ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐ
«19» դեկտեմբերի 2024 թ. |
N 16-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվաանի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում օդանավերի պետական գրանցման, օդանավերի ռեգիստրի վարման ու թռիչքային պիտանիության սերտիֆիկատների տրման և օտարերկրյա թռիչքային պիտանիության սերտիֆիկատների ճանաչման կարգը հաստատելու մասին» N 20-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․
1) 8-րդ կետում «սերտիֆիկատի տրամադրումը» բառերից հետո լրացնել «կամ թռիչքային պիտանիության սերտիֆիկատի գործողության ժամկետի երկարաձգումը» բառերով․
2) 24-րդ կետում՝
ա․ 7-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով․
բ․ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ ենթակետ.
«8) «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը։».
3) 34-րդ կետում «դրա շահագործողը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը» բառերը․
4) 35-րդ կետում «3-5-րդ ենթակետերով» բառերը փոխարինել «3-րդ, 4-րդ, 5-րդ և 8-րդ ենթակետերով» բառերով․
5) 37-րդ կետում «բացատրությունը» բառից հետո լրացնել «և «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը» բառերը․
6) 38-րդ կետում «բացատրությունը» բառից հետո լրացնել «և «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը» բառերը․
7) լրացնել նոր՝ 39.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ․
«39.1. Օդանավի գրանցման սերտիֆիկատի փոխարինման կամ կրկնագրի տրման նպատակով դիմումի մեջ և կից փաստաթղթերում թերություններ կամ անճշտություններ լինելու կամ դրանք ոչ ամբողջական լինելու դեպքում օդանավի սեփականատիրոջ կամ նրա ներկայացուցչին այդ մասին տեղեկացվում է Կոմիտեում դիմումը մուտքագրվելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում՝ առաջարկելով տեղեկացումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել կամ համալրել դրանք:»․
8) 41-րդ կետում՝
ա․ 4-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով․
բ․ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ ենթակետ․
«5) «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագրի։»․
9) 46-րդ կետում՝
ա․ 2-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով․
բ․ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետ․
«3) «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագրի։»․
10) 50-րդ կետում «Կոմիտեի կողմից ԻԿԱՕ-ի «Թռիչքային պիտանիության ձեռնարկ»-ի (DOC 9760) դրույթներին համապատասխան» բառերը փոխարինել «օդանավի շահագործողի կամ սեփականատիրոջ (եթե հանդիսանում է օդանավ շահագործողը) դիմումի և կից ներկայացված՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագրի հիման վրա Կոմիտեի կողմից ԻԿԱՕ-ի «Թռիչքային պիտանիության ձեռնարկ»-ի (DOC 9760) դրույթներին համապատասխան» բառերով․
11) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 50.1-ին կետ․
«50.1. Օդանավի թռիչքի թույլտվության տրման նպատակով դիմումի մեջ և կից «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագրում թերություններ կամ անճշտություններ լինելու կամ դրանք ոչ ամբողջական լինելու դեպքում օդանավի շահագործողին կամ սեփականատիրոջը այդ մասին տեղեկացվում է Կոմիտեում դիմումը մուտքագրվելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում՝ առաջարկելով տեղեկացումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել կամ համալրել դրանք:»։
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվաանի հոկտեմբերի 31-ի «Ընդհանուր նշանակության ավիացիայի կամ ներքին ոչ կանոնավոր առևտրային փոխադրումների համար նախատեսված թռիչք-վայրէջքի հարթակների շահագործման թույլտվության տրման կարգը և շահագործման պայմանները սահմանելու մասին» N 18-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները․
1) 10-րդ կետում՝
ա․ 9-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով․
բ․ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10-րդ ենթակետ.
«10) «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը։»․
2) 21-րդ կետում «ինչպես նաև դրանով պայմանավորված թռիչքների անվտանգության ռիսկերի գնահատումը» բառերը փոխարինել «դրանով պայմանավորված թռիչքների անվտանգության ռիսկերի գնահատումը, ինչպես նաև «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը» բառերով․
3) 50-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 51-րդ կետ․
«51. Ընդհանուր նշանակության ավիացիայի կամ ներքին ոչ կանոնավոր առևտրային փոխադրումների համար նախատեսված թռիչք-վայրէջքի հարթակների շահագործման թույլտվության պահպանության համար «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված է տարեկան տուրք, որը սահմանված կարգով և ժամկետում չվճարելը հիմք է համապատասխան թույլտվության գործողության կասեցման համար։ Սույն կետով նշված հիմքով թույլտվության գործողությունը կարող է կասեցվել մինչև 3 ամիս ժամանակահատվածով, որի ընթացքում կասեցման հիմքը չվերացնելու դեպքում թույլտվության գործողությունը ենթակա է դադարեցման։»։
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2023 թվաանի հունիսի 14-ի «Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի մասնագետներին վկայականների տրամադրման կարգը (Licensing) և թռիչքային անձնակազմի, օդանավի տեխնիկական սպասարկման մասնագետների և օդային երթևեկության կառավարման կարգավարների մասնագիտական գիտելիքների և ունակությունների ստուգման նպատակով անցկացվող տեսական թեստավորման ընթացակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2012 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 212-Ն և 2015 թվականի մարտի 27-ի թիվ 70-Ն հրամաններն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 06-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․
1) N 1 հավելվածում՝
ա. 10-րդ կետի 10-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով․
բ․ 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11-րդ ենթակետ.
«11) «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը։»․
2) N 2 հավելվածում՝
ա. 1-ին կետում «անցկացվող» բառից հետո լրացնել «քննության՝» բառը.
բ. 8-րդ կետը «համաձայն Ձև 1-ի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը» բառերը։
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի հունիսի 1-ի «Թռիչքների անվտանգության եվրոպական միության գործակալության «Թռիչքային պիտանիության պահպանում» կանոնակարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2010 թվականի հոկտեմբերի 20-ի «Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության «Թռիչքային պիտանիության պահպանում» ՓԱՐՏ-Մ-ի մասին» թիվ 177-ն և 2010 թվականի հոկտեմբերի 20-ի «Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության «Հաստատված տեխսպասարկման կազմակերպություններ» ՓԱՐՏ-145-ի մասին» թիվ 180-Ն հրամանները ուժը կորցրած ճանաչելու մասին» N 10-Ն հրամանը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր 3.1-ին կետով․
«3.1. Սահմանել, որ օդանավի թռիչքային պիտանիության պահպանման կազմակերպության սերտիֆիկատի (Փարտ-Մ) և օդանավի տեխնիկական սպասարկման կազմակերպության սերտիֆիկատի (Փարտ-145) տրամադրման, օդանավի տեխնիկական սպասարկման կազմակերպության սերտիֆիկատի (Փարտ-145) փոփոխության, ինչպես նաև օտարերկրյա տեխնիկական սպասարկման կազմակերպության սերտիֆիկատի (Փարտ-145) ճանաչման համար գանձվում է «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրք։»։
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։
Նախարար`
12/19/2024 |
Դ․ ԽՈՒԴԱԹՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2024 թվական: