համարը |
Դիմողի անունը, ազգանունը (անվանումը) |
Դիմողի վավերա-պայման-ները |
Նյութի կամ տվյալի տեսակը |
Տրամա-դրման օրը, ստացողի ստորա-գրությունը |
Ծանոթա-գրություն | |||
նյութի կամ տվյալի անվանումը |
չափի միավորը |
Քանակը |
Գույքագրման համարը | ||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 փետրվարի 2025 թվական:
