ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
«ԱՆՀԱՏԱԿԱՆ (ԸՆՏԱՆԵԿԱՆ) ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը ՈՐՈՇՈՒՄ Է.
1. «Անհատական (ընտանեկան) ձեռնարկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել հրապարակման պահից մեկ ամիս հետո:
2. Սահմանել անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների պետական գրանցման տուրք Հայաստանի Հանրապետությունում հաստատված նվազագույն աշխատավարձի չափով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` «Անհատական (ընտանեկան) ձեռնարկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման պահից մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները համապատասխանեցնել «Անհատական (ընտանեկան) ձեռնարկության մասին» օրենքին:
Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ |
բ. արարքցյան |
|